Ավելի լավ և ավելի էժան ինտերնետ` Հարավային Կովկասում հետազոտությունների և կրթության համար` շնորհիվ «EaPConnect» ծրագրի
Ամսաթիվ: 06/11/19
Հայաստանում,
Ադրբեջանում և Վրաստանում ուսանողները, հետազոտողներն ու գիտնականները այլևս
կկարողանան ավելի լավ համագործակցել միջազգային մակարդակում՝ շնորհիվ առավել
մրցունակ շուկայական գներով և բարելավված ինտերնետային կապի, որը հնարավոր է
դարձել ԵՄ ֆինանսավորմամբ Արևելյան գործընկերության տարածքում գործող «EaPConnect» ծրագրի աջակցությամբ:
2016 թվականին ծրագրի
մեկնարկելու պահից ի վեր, հարավկովկասյան երկրներում հետազոտական և կրթական
համայնքների համար ինտերնետին միացման սակագները նվազել են ավելի քան 80%-ով: Գիտական
գերազանցության, հետազոտությունների, կրթության և նորարարությունների «GÉANT» համաեվրոպական ցանցի
գլխավորությամբ «EaPConnect» ծրագրի կողմից իրականացված գնումների
գործողություններն են հիմք ստեղծել վերոնշյալ նվազման համար: Հայաստանում,
Ադրբեջանում և Վրաստանում «EaPConnect» ծրագրի գործընկերների կողմից տնտեսված
գումարներն այժմ կարող են ներդրվել այն ծառայությունների և հմտությունների
զարգացման ուղղությամբ, որոնք կամրապնդեն ազգային հետազոտական և կրթական ցանցերը (ԱՀԿՑ-ներ)՝ նպաստելով նշված
երկրների հետազոտական և կրթական համայնքներին ուղղված աջակցության բարելավմանը և
Եվրոպայում ու աշխարհի այլ տարածաշրջաններում իրենց կոլեգաների հետ
համագործակցելու կարողությանը:
Կայունության և թվային
հավասարության բարելավում
«EaPConnect»-ը ձգտում
է հասնել ավելի ցածր գներով ավելի լավ միացման, քանի որ հետազոտությունների և կրթության
համար նախատեսված բարձր թողունակությամբ, անվտանգ ինտերնետային ցանցերը ծրագրի
գործընկեր ԱՀԿՑ-ների կողմից մատուցվող հիմնական ծառայություններն են:
«Օգնելով
Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում գների իջեցմանը` ծրագիրը նպատակ
ունի ավելի մեծ արժեք ստեղծել օգտատերերի համար, մեղմացնել Արևելյան գործընկերության
և այլ երկրների միջև թվային խզումը և ապահովել այս դրական դրսևորումների
երկարաժամկետ ազդեցությունը»,- ասել է «EaPConnect»-ի ծրագրերի ղեկավար Վերոնիկա դի
Լունան՝ «GÉANT»-ից:
Ի՞նչ է փոխվել Աշխարհաքաղաքական սահմանափակումները, դժվարին տեղանքը և մատակարարների սահմանափակ քանակը նախկինում ազդում էին Հարավային Կովկասի երկրներում բարձր շուկայական գների պահպանման վրա: Այդուհանդերձ, շուկաներն արձագանքեցին «EaPConnect» ծրագրի գնողունակությանը, երբ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում արդեն երրորդ անգամ գնման մրցույթներ անցկացվեցին: Այլ նշանակալից գործոններից էին բնակչության նշված խմբերի շրջանում թողունակության նկատմամբ պահանջարկի աճը, մինչ այդ գոյություն ունեցող և «Caucasus Online»-ի կառավարման ներքո գործող Վրաստանի հետ սևծովյան օպտիկամանրաթելային կապի թողունակության բարելավումը, ինչպես
նաև՝
տվյալ
շուկաներ նոր
մրցակցի՝
«TransTeleCom»-ի
մուտք գործելը, որով աշխարհագրական նոր ուղի բացվեց:
2016 թվականից ի վեր
ամբողջ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում արձանագրվել է մեկ ԳԲթ/վ (գիգաբիթ/վայրկյան)
թողունակության դիմաց ընդհանուր գնի անկում՝ 83%-ի չափով: Առավել կտրուկ անկումը
գրանցվել է Ադրբեջանում, որտեղ նախնական ամսական գինը կազմում էր 21,500 եվրո՝ մեկ
ԳԲթ/վ-ի դիմաց, որն ամենաբարձր ցուցանիշն էր ԱլԳ բոլոր վեց երկրների շրջանում:
Ադրբեջանում արձանագրված վերջին ամսական գինը կազմում է նշված գումարի միայն 7%-ը,
այն է՝ մոտ 1,543 եվրո՝ մեկ ԳԲթ/վ դիմաց, որն, ընդհանուր առմամբ, երրորդ ամենաէժան
ցուցանիշն է վեց երկրների շրջանում: Վրաստանում մեկ ԳԲթ/վ թողունակության ամսական
գինը նվազել է 78,5%-ով, իսկ Հայաստանի դեպքում անկումը կազմել է 62.5%:
Ցանցային գնումների
այս նորագույն փուլում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները.
GRENA, Վրաստան
Ֆրանկֆուրտից
1ԳԲթ/վ թողունակությամբ երկու կապուղիների և Բուդապեշտից 1ԳԲթ/վ թողունակությամբ
մեկ պահուստային կապուղու թարմացման արդյունքում Ֆրանկֆուրտի հետ ստեղծվել է
3ԳԲթ/վ թողունակությամբ կապուղի, որը սպասարկվում է «Caucasus Online»-ի
կողմից:
Վերջինին գումարվել են կրկին «Caucasus Online»-ի, ինչպես նաև «Silknet»-ի
կողմից սպասարկվող 1ԳԲթ/վ թողունակությամբ երկու պահուստային կապուղիները:
ASNET-AM, Հայաստան
Ֆրանկֆուրտից
1ԳԲթ/վ թողունակությամբ կապուղու և 0.5ԳԲթ/վ թողունակությամբ պահուստային կապուղու
թարմացման արդյունքում Ֆրանկֆուրտի հետ ստեղծվել է 2ԳԲթ/վ թողունակությամբ կապուղի,
որը սպասարկվում է «TransTeleCom»-ի կողմից: Վերջինին գումարվել է «GNC-Alfa»-ի
կողմից սպասարկվող 1ԳԲթ/վ թողունակությամբ պահուստային կապուղին:
AzScienceNet,
Ադրբեջան
Ֆրանկֆուրտից
1ԳԲթ/վ թողունակությամբ կապուղու և 0.5ԳԲթ/վ թողունակությամբ պահուստային կապուղու
թարմացման արդյունքում Ֆրանկֆուրտի հետ ստեղծվել է 3ԳԲթ/վ թողունակությամբ կապուղի
և 1ԳԲթ/վ թողունակությամբ պահուստային կապուղի, որոնք երկուսն էլ սպասարկվում են «TransTeleCom»-ի
կողմից:
«GÉANT» համայնքի և առևտրային գործընկերների միջև համագործակցությունը կենսական կարևորություն ունի նշված արդիականացված ցանցային կապուղիների հաջող ծավալման համար: GRENA-ի արդիականացումն ավարտվել է 2019 թվականի մայիսի 25-ին, ASNET-AM-ի արդիականացումը՝ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին, իսկ AzScienceNet-ի արդիականացումը նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թվականի նոյեմբերին:
EaPConnect» ծրագիրը նպատակ ունի
տարածաշրջանային հետազոտական և կրթական ցանց ստեղծել Եվրոպական միության Արևելյան
գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում,
Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի համընդհանուր
նպատակը թվային խզման մեղմացումը, ներտարածաշրջանային կապակցելիության բարելավումը
և գլոբալ հետազոտական ու կրթական համագործակցություններում տեղի գիտաշխատողների,
ուսանողների և գիտնականների մասնակցությունը դյուրացնելն է:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: