

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
Ստարտափ էկոհամակարգի ստեղծում. EU4Digital-ը վիրտուալ ճանաչողական այց է կազմակերպել դեպի Լիտվա և Իսպանիա
Ամսաթիվ: 12/10/21
Հոկտեմբերի 5-ին EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմը վիրտուալ ճանաչողական այց էր կազմակերպել դեպի Լիտվա և Իսպանիա, որտեղ արևելյան գործընկեր երկրները ներկայացնող մասնակիցները հանդիպումներ ունեցան եվրոպական ստարտափ էկոհամակարգեր ստեղծողների հետ: Միջոցառման ընթացքում քննարկվեց էկոհամակարգերի զարգացման գործում կազմակերպման համակարգման կարևորությունը:
Միջոցառումը հավաքել էր շուրջ 70 մասնակիցների և 40 տարբեր կազմակերպությունների՝ արևելյան գործընկեր երկրներից: Քննարկումն անցկացվեց նորարարական էկոհամակարգերի զարգացումը համակարգող նախարարությունների և գործակալությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ դերակատարների մասնակցությամբ, ինչպիսիք են արևելյան գործընկեր երկրներում ստարտափ էկոհամակարգերի հզորացմամբ զբաղվող նորարարական, ֆինանսական աջակցման և խորհրդատվական կազմակերպությունները:
Միջոցառումը բացվեց «EU4Digital» ծրագրային թիմի ղեկավարի տեղակալ Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեի ողջույնի խոսքով, ով ներկայացրեց «EU4Digital» ծրագիրը և կապերի ընդլայնման միջոցառման նպատակները: Դրան հետևեց «Ստարտափ էկոհամակարգ կառուցողի կարևորությունը, դերակատարությունը և կայացումը արևելյան գործընկեր երկրներում» թեմայով հիմնական ելույթը՝ «EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների թիմի ավագ փորձագետ Խեսուս Լոսանոյի կողմից: Նա համեմատեց ԱլԳ տարածաշրջանի արդյունավետությունը՝ հիմնվելով վաճառքների, եկամուտների և դեռևս զարգացման փուլում գտնվող ու Արևելյան գործընկերության ստարտափ էկոհամակարգերը սնուցելու համար հատուկ ջանքեր պահանջող շուկաների հաշվին ստարտափների աճի ցուցանիշների վրա: Բանախոսը ներկայացրեց ստարտափ էկոհամակարգ կառուցողների նշանակալի դերը դրանց ստեղծման, հզորացման և խթանման գործում, ինչպես նաև նրանց աշխատանքի հիմնական սկզբունքները: Ամփոփելով՝ պարոն Լոզանոն առաջարկեց այդպիսի էկոհամակարգերը համակարգող կազմակերպությունների հզորացման այնպիսի ուղիներ, որոնք կարող են կյանք ստանալ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից՝ «կառավարությանն ուղղված վստահության և նրան որոշումների կայացման լիազորություններ տրամադրելու մասին հայտարարման, ինչպես նաև էկոհամակարգի մասին տեղեկատվության վերլուծության և մատչելիության հնարավորության միջոցով, ինչը հնարավորություն կտա ավելի լավ ռազմավարական որոշումներ կայացնել ստարտափ էկոհամակարգերի զարգացման ուղղությամբ»:
Հանդիպումը շարունակվեց Լիտվա վիրտուալ ճանաչողական այցով, որը վարում էր «EU4Digital» ծրագրի փոխտնօրեն Ռուտա Սալվիտե–Տամոսյունիենեն: Այս աշխատաշրջանի շրջանակում մասնակիցներին ներկայացվեց ստարտափ էկոհամակարգի ստեղծման և զարգացման ամբողջ ընթացքը՝ շեշտը դնելով առաջատար ֆինտեխ ստարտափների շուկայի զարգացման վրա: Աշխատաշրջանը սկսեց Լիտվայի Հանրապետության էկոնոմիկայի և նորարարությունների նախարարության Նորարարությունների և արդյունաբերության վարչության պետ Ռիկարդաս Վալանչյաուսկասը: «Նորարարություններին և ստարտափներին աջակցությունը Լիտվայում» թեմայով զեկույց-շնորհանդեսի ժամանակ պարոն Վալանչյաուսկասը ներկայացրեց ստարտափ էկոհամակարգերի զարգացման հիմնական գործիքները, որոնցից են նորարարական քաղաքականություն իրականացնող գործակալությունները, հատուկ ծառայությունները և ֆինանսավորման գործիքները: Պարոն