Փետրվարի 28-ին «EU4Digital» ծրագիրը կանցկացնի վիրտուալ խորհրդատվական աշխատաշրջան՝ աջակցելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) շահագրգիռ կողմերին, որոնք միանում են Եվրոպական միության «Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիա» (INATBA) ցանցին:
INATBA-ն միավորում է 32 երկրում գործող 170 անդամ կազմակերպություն, որոնք զբաղվում են վստահելի բլոկչեյնի և բաշխված գրանցամատյանի տեխնոլոգիայի (DLT) ենթակառուցվածքների ու հավելվածների մշակմամբ, կիրառմամբ և կառավարմամբ: Միջոցառման նպատակն է աջակցել ԱլԳ բլոկչեյն ասոցիացիաների, բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած քաղաքականություն իրականացնողների և ոլորտային խաղացողների ինտեգրմանը INATBA-ի հետ աշխատող կարծիքի առաջատարների և այլ ԵՄ կազմակերպությունների հետ, ինչը կարող է նպաստել Արևելյան գործընկերության երկրներում բլոկչեյն էկոհամակարգի կարգավորման և զարգացման ուղղությամբ դրական փոփոխություններին:
Գրանցումը բաց է մինչև փետրվարի 25-ը՝ այստեղ։Ամբողջական տեղեկատվություն