2022 թվականի նոյեմբերի 28-ին կայացավ «Women4Digital Future» գոծնական կապերի ընդլայնման վիրտուալ միջոցառումը, որի ուշադրության կենտրոնում էին կանանց ձեռներեցությունը և նորարարությունները Արևելյան գործընկերության երկրներում: Հանդիպումն անցկացրեց EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմը։ Այն հավաքել էր ավելի քան 70 մասնակից, այդ թվում՝ շուրջ 60 կանանց կողմից ղեկավարվող նորարարական բիզնեսներ և կանանց ձեռներեցության հարցերով զբաղվող Արևելյան գործընկերության էկոհամակարգային կազմակերպություններ ու փորձագետներ։
Միջոցառմանը միացել էին նախարարությունների, նորարարական էկոհամակարգերի զարգացումը համակարգող գործակալությունների և այլ ոլորտային դերակատարների ներկայացուցիչներ, ինչպիսիք են ստարտափ էկոհամակարգերի հզորացմանն աջակցող նորարարական, ֆինանսական աջակցության և խորհրդատվական կազմակերպությունները, ՏՀՏ գործարար ասոցիացիաները և կանանց աջակցող կազմակերպությունները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հզորացման ուղղությամբ առկա բացերը, ինչպես նաև Եվրամիության կողմից առաջարկվող աջակցության հնարավորությունները:
«Ողջամիտ գործ»
«EU4Digital» ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը բացեց միջոցառումը և ներկայացրեց «EU4Digital» ծրագիրը: Այնուհետև ծրագրային ելույթ ունեցավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) թվային և տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Թիբո Շառլեն` ներկայացնելով ԵՄ առաջնահերթությունները և պատմելով ԵՄ կողմից ֆինանսավորվող որոշ ծրագրերի մասին, որոնք վերաբերում են կանանց ձեռներեցությանը, ֆինանսական ներառականությանն ու թվային հմտություններին, և որոնք հասանելի են Արևելյան գործընկերության տարածաշրջանի կազմակերպությունների համար: Նրա բերած օրինակներից էին WEgate-ը, որն աջակցում է կին ձեռներեցներին՝ նրանց օգնելով սկսել և զարգացնել իրենց բիզնեսը, Womenat հարթակը, որը թվային տնտեսության ոլորտում ներգրավված կանանց եվրոպական մասնագիտական ցանց է, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Կանայք բիզնեսում» ծրագիրը, որը տրամադրում է ֆինանսավորում և գործարար խորհրդատվություն: Նրա հիմնական ուղերձն այն էր, որ գենդերային հավասարությունը ուժեղ դրական ազդեցություն ունի ՀՆԱ-ի վրա, և կանանց տնտեսական հզորացմանը, նրանց համար ֆինանսական միջոցների հասանելիությանն ու նորարարություններին աջակցելը կենսական նշանակություն ունի տնտեսական աճի, բարգավաճման և մրցունակության համար:

Կանանց տնտեսական հզորացումը ոչ միայն ճիշտ, այլ նաև ողջամիտ գործ է
Թիբո Շառլե, DG NEAR-ի թվային և տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար
Մենթորության հնարավորություններ
Այնուհետև մասնակիցներին ներկայացվեց Women Go Tech-ը` Լիտվայում մեկնարկած հաջողված մենթորության ծրագիրը, որը կանանց խրախուսում է կարիերա ընտրել ՏՀՏ-ի և ճարտարագիտության ոլորտում: Ծրագրի համահիմնադիր Ժիդրունե Վիտայտեն ներկայացրեց նախաձեռնությունը՝ նշելով, որ կանայք հաճախ փոքրամասնություն են կազմում տեխնոլոգիական թիմերում և ղեկավար կազմերում: Տեխնոլոգիական ոլորտում աշխատանքի նրա այս փորձն էր, որ ոգեշնչեց նրան «լրացուցիչ ջանք գործադրել» իրավիճակը փոխելու համար:

Կանայք կազմում են ՏՀՏ ոլորտի մասնագետների միայն մեկ հինգերորդ մասը: Իմ համախոհների հետ մենք ստեղծեցինք և կայացրեցինք տեխնոլոգիական ոլորտ կանանց ներգրավմանը նպաստող առաջին մենթորության ծրագիրը:
Ժիդրունե Վիտայտե, Women Go Tech-ի համահիմնադիր
«Տեխնոլոգիական ոլորտն առաջարկում է մասնագիտական հնարավորությունների լայն ընտրություն՝ ծրագրավորումից զատ», – բացատրեց Ժիդրունե Վիտայտեն՝ ներկայացնելով «Discover Tech» մասնագիտական կողմնորոշման դասընթացը, որը կարևոր դեր է ունեցել կանանց կարիերայի հնարավորությունների մասին կրթելու և մենթորական ծրագրի համար 10,000 հոգանոց մասնակիցների հավաքակազմ ստեղծելու գործում: Women Go Tech-ի անգլերեն տարբերակն ընդլայնվում է՝ ներառելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպան, ուստի ԱլԳ երկրներից մասնակիցները ևս կարող են միանալ դրան: Ավելին, Women Go Tech-ի փորձը «EU4Digital» ծրագրին ոգեշնչեց մշակել մենթորական ծրագրերի ստեղծման վերաբերյալ սեփական ուղեցույցը՝ ԱլԳ երկրներում ՏՀՏ ոլորտում գենդերային անհավասարությունը հաղթահարելու համար: Տկն. Վիտայտեն հիմնական փորձագետն է, ով միջոցառման մասնակիցների հետ կիսվեց Լիտվայի առաջավոր փորձով։ Նա շարունակում է համագործակցությունը Արևելյան գործընկերության երկրներում նմանատիպ ծրագրեր մշակելու համար՝ ներկայումս կենտրոնանալով Վրաստանի վրա:
Միջոցառման երկրորդ մասում անդրադարձ կատարվեց «Women Business Angels» (WBA) ոչ առևտրային, ոչ քաղաքական մասնագիտական կազմակերպությունը: Այն կանանց և տղամարդկանց հնարավորություն է տալիս դառնալ «հրեշտակ ներդրողներ» (ներդրողներ, ովքեր կապիտալ միջոցներ են տրամադրում բիզնեսներին կամ ստարտափներին) և միջազգային ասպարեզում մրցունակ ձեռնարկատերեր: Ռենատա Աննա Յակսան, ով WBA-ի ծրագրերի ղեկավարն է, ներկայացրեց տրամադրվող աջակցության և ծառայությունների ընդհանուր համատեսքը, որը ներառում է քաղաքականության շահերի պաշտպանություն կանանց առջև ծառացած մարտահրավերներին ուղղված քաղաքական ջատագովությունը։

Խոսքը միայն փողի մասին չէ։ Սա նաև մենթորություն է, ուսուցում, քննարկում, գործնական հարաբերություններ և կապեր:
Ռենատա Աննա Յակսա, WBA-ի ծրագրերի ղեկավար
WINGATE-ը նախագիծ է, որն իրականացվում է WBA-ի հետ համատեղ։ Այն կանանց պատկանող ձեռնարկությունների համար նախատեսված նորարարական վիրտուալ տեղեկատու կենտրոն է, որն ընձեռում է «հրեշտակային» ներդրումների եզակի հնարավորություն, ներառյալ Արևելյան գործընկերության որոշ երկրներում, ինչպիսին է Մոլդովան:
Ներդրումների իրականացում և ֆինանսավորում
Վերջապես, Female Founders-ի համագործադիր տնօրեն Կարինա Կլաֆլը ներկայացրեց ներդրողների, օպերատորների, գործարար մասնագետների և ձեռնարկատիրական առաջնորդների այդ 65,000 հոգանոց համայնքը, ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող ստարտափների համար նախատեսված մի շարք հնարավորություններ: Կազմակերպությունը տրամադրում է եռամսյա «Women Lead F» առաջնորդության ծրագիրը, ինչպես նաև եռամսյա «Grow F» ներդրումային պատրաստության արագացուցիչը կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների համար: Female Founders-ը նաև կազմակերպում է կանանց ձեռներեցության ոլորտում եվրոպական առաջատար «Lead Today. Shape Tomorrow.» և «DEI Bootcamp» միջոցառումները, որոնք միավորում են եվրոպական ընկերություններին՝ ստեղծելու նոր գործնական կապեր և ստորագրելու նոր պայմանագրեր: Կարինա Կլաֆլը ուշադրություն հրավիրեց այն միտումի վրա, որ կանայք չափից շատ են աշխատում մենթորների հետ, բայց ստանում են ոչ բավարար ֆինանսական միջոցներ՝ չնայած հանգամանքին, որ կին ձեռներեցների համար զգալի ֆինանսավորում է հասանելի ինչպես ԵՄ-ում, այնպես էլ Արևելյան գործընկերությունում: Այս բացը լրացնելու համար եվրոպական «Fund F» վենչուրային հիմնադրամը կաջակցի տարասեռ հիմնադիրներ ունեցող թիմերին:

Գենդերային բազմազանությունը ամենամեծ չօգտագործված հնարավորություններից մեկն է, որը տեսանելի է տեխնոլոգիական էկոհամակարգում։ Մեր կարծիքով, տեխնոլոգիաների և ձեռներեցության ոլորտ կանանց հոսքը հավասար ապագայի գրավականն է:
Կարինա Կլաֆլ, Female Founders-ի համագործադիր տնօրեն
Իրազեկությունից՝ գործողություն
Միջոցառման մոդերատոր և EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ուղղության ղեկավար Աննա Պոբոլը երախտագիտություն հայտնեց ԵՄ կազմակերպություններին՝ ԱլԳ շահագրգիռ կողմերի հետ առաջավոր փորձով և համագործակցության հնարավորություններով կիսվելու պատրաստակամության համար։ Նա ընդգծեց ԱլԳ նորարարական էկոհամակարգի կազմակերպությունների կողմից նախաձեռնողականություն ցուցաբերելու կարևորությունը՝ կազմակերպություններին հնարավորությունների մասին իրազեկությունից մղելով գործողությունների: Նա ասաց, որ գործնական կապերի ընդլայնման այս միջոցառումը ճանապարհի միայն սկիզբն է։ Սպասվում է, որ այն թույլ կտա ձևավորել նոր գործընկերություններ և նոր մասնակիցներ կներգրավի դեպի ԵՄ կազմակերպությունների համայնքներ ու նախաձեռնություններ:
• Եվրոպական հանձնաժողովի պրեզենտացիա
• Women Go Tech-ի պրեզենտացիա
• Women Business Angels-ի պրեզենտացիա
• Future Founders-ի պրեզենտացիա