Վալանչյաուսկասն ընդգծեց Լիտվայի նորարարական կենտրոնի և Գիտության, նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության հատուկ դերը, որն աջակցում է ինչպես կառավարությանը, այնպես էլ բիզնեսին՝ ի թիվս այլի խորհրդատվություն տրամադրելով հարկային խրախուսման, տեխնոլոգիական ընկերությունների ստեղծման, կլաստերների ստեղծման և զարգացման ու այլ ծառայությունների վերաբերյալ: Բացի այդ, ներկայացվեց ապագա Նորարարական գործակալության գործունեության մոդելը, քանի որ Լիտվան նպատակահարմար է գտել էկոհամակարգի ներսում մշակված նորարարությունների ոլորտում մասնագիտացած հատուկ կազմակերպություն ստեղծել: Մասնակիցներին հետաքրքրում էր նաև էկոհամակարգի կատարողականի չափման հարցը, որը կենտրոնացած է որակի և էվոլյուցիայի, այլ ոչ թե ստարտափների թվաքանակի վրա: Այսպիսով, օգտագործվել են արդյունավետության չափման հետևյալ հիմնական ցուցանիշները (KPI). ՀՆԱ-ի, արտահանման ծավալի, աշխատողների թվի և այլնի մեջ ստարտափների մասնաբաժինը:
Այնուհետև Startup Lithuania-ի ղեկավար Ռոբերտա Ռուդոկիենեն մասնակիցներն պատմեց «Լիտվայի ստարտափ էկոհամակարգի աճի և առաջխաղացման» մասին: Տիկին Ռուդոկիենեն նախանշեց Startup Lithuania-ի համակարգող դերի հիմնական սկզբունքները, որոնք են` նպաստել էկոհամակարգի դերակատարների կարողունակությանը և առաջխաղացմանը, ինչպես նաև հետևել և գնահատել էկոհամակարգի արդյունավետությունը: Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Startup Lithuania-ի որոշակի գործիքներ, այն է համահեղինակային դրամաշնորհներ, նախաարագացման դասընթացներ և միջոլորտային հաքաթոնների կազմակերպում:
Ստարտափ էկոհամակարգի դյուրացման թեմային հաջորդեց գործնական խորասուզումը ֆինտեխ ստարտափների զարգացման և Լիտվայում կարգավորողների աջակցության թեմայի մեջ, որը ներկայացրեց Լիտվայի բանկի Ֆինանսական ծառայությունների և շուկաների վերահսկողության բաժնի ղեկավար Ռատա Մերկևիչիույտեն: «Ֆինտեխը և նորարարական քաղաքականությունը Լիտվայում. հնարավորությունների հավասարակշռում և ռիսկերի մեղմում» թեմայով իր զեկույց-շնորհանդեսում տիկին Մերկևիչիույտեն ամփոփ տեղեկատվություն տրամադրեց ֆինտեխ ստարտափների համար նախատեսված գործիքակազմի, այդ թվում` շուկայի նոր խաղացողներին կարգավորումների և նրանց բիզնես մոդելների իրագործելիության գնահատման հետ կապված խորհրդատվության տրամադրման կարգավորիչ ավազանի, ֆինտեխ ծառայություններ մատուցողներին լիցենզիաների տրամադրման դյուրացման, ինչպես նաև ֆինտեխ ստարտափների վերահսկողության նորարարական մոտեցումների վերաբերյալ: Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ տիկին Մերկևիչիույտեն մեկնաբանեց ֆինտեխ ընկերությունների համար Լիտվայի բանկի կողմից կիրառվող սահմանումը և դրանց լիցենզավորման մոտեցումը, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ֆինտեխ լուծումների հետ կապված ռիսկերի կառավարումը:
Երկրորդ աշխատաշրջանի շրջանակում, որը վարում էր «EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների հարցերով ավագ փորձագետ Խեսուս Լոսանոն, մասնակիցները հանդիպում ունեցան իսպանացի էկոհամակարգ կառուցողների հետ, ովքեր կիսվեցին էկոհամակարգի տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ իրենց քաղած դասերով, ինչպիսիք են՝ կրթության, ֆինանսների և ռեսուրսների (հարմարությունների) մատչելիությունը: Ճանաչողական այցը սկսեց Եվրոպական բիզնես և նորարական կենտրոնների ազգային ասոցիացիայի (ANCES) նախագահ դոկտոր Ալվարո Սիմոն դե Բլասը՝ ներկայացնելով Իսպանիայի բիզնես և նորարական կենտրոնների ասոցիացիայում ստարտափների համար մշակված նորարարական հնարավորությունները: Պարոն Սիմոնը բացատրեց, թե ինչպես է ANCES-ը Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցի (EBN), ինչպես նաև Իսպանիայի մասնավոր և պետական հատվածների կազմակերպությունների հետ համատեղ կարողացել նպաստել ավելի քան 30 բիզնես նորարարական կենտրոնների ստեղծմանը և դրանց կարողությունների զարգացմանը: Նա նաև ներկայացրեց տեխնոլոգիական ընկերությունների ֆինանսավորման և բաց նորարարական գործիքները, ներքին ուսուցման ակադեմիան և ապրանքային նշանների սերտիֆիկացումը: Վերջում ANCES-ը հաստատեց բիզնես նորարարական կենտրոնների կարողությունների զարգացման հարցում ԱլԳ կառավարությունների հետ համագործակցության պատրաստակամությունը:
Այնուհետև ENISA-ի գործառնությունների և ռազմավարական հարցերի գծով տնօրեն Ժորդի Գարսիան խոսեց «Ձեռնարկատիրության և նորարարական էկոհամակարգերի» և ֆինանսավորման միջոցով դրանց զարգացման մասին: Պարոն Գարսիան ներկայացրեց ENISA-ի` որպես բանկային ծրագրերի հիմնական մատակարարներից մեկի դերը ֆինանսավորման բազմազան ծրագրերի շրջանակներում, որոնք ուղղված են ձեռնարկատերերին և ՓՄՁ-ներին, ինչպես նաև հատուկ գործիքներ են առաջարկում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների և գյուղմթերքի արտադրությամբ զբաղվող ՓՄՁ-ների թվայնացման համար: Ավելին, ENISA-ն, տիրապետելով ՓՄՁ-ների ֆինանսական կարիքների մասին հարուստ փորձի, նպաստում է ստարտափներին վերաբերող օրենքների և ռազմավարությունների մշակմանը: Այսպիսով, ENISA-ն առաջարկեց ԱլԳ երկրներում օգտագործել ICEX-ի շրջանակը կամ NESTA նորարարական աճի լաբորատորիաների փորձը, ինչպես նաև դիտարկել համատեղ ներդրումային ծրագրերի մեկնարկի հնարավորությունը:
Իսպանիա վիրտուալ ճանաչողական այցը եզրափակվեց ստարտափների համար կրթական և գիտահետազոտական հնարավորությունների հասանելիության վերաբերյալ քննարկմամբ: Սալամանկայի համալսարանի Կենսաինֆորմատիկայի, խելացի համակարգչային համակարգերի և կրթական տեխնոլոգիաների (BISITE) հետազոտական խմբի տնօրեն դոկտոր Խուան Մանուել Կորչադո Ռոդրիգեսը հանդես եկավ «Նորարարությունների և ձեռնարկատիրության համար հետազոտական միջավայրի ստեղծում» թեմայով զեկույցով: Պարոն Կորչադո Ռոդրիգեսը բացատրեց, թե ինչպես է BISITE-ն իր շուրջ համախմբված մոտ 40 արդյունաբերական գործընկերների հետ համատեղ նպաստում իրերի ինտերնետի (IoT) մասնագիտացմամբ թվային նորարարական կենտրոնի զարգացմանը, որն, իր հերթին, նպաստում է Սալամանկայի տարածաշրջանում բաց նորարարական էկոհամակարգի ձևավորմանը: Բացի այդ, BISITE Accelerator-ն աջակցում է տեխնոլոգիաների փոխանցմանը և մասնավոր դուստր կազմակերպությունների ստեղծմանը, ինչը նպաստում է Սալամանկայի համալսարանի գործունեության կայունության ապահովմանը:
Աշխատաշրջանի վերջին հատվածը նվիրված էր մասնակիցների միջև կապերի հաստատմանը և նրանց կողմից քննարկմանը առ այն, թե ներկայացված առաջավոր փորձի օրինակներից և ձեռք բերված գիտելիքներից որոնք կարող են օգտագործվել արևելյան գործընկեր երկրներում ստարտափ էկոհամակարգերի զարգացման գործին նպաստելու համար: Ի ամփոփումն նշենք, որ ստարտափ էկոհամակարգի զարգացման համար ամենակարևորը համակարգված մոտեցում ունենալն է` ֆինանսների, ռեսուրսների, շուկայի և գիտելիքների հասանելիություն ապահովելու համար: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ստարտափների կենսացիկլի բոլոր փուլերի վրա` ստարտափների կարողությունները զարգացնելու և դրանց փոխակերպման դրական տեմպերն ապահովելու համար:
Զեկույց-շնորհանդեսներ
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին