Թվային հմտությունները` ստարտափներին և նորարարություններին նվիրված EU4Digital-ի ամենամյա ֆորումի ուշադրության կենտրոնում

  • Ամսաթիվ: 17/03/23
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագիրը ստարտափներին ու նորարարություններին նվիրված EU4Digital-ի ամենամյա 2023 թվականի ֆորումի շրջանակներում մեկ տեղում կհավաքի հիմնական քաղաքականություն մշակողներին, ստարտափ էկոհամակարգերի առաջատար կազմակերպություններին և թվային նորարարությունների ու ստարտափ էկոհամակարգերի զարգացման ոլորտի փորձագետներին։ Այս բարձր մակարդակի քաղաքական միջոցառումը կանցկացվի «Թվային տեխնոլոգիաներ՝ Արևելյան գործընկերությունում (ԱլԳ) ՓՄՁ-ների լայն շրջանակի աշխատակիցների թվային որակավորման բարձրացման համար» խորագրի ներքո։ Միջոցառումը կանցկացվի 2023 թվականի մարտի 9-ին՝ հեռավար կարգով՝ վիրտուալ աշխատաշրջանի ձևաչափով։

Այս տարի ֆորումը հարթակ կտրամադրի Արևելյան գործընկերության երկրների քաղաքականություն մշակողներին և ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի առանցքային դերակատարներին, ինչպես նաև միջազգային դոնորներին։ Նրանք կկիսվեն ՓՄՁ-ների համար թվային հմտությունների հասանելիության աջակցության վերաբերյալ փորձով և ռազմավարական ծրագրերով՝ դրանով իսկ օգնելով հասնել Արևելյան գործընկերության երկրներում մեկ միլիոն մարդու որակավորման բարձրացման նպատակին։

Տարածաշրջանային մարտահրավերներ

ԱլԳ տարածաշրջանում կան որոշ մարտահրավերներ, ինչպիսիք են թվային միտումների և գործիքների, ինչպես նաև դրանց սոցիալական և տնտեսական ազդեցության մասին գիտելիքների անբավարարությունը: Հարցումները ցույց են տալիս, որ տարածաշրջանի ՓՄՁ-ների թվայնացման ամենամեծ խոչընդոտներն են գիտելիքների նշված պակասը, ինչպես նաև բիզնես գործունեության մեջ թվային գործիքներն օգտագործելու հնարավորությունների բացակայությունը: Նաև նկատվում է թվային հմտությունների հասունության ցածր մակարդակ և աշխատանքային միջավայրում թվային մեթոդների ու գործիքների կիրառման դժվարություններ:

Ու՞մ համար է ֆորումը նախատեսված

Միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչներ Եվրոպական հանձնաժողովից (DG NEAR), նորարարական էկոհամակարգերի զարգացումը և ՓՄՁ աջակցությունը համակարգող նախարարություններից ու գործակալություններից, ՏՏ ասոցիացիաներից և թվային շուկաների ուղղությամբ մասնագիտացած ՓՄՁ-ների ցանցերից, ինչպես նաև նորարարական կլաստերներից և թվային հմտությունների առցանց հարթակների հիմնական օպերատորներից։ Ֆորումին մասնակցել հնարավոր է միայն համապատասխան հրավերի առկայության դեպքում։

Ֆորումի օրակարգ

Ֆորումը կբացվի Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) ներկայացուցչի ողջույնի խոսքով, որը կներկայացնի ՓՄՁ-ների աշխատակիցների թվային հմտությունների զարգացմանն աջակցության վերաբերյալ ԵՄ ռազմավարությունը և քաղաքական օրակարգը, ԱլԳ տարածաշրջանին Եվրոպական հանձնաժողովի աջակցության հասանելիություն ապահովելու ծրագրերը։ ԵՀ ներկայացուցիչն իր ելույթում կանդրադառնա նաև 2023 թվականը որպես Հմտությունների եվրոպական տարի հռչակելուն

Օրակարգի բովանդակություն.

  • ծրագրային ելույթ, որը կբացահայտի EY-ի կողմից իր անձնակազմի թվային հմտությունները բարելավելու համար օգտագործվող գործիքներն ու նորարարական մոդելը, որոնք կարող են օգտագործվել Արևելյան գործընկերությունում թվային որակավորման բարձրացումն արագացնելու համար.
  • պանելային քննարկում, որտեղ ԱլԳ երկրների նախարարությունների ներկայացուցիչները կներկայացնեն լուծումներն ու կքննարկեն մարտահրավերները.
  • EU4DIGITAL-ի կրթական տեխնոլոգիաների կենտրոնի և դրա ընթացիկ մշակումների շնորհանդես, ինչպես նաև շահագրգիռ կողմերին հրավերի փոխանցում՝ միանալու դրա գործառնական և կառավարման մոդելի մշակմանն ու կրթական ծրագրի առաջնահերթությունների ընտրությանը.
  • ծանոթացում, որի ընթացքում միջազգային դոնորները ուշադրություն կհրավիրեն ՓՄՁ-ների աշխատակիցների թվային հմտությունների զարգացմանն աջակցության ծրագրերի և նախաձեռնությունների վրա, որոնք կարող են ոգեշնչել և դիտարկվել Արևելյան գործընկերության երկրներում տեղայնացման համար:

Միջոցառման յուրաքանչյուր հատվածից հետո մասնակիցները կկարողանան հարցեր ուղղել կառավարությունների ներկայացուցիչներին և միջազգային դոնորներին, ինչպես նաև նրանց հետ կիսվել իրենց փորձով ու գաղափարներով։

Ծանոթանալ ֆորումի մանրամասն օրակարգին։

Կապ և լրացուցիչ տեղեկություններ

Հարցերի դեպքում գրեք «EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների թիմին՝ eu4digital@lt.ey.com էլեկտրոնային հասցեով՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Start-ups and Innovation Forum 2023»:

Այս բարձր մակարդակի միջոցառումն անցկացվում է «EU4Digital» ծրագրի աջակցությամբ։ Ակնկալվում է, որ այն կդառնա նորարարությունների և ստարտափների թեմաներով մասնագիտացած ինքնուրույն ամենամյա ֆորում: «Արևելյան գործընկերությունում ստարտափ էկոհամակարգերի զարգացման նորարարական լուծումներ» թեմայով առաջին ինովացիոն ֆորումը տեղի ունեցավ 2022 թվականի հունվարի 27-ին: Միջոցառումն ավարտվեց ԱլԳ ստարտափ էկոհամակարգի համար հարթակի գործարկումով:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը