Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) 8-րդ հանդիպում

  • Ամսաթիվ: 03/10/19 մինչև 04/10/19
  • Կիսվել:

«EaPeReg» ցանցի (Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանց) Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) 8-րդ հանդիպումը կանցկացվի 2019 թվականի հոկտեմբերի 3-ից 4-ը՝ Հունաստանի Հերակլիոն քաղաքում:

Հանդիպման առաջին օրը նվիրված կլինի անկախ կարգավորողներին վերաբերող հարցերի քննարկմանը, իսկ երկրորդ օրը՝ լայնաշերտ կապի քարտեզագրմանը: Հանդիպման առանցքային նպատակներից մեկն ԱԿԼԿ ՓԱԽ-ի փորձագետների հետ համագործակցությամբ «EU4Digital» («ԵՄ-ն թվային համայնքի համար» տարածաշրջանային հանգույց) թիմի պատրաստած անկախ ազգային կարգավորող մարմնի (ԱԿՄ) գնահատման մեթոդաբանության քննարկումը, անկախության գնահատման մեթոդաբանության ամբողջացմանն ուղղված հաջորդ քայլերի համաձայնեցումն ու անկախության գնահատման գործողությունների գործարկումն է:

Բացի այդ, մասնակիցները կներկայացնեն Արևելյան գործընկեր վեց երկրներում ԱԿՄ-ների ներկայիս կարգավիճակը, ինչպես նաև նորմատիվ կառավարման վերաբերյալ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք իրականացվել են ապրիլ ամսին կայացած վերջին հանդիպումից հետո: Խումբը կքննարկի նաև 2019 թվականի աշխատանքային պլանի ներկա վիճակն ու 2020 թվականի աշխատանքային պլանի նախագիծը, որը կհամապատասխանի «EU4Digital» -ի և Համաշխարհային բանկի փորձագետների ներկայացրած ծրագրին՝ կապված ԱլԳ երկրներում լայնաշերտ ցանցի զարգացման հետ:

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է:


Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը