Թվային հմտությունները` ստարտափներին և նորարարություններին նվիրված EU4Digital-ի ամենամյա ֆորումի ուշադրության կենտրոնում
Ամսաթիվ: 17/03/23
«EU4Digital» ծրագիրը ստարտափներին ու նորարարություններին նվիրված EU4Digital-ի ամենամյա 2023 թվականի ֆորումի շրջանակներում մեկ տեղում կհավաքի հիմնական քաղաքականություն մշակողներին, ստարտափ էկոհամակարգերի առաջատար կազմակերպություններին և թվային նորարարությունների ու ստարտափ էկոհամակարգերի զարգացման ոլորտի փորձագետներին։ Այս բարձր մակարդակի քաղաքական միջոցառումը կանցկացվի «Թվային տեխնոլոգիաներ՝ Արևելյան գործընկերությունում (ԱլԳ) ՓՄՁ-ների լայն շրջանակի աշխատակիցների թվային որակավորման բարձրացման համար» խորագրի ներքո։ Միջոցառումը կանցկացվի 2023 թվականի մարտի 9-ին՝ հեռավար կարգով՝ վիրտուալ աշխատաշրջանի ձևաչափով։
Այս տարի ֆորումը հարթակ կտրամադրի Արևելյան գործընկերության երկրների քաղաքականություն մշակողներին և ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի առանցքային դերակատարներին, ինչպես նաև միջազգային դոնորներին։ Նրանք կկիսվեն ՓՄՁ-ների համար թվային հմտությունների հասանելիության աջակցության վերաբերյալ փորձով և ռազմավարական ծրագրերով՝ դրանով իսկ օգնելով հասնել Արևելյան գործընկերության երկրներում մեկ միլիոն մարդու որակավորման բարձրացման նպատակին։
Տարածաշրջանային մարտահրավերներ
ԱլԳ տարածաշրջանում կան որոշ մարտահրավերներ, ինչպիսիք են թվային միտումների և գործիքների, ինչպես նաև դրանց սոցիալական և տնտեսական ազդեցության մասին գիտելիքների անբավարարությունը: Հարցումները ցույց են տալիս, որ տարածաշրջանի ՓՄՁ-ների թվայնացման ամենամեծ խոչընդոտներն են գիտելիքների նշված պակասը, ինչպես նաև բիզնես գործունեության մեջ թվային գործիքներն օգտագործելու հնարավորությունների բացակայությունը: Նաև նկատվում է թվային հմտությունների հասունության ցածր մակարդակ և աշխատանքային միջավայրում թվային մեթոդների ու գործիքների կիրառման դժվարություններ:
Ու՞մ համար է ֆորումը նախատեսված
Միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչներ Եվրոպական հանձնաժողովից (DG NEAR), նորարարական էկոհամակարգերի զարգացումը և ՓՄՁ աջակցությունը համակարգող նախարարություններից ու գործակալություններից, ՏՏ ասոցիացիաներից և թվային շուկաների ուղղությամբ մասնագիտացած ՓՄՁ-ների ցանցերից, ինչպես նաև նորարարական կլաստերներից և թվային հմտությունների առցանց հարթակների հիմնական օպերատորներից։ Ֆորումին մասնակցել հնարավոր է միայն համապատասխան հրավերի առկայության դեպքում։
Ֆորումի օրակարգ
Ֆորումը կբացվի Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) ներկայացուցչի ողջույնի խոսքով, որը կներկայացնի ՓՄՁ-ների աշխատակիցների թվային հմտությունների զարգացմանն աջակցության վերաբերյալ ԵՄ ռազմավարությունը և քաղաքական օրակարգը, ԱլԳ տարածաշրջանին Եվրոպական հանձնաժողովի աջակցության հասանելիություն ապահովելու ծրագրերը։ ԵՀ ներկայացուցիչն իր ելույթում կանդրադառնա նաև 2023 թվականը որպես Հմտությունների եվրոպական տարի հռչակելուն
Օրակարգի բովանդակություն.
ծրագրային ելույթ, որը կբացահայտի EY-ի կողմից իր անձնակազմի թվային հմտությունները բարելավելու համար օգտագործվող գործիքներն ու նորարարական մոդելը, որոնք կարող են օգտագործվել Արևելյան գործընկերությունում թվային որակավորման բարձրացումն արագացնելու համար.
պանելային քննարկում, որտեղ ԱլԳ երկրների նախարարությունների ներկայացուցիչները կներկայացնեն լուծումներն ու կքննարկեն մարտահրավերները.
EU4DIGITAL-ի կրթական տեխնոլոգիաների կենտրոնի և դրա ընթացիկ մշակումների շնորհանդես, ինչպես նաև շահագրգիռ կողմերին հրավերի փոխանցում՝ միանալու դրա գործառնական և կառավարման մոդելի մշակմանն ու կրթական ծրագրի առաջնահերթությունների ընտրությանը.
ծանոթացում, որի ընթացքում միջազգային դոնորները ուշադրություն կհրավիրեն ՓՄՁ-ների աշխատակիցների թվային հմտությունների զարգացմանն աջակցության ծրագրերի և նախաձեռնությունների վրա, որոնք կարող են ոգեշնչել և դիտարկվել Արևելյան գործընկերության երկրներում տեղայնացման համար:
Միջոցառման յուրաքանչյուր հատվածից հետո մասնակիցները կկարողանան հարցեր ուղղել կառավարությունների ներկայացուցիչներին և միջազգային դոնորներին, ինչպես նաև նրանց հետ կիսվել իրենց փորձով ու գաղափարներով։
Հարցերի դեպքում գրեք «EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների թիմին՝ eu4digital@lt.ey.com էլեկտրոնային հասցեով՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Start-ups and Innovation Forum 2023»:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: