Արևելյան գործընկերության թվային ՓՄՁ-ներին միավորող ասոցիացիաները «EU4Digital» ծրագրի աջակցությամբ և օժանդակությամբ 2022թ. մարտից մեկամյա հովանավորվող անդամակցության հիմունքներով բարեհաջող կերպով միացան Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսին (DIGITAL SME):
«EU4Digital» ծրագրի գործունեության ուղղություններից մեկը դեպի ԱլԳ ԵՄ ցանցերի ու հարթակների խթանումն ու ընդլայնումն էր: Դրանցից մեկը թվային բիզնեսների ԵՄ ասոցիացիան՝ DIGITAL SME-ն է: Դրանում ընդգրկված են ՏՀՏ ոլորտում գործող ավելի քան 45,000 ՓՄՁ-ներ, 450 փորձագետներ և 30 ազգային ու տարածաշրջանային ՓՄՁ ասոցիացիաներ ԵՄ անդամ և հարևան երկրներից:
2021թ. հոկտեմբերի սկզբին EU4Digital-ի կազմակերպած առաջխաղացման միջոցառումից հետո Թվային ՓՄՁ-ների ալյանսը մեծ հետաքրքրություն առաջացրեց ԱլԳ տարածաշրջանի ՏՀՏ ՓՄՁ-ների ասոցիացիաների շրջանում, որոնք ցանկանում էին դառնալ ցանցի անդամ: Լսելով ԱլԳ շահագրգիռ կողմերի կարիքներն ու մարտահրավերները՝ EU4Digital-ը Եվրոպական հանձնաժողովի անունից որոշեց աջակցել ԱլԳ կազմակերպություններին DIGITAL SME-ին միանալու հարցում՝ կազմակերպելով խորհրդակցություններ անդամակցման գործընթացի ողջ ընթացքում և հովանավորելով անդամակցության առաջին տարին:
Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի հետ միասին հստակեցվեց պոտենցիալ անդամների շրջանակը, որոնց գործունեությունը կենտրոնացած է ազգային մակարդակով ՏՀՏ և/կամ թվային ՓՄՁ-ներին աջակցելու վրա: Ընտրված ԱլԳ կազմակերպությունները 2022թ. մարտից միացել են ԵՄ ցանցին՝ որպես ոչ պաշտոնական ԱլԳ ցանց, որը կհամակարգվի Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների մոլդովական ասոցիացիայի (ATIC) կողմից՝ անդամակցության պատշաճ հաղորդակցումն ապահովելու համար:
Անդամակցությունն ԱլԳ ասոցիացիաների համար օգտակար կլինի երեք հիմնական ոլորտներում՝ քաղաքականություն, կապերի ընդլայնում և ֆինանսավորում: Անդամները տեղեկատվություն կստանան ընթացիկ օրենսդրական քննարկումների և ՓՄՁ-ների վրա դրանց ազդեցության, ՓՄՁ-ների համար ՏՀՏ ստանդարտների, ինչպես նաև ֆինանսավորման հնարավորությունների մասին: Բացի այդ, կազմակերպությունները կհրավիրվեն մասնակցելու Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի կազմակերպած կապերի ընդլայնման միջոցառումներին, գիտելիքների փոխանակման սեմինարներին և դասընթացներին:
Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ ձեռք բերված գիտելիքները և նոր գործիքները ԱլԳ ասոցիացիաներին հնարավորություն կտան ընդլայնել իրենց գործունեությունը և ամրապնդել իրենց կարողությունները՝ որպես ԱլԳ տարածաշրջանում թվային ՓՄՁ-ների հիմնական աջակիցներ, ինչպես նաև բարելավել տարածաշրջանում և ԵՄ-ի հետ անդրսահմանային համագործակցությունը: Ավելի լայն իմաստով՝ «EU4Digital» ծրագիրը կարծում է, որ նման նախաձեռնությունը կնպաստի ԵՄ-ի և ԱլԳ տարածաշրջանի թվային շուկաների ներդաշնակեցմանը:
ԵՄ ցանցերի և հարթակների հետ ԱլԳ շահագրգիռ կողմերի ինտեգրմանը հետագայում աջակցելու համար EU4Digital-ը պատրաստել է ուղեցույց, որը խորքային պատկերացում է տալիս ԱլԳ կազմակերպությունների՝ ՏՀՏ նորարարությունների ոլորտում ԵՄ հատուկ ցանցերին և հարթակներին միանալու հնարավորությունների մասին: