Արևելյան գործընկերության թվային համաժողովով կմեկնարկի «EU4Digital» ծրագրի երկրորդ փուլը
Ամսաթիվ: 31/10/22
Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում թվային տնտեսության և հասարակության խթանումը «EU4Digital» ծրագրի ուշադրության կենտրոնում է 2019 թվականից: «EU4Digital» ծրագրի երկրորդ փուլը պաշտոնապես մեկնարկել է՝ պահելով այդ ուշադրությունը, բայց թարմացնելով դրա նպատակները 2021 թվականի ԱլԳ քաղաքականության օրակարգի հանգույն: «EU4Digital» ծրագիրը նպատակ ունի տարածել միասնական թվային շուկայի առավելությունները դեպի Արևելյան գործընկերության երկրներ և հանդիսանում է նշված երկրներում թվային փոխակերպմանը աջակցելուն ուղղված ԵՄ դրոշակակիր տարածաշրջանային ծրագրի՝ «EU4Digital» նախաձեռնության կենտրոնական ծրագիրը։
Ավելի ուժեղ թվային տնտեսության և հասարակության զարգացումը կնպաստի ավելի շատ աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճին՝ օգնելով բիզնեսներին և բարելավելով քաղաքացիների կյանքը Արևելյան գործընկերության երկրներում: Արևելյան գործընկերության քաղաքականության՝ 2021 թվականի դեկտեմբերին հաստատված թարմացումներով ԵՄ-ը և Արևելյան գործընկերության երկրները դիմակայուն թվային փոխակերպման հանձնառություն ստանձնեցին: «EU4Digital» նախաձեռնությունն աջակցում է այս նպատակին, ինչպես նաև թվային շուկաների ներդաշնակեցմանը՝ թվային ենթակառուցվածքների, էլեկտրոնային կառավարման, թվային տնտեսության և նորարարությունների, ինչպես նաև կիբերանվտանգության և կիբերդիմակայունության ոլորտներում իր գործունեության միջոցով: «EU4Digital» նախաձեռնության գործողություններն իրականացվում են EU4Digital-ի քաղաքականության վեց ուղղությունների հետ սերտ համագործակցությամբ:
«EU4Digital» ծրագրի II փուլը (2022-2025) հիմնվելու է առաջին փուլի ձեռքբերումների և հիմքերի վրա: Ծրագրի I փուլը (2019-2022) կենտրոնացած էր Արևելյան գործընկերության երկրներում թվային փոխակերպման միջոցով տնտեսության և կառավարման ամրապնդման վրա՝ մշակելով առաջարկություններ և իրավական շրջանակներ, նպաստելով համաձայնագրերի կնքմանն ու ծրագրային փաստաթղթերի ընդունմանը և փորձարկելով առանցքային թվային լուծումները, ինչպիսիք են թվային ստորագրությունը, էլեկտրոնային հաշիվ – ապրանքագիրը (eInvoice), էլեկտրոնային մաքսային ծառայությունը (eCustoms) և էլեկտրոնային կոմերցիան (eCommerce):
Հետագա երեք տարիների ընթացքում «EU4Digital» ծրագրի II փուլը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել քաղաքականության վեց հիմնական ուղղությունների վրա՝ «Հեռահաղորդակցության կանոններ», «Էլեկտրոնային վստահության և միջսահմանային թվային ծառայություններ», «Էլեկտրոնային առևտուր», «ՏՀՏ նորարարություններ և ստարտափ էկոհամակարգեր», «Էլեկտրոնային առողջապահություն» և «Թվային հմտություններ»: Դրանք կառուցված են Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքականության հիմնասյուների հանգույն, իմա՝ թվային ենթակառուցվածքներ, էլեկտրոնային կառավարում, կիբերդիմակայունություն և թվային տնտեսության ու նորարարություններ:
Արևելյան գործընկերության թվային համաժողովը ամենամյա նշանակալի իրադարձություն է, որը նպատակ ունի գնահատելու Արևելյան գործընկերության թվային քաղաքականության օրակարգը և առաջիկա առաջնահերթությունները: Գործընկեր երկրների և ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկումների միջոցով մանրամասն կուսումնասիրվեն Արևելյան գործընկերության թվային փոխակերպման հետ կապված հիմնական թեմաները: Համաժողովը կանդրադառնա նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանին առնչվող վերջին զարգացումներին և մարտահրավերներին, ինչպես նաև այդ մարտահրավերները հաղթահարելու և կայուն ու դիմակայուն կառավարում, տնտեսություն և հասարակություն ունենալու ճանապարհին աջակցելու հարցերում թվային տեխնոլոգիաների դերին։ Առցանց միջոցառումը ողջունում է բոլորի մասնակցությունը, ովքեր ցանկություն կունենան գրանցվել համաժողովին:Թվային համաժողովի և մեկնարկային միջոցառման (որը նախատեսված է միայն հրավիրված մասնակիցների համար) կարևորագույն պահերը կհրապարակվեն EU4Digital տեղեկագրի հատուկ թողարկումում: Նման թարմացումները էլեկտրոնային փոստով ստանալու համար խնդրում ենք բաժանորդագրվել տեղեկագրին:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: