Կրթությանն ու ուսուցմանը աջակցելու համար անհրաժեշտ է «արմատական թվային ինտեգրում»
Ամսաթիվ: 14/02/23
Ինչպես վաղտարիքում, այնպես էլ հետագա ամբողջ կյանքում գիտելիքների և հմտությունների կուտակումը մարդկանց հնարավորություն է տալիս զարգացնել և իրացնել իրենց ներուժը՝ այդպիսով նպաստելով հասարակության արդյունավետությանը: Երբ ՔՈՎԻԴ-19 համավարակը ստիպեց, որ կրթության և ուսումնառությանգործընթացը կազմակերպվի առցանց տարածքում, պարզ դարձավ, որ թվային տեխնոլոգիաները պետք է հասու դառնան բոլոր հնարավոր օգտվողների համար: Գիտակցելով այս մշտական կարիքը՝ Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) պնդում է, որ մարդկային կապիտալի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է «արմատական թվային ինտեգրման» մտածելակերպ: ԵԿՀ-ը տարբեր գործիքների և նախաձեռնությունների միջոցով աջակցում է թվային ինտեգրման քաղաքականության ու պրակտիկաների ներդրմանն իր գործընկեր երկրներում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում:
ԵԿՀ-ն ԵՄ գործակալություն է, որն օգնում է անցումային և զարգացող երկրներին առավելագույնի հասցնել իրենց մարդկային կապիտալի ներուժը՝ կրթության, ուսուցման և աշխատաշուկայի համակարգերի բարեփոխման միջոցով: Իր գործընկեր երկրների քաղաքականություն մշակողներին կրթության համար թվային ինտեգրումը դիտարկելու հարցում աջակցելու նպատակով ԵԿՀ-ն 2022 թվականի նոյեմբերին հրապարակեց իր Թվային կրթության բարեփոխումների շրջանակը: Այն կօգնի ժամանակակից թվային էկոհամակարգերին համապատասխան թվային կրթական քաղաքականության մշակմանը, իրականացմանը և մոնիտորինգին: ԵԿՀ-ը նշված շրջանակը կօգտագործի խորհրդատվական քննարկումներում, որտեղ կընդգծի մարդակենտրոն գործոնների կարևորությունը, ինչպիսիք են ինտերֆեյսի դիզայնը և օգտագործողի փորձը:
Որպեսզի յուրաքանյուրը զգա այդ մարդակենտրոն գործոնների ազդեցությունը, ԵԿՀ-ն Աշխատանքի միջազգային կազմակերպության Միջազգային ուսումնական կենտրոնի հետ համատեղ ստեղծել են DigitallyExcluded.org վեբկայքը: Այս կայքի այցելուները կարող են տեսնել, թե ինչպես լեզվական, ճանաչողական, կապի և տեսողական խոչընդոտները կարող են խանգարել պոտենցիալ օգտվողներին ունենալ թվային տեխնոլոգիաների հասանելիություն կամ օգտվել դրանցից։
ԵԿՀ-ը նաև նպաստել է մեկ այլ գործիքի` SELFIE-ի (Արդյունավետ ուսուցման ինքնավերլուծություն՝ նորարարական կրթական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով) ստեղծմանը: Այս անվճար գործիքն օգնում է դպրոցներին թվային տեխնոլոգիաները կիրառել դասավանդման, ուսումնառության և գնահատման մեջ: ԵԿՀ-ն օգնում է Հայաստանի զարգացած թվային ենթակառուցվածքներ ունեցող դպրոցներին օգտագործել SELFIE գործիքը գյուղական դպրոցներին STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթություն տրամադրելիս: Այս մենթորությունը տրամադրվում է ազգային ծրագրի շրջանակում և օգնում է բարելավել առցանց ուսուցման և թվային ինտեգրման մակարդակը երկրի մարզերում:
Բերված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է ԵԿՀ-ն աշխատում «արմատական» թվային ինտեգրման համընդհանուր անցման ուղղությամբ:
«Եթե ցանկանում ենք թվային ինտեգրումն ավելացնել միայն աննշան չափով, դա երկար ժամանակ կպահանջի, իսկ մասնավոր հատվածը կդառնա տիրապետող», – ասում է ԵԿՀ-ի մարդկային կապիտալի զարգացման փորձագետ Ֆաբիո Նասկիմբենին: Նա բացատրում է, որ արմատական թվային ինտեգրման հայեցակարգը նման է սեփական ածխածնի հետքը հաշվարկելուն։«Սովորության վերածվելով՝ այն փոխում է մտածելակերպը», – նշում է նա։
Ֆաբիո Նասկիմբենին հավելում է, որ արմատական թվային ինտեգրման մտածելակերպը կապահովի մարդկային կապիտալի զարգացումը երաշխավորող ճիշտ քաղաքականությունների իրականացումը: «Քաղաքականություն մշակելու և հղանալու գործընթացում յուրաքանչյուրին ընդգրկելը ավելի թանկ և ժամանակատար է, բայց որքան շատ մարդիկ ներառվեն, այնքան այդ քաղաքականությունն ավելի մեծ ազդեցություն կունենա»:
EU4Digital-ը նաև աշխատում է թվային հմտությունների զարգացման ուղղությամբ՝ երաշխավորելով, որ այս զարգացումը հնարավոր կլինի վերահսկել ներդաշնակեցված հաշվետվողական համակարգի միջոցով:
Ակնկալվում է, որ Հմտությունների եվրոպական տարի հայտարարված 2023 թվականին կհաջողվի թարմ խթան հաղորդել ցկյանս ուսումնառությանը՝ հնարավորություն տալով մարդկանց իրենց ներդրումն ունենալ կանաչ և թվային փոխակերպումներում:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: