Միացում Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիային (INATBA)՝ միջազգային համագործակցությունն ու տնտեսության մեջ բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով

  • Ամսաթիվ: 30/03/23 մինչև 30/03/23
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագրի շրջանակում կանցկացվի վիրտուալ ցանցային միջոցառում՝ Եվրամիության INATBA (Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիա) ցանցին Արևելյան գործընկերության շահագրգիռ կողմերի միանալուն աջակցելու նպատակով։

Այս միջոցառման նպատակն է աջակցել ԱլԳ բլոկչեյն ասոցիացիաների և պետական պաշտոնյաներիինտեգրմանը կարծիքի առաջատարների համայնքին և ԵՄ նմանատիպ կազմակերպություններին, ինչը կարող է նպաստել Արևելյան գործընկերության երկրներում բլոկչեյն էկոհամակարգի կարգավորման և զարգացման ուղղությամբ դրական փոփոխությանը:

EU4Digital-ի այս գործողության հիմնական շահառուներն են.

  • Ազգային բլոկչեյն ասոցիացիաները.
  • Ոլորտում գործող դերակատարները.
  • Բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած պետական պաշտոնյաները։

Շահառուները կարող են բարելավել իրենց կարողությունները ակադեմիական և կառավարական ոլորտներում կարծիքի առաջատարների հետ կապերի հաստատման, ինչպես նաև գործնական կապերի զարգացման և գիտելիքների ստեղծման միջոցով՝ շնորհիվ չափանիշ սահմանող առաջատար կազմակերպությունների և համաշխարհային նախաձեռնությունների հետ INATBA-ի գործընկերության։

Միջոցառումը մասնակիցներին թույլ կտա ծանոթանալ INATBA-ի ընձեռած հնարավորություններին, ասոցիացիայի՝ տարբեր թեմաներով աշխատանքային խմբերում գործող անդամների փորձին, ինչպես նաև չափանիշ սահմանող կազմակերպությունների և համաշխարհային նախաձեռնությունների հետ INATBA-ի գործընկերությունների միջոցով գործնական կապերի զարգացման և համագործակցության եղանակներին։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.

  • ԵՄ բլոկչեյն ռազմավարության ակնարկ.
  • INATBA-ի, նրա մատուցած ծառայությունների և համագործակցության պոտենցիալ հնարավորությունների ներածություն.
  • INATBA-ի անդամների փորձի ներկայացում.
  • Ոլորտային համագործակցության և գործընկերությունների հնարավորություններ։

Հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուղղել հարցեր և իմանալ համագործակցության և ասոցիացիայի անդամ դառնալու հետագա քայլերի մասին:

INATBA-ի մասին ավելին իմանալու, ինչպես նաև միջոցառման բանախոսներին և մանրամասն օրակարգին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կոնտակտային և այլ տեղեկություններ

INATBA-ն՝ Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիան, գործարկվել է 2019 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Այն խիստ ազդեցիկ ասոցիացիա է, որը զբաղվում է Եվրոպայում և ամբողջ աշխարհում բլոկչեյնի ու բաշխված մատյանային տեխնոլոգիաների (DLT) ներդրման ջատագովությամբ։ INATBA-ն առավելապես հայտնի է կարգավորող մարմինների և քաղաքականություն մշակողների շրջանում իր վստահելիությամբ:

Եթե դուք պատկանում եք թիրախային լսարանին և հետաքրքրված եք միջոցառմանը մասնակցելու հարցում, խնդրում ենք կապ հաստատել կազմակերպչական թիմի հետ EU4Digital@lt.ey.com հասցեով՝ նամակի թեմայում նշելով «Joining INATBA»։

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը