Հայ դեռահասներն ու երիտասարդները «Upshift Գյումրի» ծրագրի հետ աշխատում են նորարարական տեխնոլոգիական գաղափարների վրա

  • Ամսաթիվ: 06/10/21
  • Կիսվել:

ՀՀ Շիրակի մարզից հաշմանդամություն ունեցող դեռահասներն ու երիտասարդները մասնակցել են Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Upshift Գյումրի՝ Դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագրի կողմից կազմակերպված քառօրյա բութքեմփին:

«Upshift Գյումրի» ծրագիրը ներառական տեխնոլոգիական դասընթացներ է առաջարկում Շիրակի մարզում բնակվող 12-18 տարեկան դեռահասների և 12-24 տարեկան հաշմանդամ երիտասարդների համար:

Հաջորդ վեց ամիսների ընթացքում մասնակիցները կսովորեն վեբ ծրագրավորում և որակի ապահովում, անիմացիա, UI/UX դիզայն և մի շարք ոչ տեխնոլոգիական հմտություններ, որոնք բոլորն էլ նախատեսված են, որպեսզի օգնեն նրանց մուտք գործել աշխատաշուկա:

Դասընթացների ավարտին մասնակիցները կկարողանան պրակտիկա անցնել ՏՏ ընկերություններում և իրականացնել համայնքային զարգացման ծրագրեր` գործնականում կիրառելով ձեռք բերած հմտությունները:

«Upshift Գյումրի» ծրագիրը կազմակերպում և իրականացնում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Եվրոպական միության ֆինանսավորմամբ: ԳՏԿ-ն ստեղծվել է 2013 թ.-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի հետ համատեղ: Այժմ՝ ութ տարի անց, կենտրոնում գործում են ավելի քան 25 տեխնոլոգիական ընկերություններ, որտեղ աշխատում են ավելի քան 200 մասնագետներ՝ ծառայություն մատուցելով 150 միջազգային հաճախորդների:

Բութքեմփի ընթացքում մասնակիցներն աշխատել են տասը նորարարական տեխնոլոգիական նախաձեռնությունների վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, շրջակա միջավայրը, հեռավար ուսուցումը և առողջապահությունը:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը