«EaPeReg» ցանցի (Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանց) Սպեկտրային փորձագիտական աշխատանքային խմբի (ՍՓԱԽ) 9-րդ հանդիպումը կանցկացվի 2019 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Հանդիպումը, որպես հյուրընկալող կողմ, կկազմակերպի Մոլդովայի Հանրապետության Էլեկտրոնային հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ազգային կարգավորող գործակալությունը (ՄՀ ԷՀՏՏԱԿԳ)՝ Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովի (ՎՀԱՀ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ:
ՍՓԱԽ-ի 9-րդ հանդիպման առանցքային նպատակներից մեկն Արևելյան գործընկեր վեց երկրներում 700 Մհց հաճախությամբ շերտի ազատանացման համատեքստում ԵՄ երկրների առաջավոր փորձի վերլուծության արդյունքների ներկայացումն ու քննարկումը և 700 Մհց հաճախությամբ շերտի ազատանացման ճանապարհային քարտեզի պատրաստման հաջորդ քայլերի ու առաջնահերթությունների համաձայնեցումն է:
Բացի այդ, մասնակիցները կանդրադառնան նաև ճառագայթման տիրույթի լարվածության սահմանմանը, 5G միջանցքներին, 5G-ի ներդրմանն ու աճուրդներին, 3.4-3.8 ԳՀց հաճախության խնդիրներին, 5G-ի հավաստագրման պարտավորություններին և 5G ցանցերի միջսահմանային համակարգման ասպեկտներին: