Առողջապահական տելեմատիկայի եվրոպական ասոցիացիան (EHTEL) դեկտեմբերի 2-ից 3-ն անցկացնում է «Մտքի առաջնորդների գիտաժողով 2020» երկօրյա վիրտուալ միջոցառումը՝ առողջ և դիմակայուն համայնքներում թվային առողջապահական ծառայությունների ունեցած ներդրումն ուսումնասիրելու նպատակով:
Գիտաժողովը բաղկացած կլինի վեց նստաշրջաններից, որոնց ընթացքում կուսումնասիրվեն թվային առողջապահական ծառայությունների զարգացման արագացման, ինչպես նաև առողջ և դիմակայուն համայնքներում դրանց ունեցած ներդրման խնդիրները:
COVID-19 համավարակը երևան է հանել թվային առողջապահական լուծումների կարևորությունը` նոր հնարավորության պատուհան ապահովելով թվային առողջապահական ծառայությունների մասշտաբայնացման համար: «Սա այլևս չի վերաբերում լոկ առողջ ծերացման համար հեռաբժշկության կամ թվային աջակցության խթանմանը: Այսօրվա մարտահրավերը լայնածավալ լուծումների համար պայմաններ ստեղծելն է, որոնք կնպաստեն առողջապահության / սոցիալական ոլորտներում, ինչպես նաև տնտեսության մեջ դիմակայունության բարձրացմանը», – ասում են կազմակերպիչները:
Մասնակցությունն անվճար է: Գրանցվելու համար սեղմեք այստեղ: