Նոր քայլ դեպի Թվային տասնամյակ. ուժի մեջ է մտնում մինչև 2030 թվականի քաղաքականության ծրագիրը
Ամսաթիվ: 27/01/23
«Թվային տասնամյակի քաղաքականության ծրագիր 2030»-ն ուժի մեջ է մտել։ Եվրոպական խորհրդարանը, ԵՄ անդամ պետությունները և Եվրոպական հանձնաժողովը համատեղ կոնկրետ նպատակներ և խնդիրներ են սահմանել թվային տնտեսության զարգացման այս ռազմավարական տեսլականի չորս հիմնական ոլորտներում:
Թվային հասարակությունը և թվային տեխնոլոգիաները մեզ ապահովում են սովորելու, զվարճանալու, աշխատելու, ուսումնասիրելու և նպատակներն իրականացնելու նոր միջոցներով: Դրանք իրենց հետ բերում են նաև նոր ազատություններ, իրավունքներ ու պարտականություններ և մեզ թույլ են տալիս դուրս գալ մեր ֆիզիկական միջավայրերից, աշխարհագրական և սոցիալական տիրույթներից: Եվրոպական հաստատությունները և ԵՄ անդամ պետությունները ձեռք են բերել քաղաքական համաձայնություն թվային հմտությունների, ենթակառուցվածքների (ներառյալ միակցվածությունը), բիզնեսի թվայնացման և առցանց հանրային ծառայությունների վերաբերյալ:
Ծրագրի նպատակները
Մինչև 2030 թվականը ԵՄ անդամ երկրները, համագործակցելով Եվրոպական խորհրդարանի, ԵՄ խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի հետ, իրենց թվային քաղաքականությունները կձևավորեն հետևյալ չորս ոլորտներում նպատակներին հասնելու շուրջ, որպեսզի՝
Բարելավեն քաղաքացիների հիմնական և հատուկ թվային հմտությունները.
Նպաստեն ԵՄ բիզնեսների կողմից նորագույն տեխնոլոգիաների (արհեստական բանականություն, տվյալներ, ամպային տեխնոլոգիաներ և այլն) ակտիվ կիրառմանը.
Շարունակեն նպաստել ԵՄ-ի միակցվածությանը, հաշվողական և տեղեկատվական ենթակառուցվածքների զարգացմանը.
Առցանց հասանելի դարձնեն հանրային ծառայությունները և վարչարարությունը։
Նշված նպատակներն արտացոլում են քաղաքական ծրագրով սահմանված խնդիրները, ինչպիսիք են՝ թվային տեխնոլոգիաների անվտանգությունը և հուսալիությունը, փոքր և միջին ձեռնարկությունների համար մրցակցային առցանց միջավայրը, կիբերանվտանգության ապահովման հուսալի միջոցները, բոլորի համար թվային հնարավորությունների արդար հասանելիությունը և կայուն, էներգաարդյունավետ ու ռեսուրսաարդյունավետ նորարարությունների զարգացումը։
Տեխնոլոգիաները կշարունակեն ավելի ու ավելի կարևոր դեր խաղալ մեր հասարակությունում և կյանքում: Մոնիտորինգի մեխանիզմի շնորհիվ մենք այժմ կարող ենք հստակ սահմանել, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի թվային տեխնոլոգիաներն աշխատեն հօգուտ բոլոր մարդկանց և բիզնեսների:
Մարգրետե Վեստագեր, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ թվային դարաշրջանին համապատասխան Եվրոպայի հարցերով
Խոշորամասշտաբ ծրագրերը բացառիկ կարևոր դեր ունեն մինչև 2030 թվականը թվային նպատակներին հասնելու և թվային փոխակերպումն իրականություն դարձնելու գործում: ԵՄ անդամ պետությունները կմիավորեն իրենց ռեսուրսները և սերտորեն կհամագործակցեն բազմակողմ նախագծերի շրջանակներում՝ զարգացնելու թվային հնարավորություններ, որոնք դժվար կլիներ ապահովել ինքնուրույն: Մասնավորապես, քաղաքականության ծրագրի շրջանակում մշակվել է տարբեր ոլորտներում բազմակողմ ծրագրերի սահմանման և գործարկման գործընթաց, այդ թվում՝ 5G կապը, քվանտային համակարգիչները, պետական կառավարման մարմինների միակցումը և այլն։
Լրացուցիչ տեղեկատվություն
Թվային տասնամյակի ծրագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 9-ին։
Առաջընթացը գնահատելու և 2030 թվականի դրությամբ ծրագրի ավարտի ուղենիշներ սահմանելու համար նպատակներն ու խնդիրները համալրվել են արդեն իսկ մեկնարկած շրջափուլայինհամագործակցության գործընթացով։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: