էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ EU4Digital-ի վիրտուալ աշխատաժողով. թիրախում լավագույն փորձի և վստահության ու անվտանգության հարցերն են
Ամսաթիվ: 18/03/20
EU4Digital-ի էլեկտրոնային
առողջապահության թիմը ապրիլի 2-ին կազմակերպում է առցանց աշխատաժողով: Այն նպատակ ունի
համախմբել Արևելյան գործընկերության(ԱլԳ)վեց
երկրների շահագրգիռ կողմերին` փետրվարի 11-ին կայացած նախորդ աշխատաժողովի ընթացքում
բարձրացված հարցերը գնահատելու և քննարկելու ուավելի ուշ՝ եռամսյակի
ավարտին կայանալիք երկրների մակարդակում գործող ցանցերի ֆիզիկական հանդիպմանը նախապատրաստվելու,
ինչպես նաև ԱլԳ երկրներում էլեկտրոնային առողջապահության հետ վստահության և անվտանգության
ինտեգրման շուրջ տեսակետներով փոխանակվելու համար:
ԱլԳ երկրների ներկայացուցիչները
թվային էլեկտրոնային առողջապահության ոլորտում իրենց երկրների լավագույն փորձի մասին
նախնական պրեզենտացիա կներկայացնեն, իսկ էլեկտրոնային առողջապահության թիմը նրանց կօգնի
նախապատրաստվել ու այն բերել ավելի համապարփակ տեսքի՝ էլեկտրոնային առողջապահության
ցանցի հանդիպմանը ներկայացնելու համար:
Այս միջոցառման նպատակը
տարածաշրջանում էլեկտրոնային առողջապահության ոլորտային նորարարությունների և զարգացումների
վերաբերյալ գիտելիքների փոխանակումն է, ինչպես նաև՝ նմանատիպ թեմաներով և նախաձեռնություններով
հետաքրքրված գործընկերների միջև համագործակցության խթանումը:
EU4Digital-ի թիմը
կկիսվի նաև վստահության և անվտանգության հասունության մակարդակի վերաբերյալ սեփական
պատկերացումներով՝ հիմնվելով EU4Digital-ի Վստահության և անվտանգության թիմի իրականացրած
երկրների գնահատման վրա, և կխթանի ԱլԳ երկրներում էլեկտրոնային առողջապահության դոմենային
ծառայություններում վստահության և անվտանգության ինտեգրման ընդհանուր ուղենիշների հեռանկարների
քննարկումը: Այս գործողությամբ նպատակ է հետապնդվում թվային վստահության և անվտանգության
թեմաները ներառել ԱլԳ երկրների էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցված ուղեցույցներում:
Բացի այդ, տեսաաշխատաժողովի
շրջանակներում կքննարկվի էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության
հարթակի հարցը: Համագործակցության հարթակը նոր հաղորդակցական տարածություն է՝ էլեկտրոնային
առողջապահության ծառայություն և ուղեցույցներ մշակող շահագրգիռ կողմերի համար: Աշխատաժողովի
ընթացքում էլեկտրոնային առողջապահության թիմը և երկրների ներկայացուցիչները կհամաձայնեցնեն
հարթակի շահագործման հաջորդական քայլերը:
Քննարկված
բոլոր հարցերը կծառայեն երկրների մակարդակում գործող ցանցերի ֆիզիկական հանդիպման բարելավմանը:
Այն նախատեսված է անցկացնել մայիս ամսին՝ Կիևում, բայց ամսաթիվը կարող է փոփոխվել՝
կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված հանգամանքներից ելնելով: Այս և նախորդ տեսաաշխատաժողովների
ընթացքում բարձրաձայնված և պարզաբանված թեմաները մանրակրկիտ կերպով կքննարկվեն ու կզարգացվեն:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: