«Հարմարեցրու հավելվածը» Արևելյան գործընկերության սպրինտ

  • Ամսաթիվ: 02/02/21
  • Կիսվել:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ծրագիրն այսօր գործարկում է իր առցանց ծրագրավորման չորսշաբաթյա ինտենսիվ նախաձեռնությունը՝ «Հարմարեցրու հավելվածը» Արևելյան գործընկերության սպրինտը, որի շրջանակներում Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից և ՏՏ փորձագետներից բաղկացած վեց թիմեր աշխատելու են ծրագրի 2017-2020թթ. հաքաթոնների ընթացքում մշակված վեց թվային լուծումների կրկնարկման ուղղությամբ:

Ծանոթացեք բաց հայտամրցույթի միջոցով ընտրված վեց թիմերի հետ և իմացեք նրանց լուծումների մասին, որոնք չորս շաբաթվա ընթացքում ճշգրտվելու և գործարկվելու են՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ.

  • Ադրբեջանական թիմը Մահամադ Կեկալովի գլխավորությամբ (Kekalove Adaptive Social Enterprise) կաշխատի ինտերակտիվ քարտեզի վրա, որը քաղաքացիներին թույլ կտա գնահատել Բաքվում հասարակական տարածքների մատչելիությունը: Այն հիմնված կլինի մեր 2019 թ.-ի հաքաթոնի հաղթողի՝ ուկրաինական Provodnik.Online լուծման վրա:
  • Հայաստանից DiverCity-ի թիմն` Արտակ Ադամ Առաքելյանի գլխավորությամբ, նույնպես կօգտագործի Provodnik.Online-ը` որպես քաղաքացիների համար ինտերակտիվ քարտեզի ստեղծման հիմք` հայկական քաղաքներում հասարակական տարածքների մատչելիությունը գնահատելու համար:
  • Բելառուսից Քաղաքային նախաձեռնությունների կենտրոնի թիմը՝ Յուրի Ստուկալաուի գլխավորությամբ, կմշակի մասնակցային հարթակ, որը հնարավոր կդարձնի հասարակական մասնակցությունը Մոգիլևում (Բելառուս) հանրային տարածքների նախագծմանը և փոխակերպմանը՝ օգտագործելով ծրագրի 2017 թ.-ի առաջին հաքաթոնի հաղթողի՝ Serebranka.BY-ի կոդը:
  • Մոլդովայից Openmoney.MD նախագծի թիմը՝ Պավել Նովակի գլխավորությամբ, կգործարկի վեբ-մոդուլ` պետական գնումների մրցույթների ընթացքում առանձին ապրանքների / ծառայությունների վաճառքի գները համեմատելու համար: Այս լուծումը կկրկնարկի ուկրաինական շուկայի ուսումնասիրության գործիքը:
  • Երկու քաղաքացիական ակտիվիստների՝ Ալեքսեյ Կոստրժիցկիի և Ժենյա Կուբախի գլխավորած ուկրաինական թիմը կստեղծի առցանց մոդուլ, որը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հնարավորություն կտա նվիրատվություններ հավաքել անմիջապես իրենց կայքերում: Այն հիմնված կլինի մեր 2018 թ.-ի հաքաթոնի հաղթողի՝ բելառուսական Doika նվիրատվության մոդուլի վրա:
  • Իսկ ուկրաինացի մի խումբ կամավորներ՝ Սերգեյ Տոգոբեցկիի գլխավորությամբ, կօգտագործեն բելառուսական SaveUs հարթակը (2020 թ.-ի հաքաթոնի հաղթողն է և ներկայումս գտնվում է մշակման փուլում)՝ թափառող կենդանիներին, կենդանիների ապաստարաններին և կենդանիների իրավունքների պաշտպաններին օգնող ուկրաինացի կամավորների համար քրաուդֆանդինգի հարթակ ստեղծելու նպատակով:

Այս վեց լուծումները հասանելի կլինեն մարտ ամսին: Լրացուցիչ նորությունների համար հետևեք ԱլԳ քաղաքացիական հասարակության ծրագրին:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ծրագիրը խթանում է քաղաքացիական հասարակության դերակատարների դերը՝ էլեկտրոնային ուսուցման վրա հիմնված նորարարությունների, հանրային հատվածի հաշվետվողականության բարելավմանն ուղղված թվային լուծումների մշակման և տարածաշրջանի քաղաքացիական հասարակությունների ու կառավարությունների միջև համագործակցության և կապերի հաստատման միջոցով:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը