Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
Ամսաթիվ: 15/09/23
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատմությունների եւ այլ հրապարակումների համար պատասխանատու թիմը ձեզ առաջարկում է ծանոթանալ նշված բովանդակության հասանելիության նոր եղանակների հետ: Մասնավորապես, ամռան ընթացքում հաջողությամբ փորձարկվել է Twitter-ի բոլորովին նոր օգտահաշիվը՝ համալրելով տեղեկատվության փոխանցման խողովակների ցանկը: Միացե՛ք մեզ հետ զրույցին։
Twitter-ում նոր @EU4Digital օգտահաշիվն առաջարկում է նորությունների, պատմությունների եւ տվյալների վերլուծության վիզուալ ընտրանի՝ առանձնացված EU4Digital-ի հսկայածավալ բովանդակությունից: Twitter-ի միկրոբլոգն արդեն իսկ ահռելի արժեքավոր տեղեկատվություն է պարունակում EU4Digital-ի վեբկայքից, որին կավելանա նորը: Մենք արդեն պատրաստվում ենք ուղիղ հեռարձակում ապահովել առանցքային միջոցառումներից, ինչպիսիք են նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության ամենամյա թվային համաժողովն ու EU4Digital-ի ղեկավար կոմիտեի հանդիպումը: Այցելեք եւ համոզվեք ինքներդ։
🖱️Just one click!
Founders of two small businesses in Georgia, RKO & Funduki, could take their products to the EU market by joining an #EU4Digital eCommerce pilot.
Մենք միշտ երախտապարտ ենք ռեթվիթների եւ հավանումների համար, բայց շատ ավելի ուրախ ենք ձեզ հետ ավելի ինտերակտիվ եւ անմիջական կապ ունենալու համար: Ուստի խնդրում ենք առանց վարանելու մեջբերել, նշել, պատասխանել կամ նույնիսկ ուղիղ հաղորդագրություն ուղարկել եւ, իհարկե, հետեւել մեզ՝@EU4Digital
Տեղեկացված լինելու այլ եղանակներ
Վերագործարկված վեբկայք Մենք շարունակում ենք լավարկել մեր վերջերս վերագործարկված վեբկայքը, որին վստահում են թվայնացման ոլորտի հազարավոր փորձագետներ Բրյուսելում եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում: Մենք խնամքով ընտրում եւ ներկայացնում ենք նորություններ, իրադարձային տեղեկություններ, հաջողության պատմություններ եւ հրապարակումներ՝ տեղական խնդիրները դիտարկելով տարածաշրջանային ոսպնյակով: Այդ ամենը կարող եք գտնել մեկ տեղում. այցելե՛ք մեր վեբկայք։
Էլեկտրոնային փոստով հայտարարությունների ստացում Շուտով կրկին կսկսի գործել մեր եռամսյակային տեղեկագիրը՝ տրամադրելով հավաստի տեղեկություններ այն մասին, թե ինչ է տեղի ունենում ԱլԳ երկրների թվայնացման ոլորտում: Տեղեկագրի նախորդ թողարկումները միշտ հասանելի են առցանց դիտման համար: Այնուամենայնիվ, ավելի քան 3,000 ընթերցողներ էլեկտրոնային փոստով ստանում են անգլերեն ամփոփագիրը: Եթե ձեր շրջապատում որեւէ մեկը հետաքրքրված է EU4Digital-ից ծանուցումներ ստանալով, խնդրում ենք տեղեկացնել նրան այս հնարավորության մասին, իսկ եթե դուք ինքներդ դեռեւս չեք ստանում դրանք, խնդրում ենք բաժանորդագրվել մեր տեղեկագրին:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: