Գիգաբիթային կապի ապահովում Արևելյան գործընկեր երկրներում

  • Ամսաթիվ: 28/04/21
  • Կիսվել:

COVID-19 համավարակն ակնհայտ է դարձրել թվային կապի և թվային ծառայությունների հասանելիության անհրաժեշտությունը:

Համաշխարհային բանկի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցված ընկերությունների շուրջ կեսը համավարակային ճգնաժամին արձագանքել է՝ օգտագործելով թվային տեխնոլոգիաներ և լուծումներ: Նմանապես, մարդիկ հնարավորության դեպքում անցել են գնումների, աշխատանքի և սոցիալական շփումների առցանց միջոցների: Օրինակ, Zoom-ի նման առցանց տեսակոնֆերանսային հարթակներում կազմակերպվող հանդիպումների մասնակիցների թիվը 2019 թ․ վերջից մինչև 2020 թ․ կեսերն ընկած ժամանակահատվածում ամեն օր երեսունանգամյա աճ է արձանագրել: 2020 թ․ սկզբին, երբ աշխարհի երկրների մեծամասնությունը հայտարարեցին արգելափակման ռեժիմի մասին, թռիչքային աճ գրանցվեց անգամ առաջատար Google որոնողական համակարգում «e-commerce» (էլեկտրոնային կոմերցիա) բառի որոնումների մասով։

Թվային տեխնոլոգիաների և լուծումների օգտագործման աճի հետ մեկտեղ, երկրների համար այժմ ավելի հրատապ նշանակություն ունի կապի հասանելիության տևական անջրպետի հաղթահարումը: Իսկ առավելապես գերարագ ինտերնետային կապի վրա հիմնված ծառայությունների և հավելվածների էքսպոնենցիալ աճով պայմանավորված՝ երկրների համար վճռական նշանակություն կունենա բոլորի համար ինտերնետային հասանելիության արագացումը՝ առանց բացառության և խտրականության: Սա բոլոր անհատներին, բիզնեսներին և հաստատություններին հնարավորություն կտա ի պատասխան ընթացիկ համավարակի անցում կատարել թվայնացմանը, ինչպես նաև նախապատրաստվել դիմակայուն վերականգնմանն ու պատրաստ լինել ապագա ցնցումներին:

Եվրոպական միության Գիգաբիթային հասարակության (European Union’s Gigabit Society) թիրախները մատնացույց են անում դեպի այդպիսի փոխկապակցված հասարակություն տանող ճանապարհի տեսլականը: Այն երկրներին օգնում է հաղթահարել եկամտային, աշխարհագրական, ժողովրդագրական և մատչելիության խզվածքները, որոնք բազմաթիվ մարդկանց խանգարում են թվային հնարավորությունների հասանելիություն ստանալ։

Համաշխարհային բանկը «EU4Digital» նախաձեռնության շրջանակներում սերտորեն համագործակցել է Եվրոպական հանձնաժողովի հետ՝ աջակցելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներին (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) լայնաշերտ կապի ազգային ռազմավարությունների մշակման ու թարմացման և գիգաբիթային կապի ներդրման ճանապարհային քարտեզների սահմանման գործում։

ԱլԳ երկրներում հնարավոր է գիգաբիթային լայնաշերտ կապի ներդրումը Արևելյան գործընկեր երկրներն առաջընթաց են արձանագրել իրենց բնակչության համար ինտերնետային հասանելիության ապահովման գործում. 2019 թ. դրությամբ, անհատների ավելի քան երկու երրորդը ինտերնետ օգտագործողներ էին: Այնուամենայնիվ, Համաշխարհային բանկի պատրաստած վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ ինտերնետ օգտագործողների մեծ մասը, և, իհարկե, ավելի լավ կապ ունեցողները քաղաքաբնակներն են: Ավելին, գոյություն ունեցող ցանցերը կարող են ի վիճակի չլինել գիգաբիթային արագություններ ապահովել. ինչպես ցույց է տալիս Գծապատկեր 1-ը, տնային տնտեսությունների քառորդից մինչև ինը – տասներորդ մասը ներկայումս բաժանորդագրված չեն «Մանրաթել դեպի տուն» (FTTH) տեխնոլոգիային, որը համարվում է այդպիսի արագություններ ապահովող ցանցային տեխնոլոգիա: Հինգերորդ սերնդի (5G) ցանցերը, որոնք ևս կարող են այդպիսի որակ ապահովել միայն հիմա են տարածում գտնում այս երկրներում, ինչն այդ նպատակներին հասնելու համար երկար ճանապարհ է ենթադրում։

Այնուամենայնիվ, դրանք իրագործելի նպատակներ են։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սինգապուրը և Արաբական Միացյալ Էմիրությունները, FTTH ցանցերը ծածկում են դրանց բնակչության մեծ մասը: Ավելի մեծ երկրներից Չինաստանին է հաջողվել իր տնային տնտեսությունների մեծ մասը միացնել FTTH-ին: Լիտվան և Իսպանիան արդեն իսկ ֆիքսված լայնաշերտ կապի արագություններ են արձանագրում՝ ավելի քան 100 Մբիթ / վրկ: Դեպի գիգաբիթային հասարակություն յուրաքանչյուր երկրի ուղին տարբեր կլինի, բայց այս օրինակները հուշում են, որ ԱլԳ երկրներն ունեն տարատեսակ առաջավոր փորձեր` բոլորի համար գիգաբիթային կապ ապահովելու նպատակով ճանապարհային քարտեզներ սահմանելու համար։

