Միացում Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիային (INATBA)՝ միջազգային համագործակցությունն ու տնտեսության մեջ բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով
Այս միջոցառման նպատակն է աջակցել ԱլԳ բլոկչեյն ասոցիացիաների և պետական պաշտոնյաներիինտեգրմանը կարծիքի առաջատարների համայնքին և ԵՄ նմանատիպ կազմակերպություններին, ինչը կարող է նպաստել Արևելյան գործընկերության երկրներում բլոկչեյն էկոհամակարգի կարգավորման և զարգացման ուղղությամբ դրական փոփոխությանը:
EU4Digital-ի այս գործողության հիմնական շահառուներն են.
Ազգային բլոկչեյն ասոցիացիաները.
Ոլորտում գործող դերակատարները.
Բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած պետական պաշտոնյաները։
Շահառուները կարող են բարելավել իրենց կարողությունները ակադեմիական և կառավարական ոլորտներում կարծիքի առաջատարների հետ կապերի հաստատման, ինչպես նաև գործնական կապերի զարգացման և գիտելիքների ստեղծման միջոցով՝ շնորհիվ չափանիշ սահմանող առաջատար կազմակերպությունների և համաշխարհային նախաձեռնությունների հետ INATBA-ի գործընկերության։
Միջոցառումը մասնակիցներին թույլ կտա ծանոթանալ INATBA-ի ընձեռած հնարավորություններին, ասոցիացիայի՝ տարբեր թեմաներով աշխատանքային խմբերում գործող անդամների փորձին, ինչպես նաև չափանիշ սահմանող կազմակերպությունների և համաշխարհային նախաձեռնությունների հետ INATBA-ի գործընկերությունների միջոցով գործնական կապերի զարգացման և համագործակցության եղանակներին։
Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
ԵՄ բլոկչեյն ռազմավարության ակնարկ.
INATBA-ի, նրա մատուցած ծառայությունների և համագործակցության պոտենցիալ հնարավորությունների ներածություն.
INATBA-ի անդամների փորձի ներկայացում.
Ոլորտային համագործակցության և գործընկերությունների հնարավորություններ։
Հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուղղել հարցեր և իմանալ համագործակցության և ասոցիացիայի անդամ դառնալու հետագա քայլերի մասին:
INATBA-ի մասին ավելին իմանալու, ինչպես նաև միջոցառման բանախոսներին և մանրամասն օրակարգին ծանոթանալու համար այցելեք այստեղ։
Կոնտակտային և այլ տեղեկություններ
INATBA-ն՝ Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիան, գործարկվել է 2019 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Այն խիստ ազդեցիկ ասոցիացիա է, որը զբաղվում է Եվրոպայում և ամբողջ աշխարհում բլոկչեյնի ու բաշխված մատյանային տեխնոլոգիաների (DLT) ներդրման ջատագովությամբ։ INATBA-ն առավելապես հայտնի է կարգավորող մարմինների և քաղաքականություն մշակողների շրջանում իր վստահելիությամբ:
Եթե դուք պատկանում եք թիրախային լսարանին և հետաքրքրված եք միջոցառմանը մասնակցելու հարցում, խնդրում ենք կապ հաստատել կազմակերպչական թիմի հետ EU4Digital@lt.ey.com հասցեով՝ նամակի թեմայում նշելով «Joining INATBA»։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: