Առևտրային հարթակների վերաբերյալ ներածական դասընթացով մեկնարկեց էլեկտրոնային կոմերցիայի հարցերով խորհրդատվական կենտրոնի գործունեությունը

  • Ամսաթիվ: 23/03/23
  • Կիսվել:

EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի հարցերով խորհրդատվական կենտրոնը կտրամադրի գործնական ուսուցում և խորհրդատվություն, ինչն Արևելյան գործընկերության երկրների 30 փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հնարավորություն կտա գրանցվել խոշոր առևտրային հարթակներում և այնտեղ վաճառել իրենց արտադրանքը։ Այս կենտրոնի վերջնական նպատակն է նպաստել ԱլԳ տարածաշրջանում ՓՄՁ-ների թվաքանակի ավելացմանը և աջակցել ԵՄ-ի ու ԱլԳ երկրների միջև անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի 50% աճին: Այս գործընթացը մեկնարկեց 2023 թվականի մարտի 16-ին՝ էլեկտրոնային առևտրի հարցերով ծրագրային թիմի կողմից էլեկտրոնային կոմերցիայի հարցերով խորհրդատվական կենտրոնի գործարկմամբ և դրա շրջանակում առաջին դասընթացի անցկացմամբ։

Քանի որ Արևելյան գործընկերության տարածաշրջանը ձգտում է կամուրջներ կառուցել ԵՄ շուկաների հետ, ԱլԳ ՓՄՁ-ների համար ամենահեշտ ճանապարհը միջազգային առևտրային հարթակների միջոցով ԵՄ-ում վաճառքներ անելն է: Այնուամենայնիվ, նշված առևտրային հարթակներ մուտքը և այնտեղ բիզնեսի ընդլայնումը պահանջում են ռեսուրսներ, ուսումնասիրություն և վերլուծություն, եթե ՓՄՁ-ները ցանկանում են լավագույնս համապատասխանեցնել իրենց արտադրանքը յուրաքանչյուր առևտրային հարթակի պահանջներին, սովորեն, թե ինչպես գրանցվել այնտեղ և մշակեն ապրանքների ցուցակման և թվային մարքեթինգի ամենահաջող մարտավարությունը՝ վաճառքի ծավալները մեծացնելու համար:

«EU4Digital» ծրագրի II փուլի շրջանակում էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորի գործունեությունը ենթադրում է ԱլԳ ՓՄՁ-ների կողմից ԵՄ-ում գործող առևտրային հարթակներում էլեկտրոնային կոմերցիայի խթանման եղանակների փորձարկում։ EU4Digital-ը կնպաստի թվային կոմերցիային՝ որպես ԵՄ հաճախորդներին հասնելու գործիք օգտագործելով ԵՄ-ում կայացած առևտրային հարթակները: ԱլԳ ՓՄՁ-ներից որոշներն արդեն ունեն էլեկտրոնային կոմերցիայի տեղական և միջազգային փորձ, մինչդեռ մյուսները պարզապես որոշել են փորձել էլեկտրոնային կոմերցիայի ուղիները: Այս պատճառով EU4Digital-ը մշակել է երկտարր հայեցակարգ: Առաջին տարրը ազգային հաշիվ – տաղավարն է, որը միասնական ազգային հաշվի միջոցով հեշտացնում է առևտրային հարթակ(ներ)ում ոչ փորձառու ՓՄՁ-ների արտադրանքի վաճառքը: Երկրորդն էլեկտրոնային կոմերցիայի հարցերով խորհրդատվական կենտրոնն է, որն EU4Digital-ը մշակել է ավելի փորձառու ՓՄՁ-ների համար: Այն առաջարկում է առևտրային հարթակների վերաբերյալ խմբային ուսուցման մի շարք միջոցառումներ և անհատական խորհրդատվություն՝ ներառելով տարբեր թեմաներ՝ գրանցման և հարկային վարչարարության հետ կապված հարցերից մինչև գովազդային արշավի ռազմավարություններ, ապրանքների դիրքավորում և այլն: Ազգային հաշիվ – տաղավարի փորձարկումը կմեկնարկի շուտով, իսկ ավելի փորձառու ընկերությունների համար ուսուցումն ու խորհրդատվություններն արդեն իսկ սկսվել են։

Մեր օրերում դժվար է գտնել մեկին, ով տեղյակ չէ Amazon-ի և eBay-ի պես խոշոր առևտրային հարթակների մասին, որոնց բաժին է հասնում ԵՄ-ում օգտատերերի ամենամեծ բանակը: Բայց քանի՞սն են տեղյակ, որ որոշ ապրանքներ այնքան էլ հարմար չեն այդ հարթակներում տեղակայելու համար, և որ այդ ապրանքները կարող են շատ ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերել ԵՄ-ում գործող ավելի փոքր առևտրային հարթակներում: Դա է պատճառը, որ էլեկտրոնային կոմերցիայի հարցերով խորհրդատվական կենտրոնի՝ եվրոպացի փորձագետներից կազմված թիմը ուշադրություն է դարձնում ոչ միայն աշխարհահռչակ, այլև EtsyZalandoPigu.ltAllegroOTTOBol և Kaufland հարթակների վրա։

Ապացուցելու համար, որ էլեկտրոնային կոմերցիայի հարցերով խորհրդատվական կենտրոնը կարող է աջակցել ընկերություններին հասնելու էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում իրենց նպատակներին, այսինքն՝ գրանցվել առևտրային հարթակներում, իրենց ապրանքները վաճառել ԵՄ հաճախորդներին և ավելացնել իրենց վաճառքի ընդհանուր ծավալը, ուսուցումն ու խորհրդատվությունը կփորձարկվեն ԱլԳ տարածաշրջանի 30 ընտրված ՓՄՁ-ների վրա: Հաջող փորձարկումից հետո EU4Digital-ի թիմը կմշակի առաջարկություններ, որոնք կօգնեն աջակցել ԱլԳ տարածաշրջանի ավելի մեծ թվով ՓՄՁ-ների:

Մարտի 16-ի մեկնարկի միջոցառման ժամանակ EU4Digital-ի մասնագիտական թիմի հետ միասին մանրամասն ներկայացվեց էլեկտրոնային կոմերցիայի հարցերով խորհրդատվական կենտրոնը: Այնուհետև տեղի ունեցավ առաջին դասընթացը, որի ընթացքում ներկայացվեցին առևտրային հարթակներն ու այն ապրանքները, որոնք առավել համապատասխան են դրանցից յուրաքանչյուրում վաճառելու համար։ Դասընթացի շրջանակում անդրադարձ կատարվեց նաև գրանցման ընթացակարգերին, վճարման հնարավորություններին, հատուկ գործառույթներին և այլն: Դասընթացից հետո մասնակից ընկերությունների ներկայացուցիչները սկսեցին գրանցվել անհատական փորձագիտական խորհրդատվության համար՝ իրենց կոնկրետ դեպքերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով:

Լրացուցիչ տեղեկատվություն

Իմացեք ավելին EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորի և այն մասին, թե ինչպես այն կնպաստի ԱլԳ տարածաշրջանում առցանց վաճառքների խթանմանը:

Նորություններ

Ցուցադրել բոլորը