Բոլորի համար լայնաշերտ կապի հիմնական բաղկացուցիչները Անշուշտ, համաշխարհային փորձն ու լավագույն պրակտիկաները, որոնք լավագույնս ներդրված են Եվրոպական միության սեփական պրակտիկաներում ու կարգավորիչ շրջանակներում, ընդգծում են որոշ ընդհանուր ուղղություններ, որոնք ընկած են լայնաշերտ

կապի լավ գործառնող շուկաների հիմքում: Դրանց թվին, առաջին հերթին, դասվում են.

  • Բարձրացնել արժեքային շղթայի տարբեր ենթասեգմենտներում ծառայությունների մատակարարների վրա մրցակցային ճնշումը (առաջինից մինչև վերջին կիլոմետրը՝ շուկաների և քաղաքական միջոցառումների միջոցով)` սպառողների համար շուկայական արդյունքները բարելավելու նպատակով.
  • Ներգրավել մասնավոր ներդրումներ` ցանցերն ընդլայնելու և ծառայությունների որակը բարելավելու համար, այդ թվում` պետական ֆինանսավորման ռազմավարական օգտագործում՝ մասնավոր ներդրումների հետ կապված ռիսկերն, ըստ անհրաժեշտության, նվազեցնելու համար․
  • Թվային ծառայությունների օգտատերերի հզորացում՝ պահանջարկը խթանելու, լայնաշերտ կապի արդյունավետ օգտագործման վերաբերյալ գիտելիքներ զարգացնելու, թվային ներառականությունը մեծացնելու և տնտեսական ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար:

Հատկանշական է, որ մրցունակ շուկայի համար պայմանների ստեղծումը և մասնավոր ներդրումների ներգրավումը կարևոր նշանակություն ունեն ԱլԳ երկրների համար՝ իրենց գիգաբիթային կապի ներուժն իրացնելու տեսանկյունից: Համընդհանուր FTTH ծածկույթ ձևավորելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը նշանակալի է․ ըստ 2020 թ. վերջին մեր իրականացրած գնահատումների՝ ԱլԳ վեց երկրներում 100 տոկոսանոց մանրաթելային ծածկույթ ձևավորելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը տատանվում է 4-ից 14 մլրդ եվրոյի միջակայքում: Այդ միջոցների մեծ մասը հնարավոր է ներգրավել մասնավոր աղբյուրներից, եթե բարենպաստ միջավայրերը ստեղծեն ճիշտ խթաններ և հակակշիռներ: Առանձին բացերը, որոնք ի հայտ են գալիս, երբ ողջամիտ ժամկետում լայնաշերտ կապի տարածումը կոմերցիոն առումով դժվար իրականանալի է բարձր ծախսերի, ցածր եկամուտների հավանականության կամ սահմանափակ մրցակցության պատճառով, հետագայում կարող

են դիտարկվել պետական ֆինանսավորման կամ ռիսկերի նվազեցման որոշ ձևերի համար:

Անհատների և բիզնեսների համար լայնաշերտ կապի արժեքի մեծացմանն ուղղված զուգահեռ ջանքերը կնպաստեն շուկաների ընդլայնմանը: Դրանք կարող են ներառել թվային գրագիտության ծրագրեր, սոցիալական և տնտեսական հնարավորությունների իրականացմանն ուղղված լայնաշերտ կապի օգտագործման սցենարների մշակման և պետական ու մասնավոր ծառայությունների խորքային թվայնացման գործողություններ:

Խզվածքը վերացնելիս պահանջարկի կառավարում

ԱլԳ երկրները կարող են ավելին անել՝ մասնավոր կապիտալի ներգրավման և թվային անջրպետի վերացման համար: Դա կպահանջի իրավական դաշտի թարմացում` լայնաշերտ կապի շուկաներում մրցակցային ճնշումը մեծացնելու, լայնաշերտ ցանցի զարգացման հետ կապված ծախսերը նվազեցնելու, նորագույն տեխնոլոգիաների (օրինակ` 5G-ի) արագ ներդրման և կարգավորողների կոմպետենտության ու անկախության խթանման համար: Սա պայմաններ կստեղծի մասնավոր կապիտալի ներգրավման համար: Ի հավելումն գոյություն ունեցող բացերի և խզվածքի վերացմանն ուղղված նպատակային ծրագրերին` արևելյան գործընկեր երկրները կարող են ամուր դիրքավորվել` համաշխարհային թվային տնտեսության վերակառուցմանն ավելի արդյունավետ մասնակցություն ունենալու համար:

Վալերյա Դեսոլիս, Նատալյա Գելվանովսկա–Գարսիա, Խուան Նավաս–Սաբատեր և Սիդհարթա Ռաջա։ Մարտ, 2021

EU4Digital. Լայնաշերտ կապի ոլորտի ռազմավարություններն ԱլԳ տարածաշրջանում։ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագիր


Հաջողակ պատմություններ

Ցուցադրել բոլորը