Նոր քայլ դեպի Թվային տասնամյակ. ուժի մեջ է մտնում մինչև 2030 թվականի քաղաքականության ծրագիրը

  • Ամսաթիվ: 27/01/23
  • Կիսվել:

«Թվային տասնամյակի քաղաքականության ծրագիր 2030»-ն ուժի մեջ է մտել։ Եվրոպական խորհրդարանը, ԵՄ անդամ պետությունները և Եվրոպական հանձնաժողովը համատեղ կոնկրետ նպատակներ և խնդիրներ են սահմանել թվային տնտեսության զարգացման այս ռազմավարական տեսլականի չորս հիմնական ոլորտներում:

Թվային հասարակությունը և թվային տեխնոլոգիաները մեզ ապահովում են սովորելու, զվարճանալու, աշխատելու, ուսումնասիրելու և նպատակներն իրականացնելու նոր միջոցներով: Դրանք իրենց հետ բերում են նաև նոր ազատություններ, իրավունքներ ու պարտականություններ և մեզ թույլ են տալիս դուրս գալ մեր ֆիզիկական միջավայրերից, աշխարհագրական և սոցիալական տիրույթներից: Եվրոպական հաստատությունները և ԵՄ անդամ պետությունները ձեռք են բերել քաղաքական համաձայնություն թվային հմտությունների, ենթակառուցվածքների (ներառյալ միակցվածությունը), բիզնեսի թվայնացման և առցանց հանրային ծառայությունների վերաբերյալ:

Ծրագրի նպատակները

Մինչև 2030 թվականը ԵՄ անդամ երկրները, համագործակցելով Եվրոպական խորհրդարանի, ԵՄ խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի հետ, իրենց թվային քաղաքականությունները կձևավորեն հետևյալ չորս ոլորտներում նպատակներին հասնելու շուրջ, որպեսզի՝

  • Բարելավեն քաղաքացիների հիմնական և հատուկ թվային հմտությունները.
  • Նպաստեն ԵՄ բիզնեսների կողմից նորագույն տեխնոլոգիաների (արհեստական բանականություն, տվյալներ, ամպային տեխնոլոգիաներ և այլն) ակտիվ կիրառմանը.
  • Շարունակեն նպաստել ԵՄ-ի միակցվածությանը, հաշվողական և տեղեկատվական ենթակառուցվածքների զարգացմանը.
  • Առցանց հասանելի դարձնեն հանրային ծառայությունները և վարչարարությունը։

Նշված նպատակներն արտացոլում են քաղաքական ծրագրով սահմանված խնդիրները, ինչպիսիք են՝ թվային տեխնոլոգիաների անվտանգությունը և հուսալիությունը, փոքր և միջին ձեռնարկությունների համար մրցակցային առցանց միջավայրը, կիբերանվտանգության ապահովման հուսալի միջոցները, բոլորի համար թվային հնարավորությունների արդար հասանելիությունը և կայուն, էներգաարդյունավետ ու ռեսուրսաարդյունավետ նորարարությունների զարգացումը։

Տեխնոլոգիաները կշարունակեն ավելի ու ավելի կարևոր դեր խաղալ մեր հասարակությունում և կյանքում: Մոնիտորինգի մեխանիզմի շնորհիվ մենք այժմ կարող ենք հստակ սահմանել, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի թվային տեխնոլոգիաներն աշխատեն հօգուտ բոլոր մարդկանց և բիզնեսների:

Մարգրետե Վեստագեր, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ թվային դարաշրջանին համապատասխան Եվրոպայի հարցերով

Խոշորամասշտաբ ծրագրերը բացառիկ կարևոր դեր ունեն մինչև 2030 թվականը թվային նպատակներին հասնելու և թվային փոխակերպումն իրականություն դարձնելու գործում: ԵՄ անդամ պետությունները կմիավորեն իրենց ռեսուրսները և սերտորեն կհամագործակցեն բազմակողմ նախագծերի շրջանակներում՝ զարգացնելու թվային հնարավորություններ, որոնք դժվար կլիներ ապահովել ինքնուրույն: Մասնավորապես, քաղաքականության ծրագրի շրջանակում մշակվել է տարբեր ոլորտներում բազմակողմ ծրագրերի սահմանման և գործարկման գործընթաց, այդ թվում՝ 5G կապը, քվանտային համակարգիչները, պետական կառավարման մարմինների միակցումը և այլն։

Լրացուցիչ տեղեկատվություն

Թվային տասնամյակի ծրագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 9-ին։

Առաջընթացը գնահատելու և 2030 թվականի դրությամբ ծրագրի ավարտի ուղենիշներ սահմանելու համար նպատակներն ու խնդիրները համալրվել են արդեն իսկ մեկնարկած շրջափուլայինհամագործակցության գործընթացով։

Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի 2022/2481 (ԵՄ) որոշում

Նորություններ

Ցուցադրել բոլորը