Լայնաշերտ կապի ենթակառուցվածքների քարտեզագրում. ԱլԳ և Համաշխարհային բանկի խմբի առաջին տարածաշրջանային աշխատաժողովի արդյունքները

  • Ամսաթիվ: 16/03/20
  • Կիսվել:

2020 թվականի փետրվարի 20-ից 21-ը Լեհաստանի կարգավորող մարմնի՝ Էլեկտրոնային հաղորդակցության վարչության (UKE)՝ Վարշավայում տեղակայված գլխամասային գրասենյակում կայացավ լայնաշերտ կապի ենթակառուցվածքների քարտեզագրման վերաբերյալ ԱլԳ և Համաշխարհային բանկի առաջին տարածաշրջանային աշխատաժողովը:

Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչների համար կազմակերպված աշխատաժողովը կիսվեց գիտելիքներով առ այն, թե ինչ և ինչպես պետք է անել լայնաշերտ կապի ենթակառուցվածքների քարտեզագրման համար: Նշված երկրների ազգային քաղաքականություն մշակող և կարգավորող մարմինների ներկայացուցիչներն էլ կիսվեցին քարտեզագրման առնչությամբ իրենց նպատակների մասին տեղեկատվությամբ: Վերոնշյալը տեղեկատվական հիմք կապահովի Համաշխարհային բանկի խմբի կողմից «EU4Digital» ծրագրի շրջանակներում ցուցաբերվող ընթացիկ տեխնիկական օժանդակության համար:

UKE-ի, Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր գրասենյակի ու Orange Polska-ի փորձագետները ներկայացրեցին, թե ինչպես է Լեհաստանը քարտեզագրում իր լայնաշերտ կապի ենթակառուցվածքները: Նրանք խոսեցին իրավակարգավորող շրջանակի և ենթակառուցվածքների ու ծառայությունների վերաբերյալ զեկուցվող տվյալների տեսակների մասին, ինչպես նաև բերեցին հավաքագրված տեղեկատվության մշակման հատուկ գործիքների օրինակներ:

ԱլԳ երկրների ներկայացուցիչների, Համաշխարհային բանկի խմբի թիմի և UKE-ի փորձագետների միջև հանդիպումներն օգնեցին սահմանել հետագա համագործակցության ուղղությունները:

Աշխատաժողովին մասնակցում էին Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ, EaPeReg-ի երեք փորձագիտական աշխատանքային խմբերից մեկի՝ Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) նախագահն ու համանախագահը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ու Պորտուգալիայի կարգավորող մարմնի՝ ANACOM-ի ներկայացուցիչներ:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը