«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետային պայմանների վերաբերյալ ԵՄ թարմացված զեկույցը։ Այն ներկայացնում է Եվրոպական միությունում անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ընդհանուր պատկերը, ինչպես նաեւ լավագույն պրակտիկաներն ու կանոնակարգերը, որոնք օրինակ կծառայեն ԱլԳ երկրներում անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի վիճակը գնահատելիս: Զեկույցում վերլուծության են ենթարկվել երեք հիմնական ոլորտներ՝ իրավական դաշտ, չափորոշիչներ եւ էլեկտրոնային կոմերցիայի …

EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում Read More »

EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատմությունների եւ այլ հրապարակումների համար պատասխանատու թիմը ձեզ առաջարկում է ծանոթանալ նշված բովանդակության հասանելիության նոր եղանակների հետ: Մասնավորապես, ամռան ընթացքում հաջողությամբ փորձարկվել է Twitter-ի բոլորովին նոր օգտահաշիվը՝ համալրելով տեղեկատվության փոխանցման խողովակների ցանկը: Միացե՛ք մեզ հետ զրույցին։ Twitter-ում նոր @EU4Digital օգտահաշիվն առաջարկում է նորությունների, պատմությունների եւ տվյալների վերլուծության վիզուալ ընտրանի՝ առանձնացված EU4Digital-ի …

Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում Read More »

Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքականության օրակարգի մասին: «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպում է երկու միջոցառում՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպման թեմային: 2023 թվականի նոյեմբերի 15-ին կհանդիպեն «EU4Digital» ծրագրի II փուլի ղեկավար կոմիտեի հրավիրյալ* անդամները՝ քննարկելու տարածաշրջանային դրոշակակիր «EU4Digital» նախաձեռնությունն ու վերջինիս նախագծերը: Նոյեմբերի 14-ին անցկացվելիք Արեւելյան գործընկերության թվային համաժողովն էլ …

Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը Read More »

«EU4Digital» ծրագիրն ուրախությամբ հայտնում է իր «Ազգային տաղավարային օգտահաշիվ» (National Pavilion Account) պիլոտային գործողության պաշտոնական մեկնարկի մասին: Էլեկտրոնային առեւտրի ուղղության շրջանակներում էլեկտրոնային կոմերցիայի արագացմանն ուղղված այս նախաձեռնությունը նպատակ ունի մասնակից երկրների փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) հնարավորություն ընձեռել փորձարկել իրենց արտադրանքը ԵՄ շուկայում, ավելացնել անդրսահմանային վաճառքները եւ պոտենցիալ հիմք ստեղծել իրենց համապատասխան երկրներում  նախագծերի հետագա զարգացման համար: «Ազգային …

EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը մեկնարկել է ազգային տաղավարային օգտահաշվի պիլոտավորումը Read More »

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում նորարարությունների եւ ստարտափների ինկուբացիոն էկոհամակարգի կատարողականն ու աճը խթանելու համար «EU4Digital» ծրագիրը սահմանել է հիմնական առաջնահերթություններ եւ դրանք ներկայացրել երկու միջոցառման շրջանակներում: Այս իրազեկող առցանց հանդիպումներում իրականացվել է Արեւելյան գործընկերության երկրների ստարտափ էկոհամակարգերի կատարողականի, բացթողումների եւ կարիքների մասին ինտենսիվ ուսումնասիրություն: Երկու միջոցառումների մասնակիցները ունկնդրել են տարածաշրջանային էկոհամակարգի դերակատարներին եւ քննարկել հիմնական կարիքները. Արեւելյան գործընկերության երկրները պետք է առաջնահերթություն տան էկոհամակարգ ստեղծողների հզորացմանը եւ ինկուբատորների կարողությունների զարգացմանը: Երկու միջոցառումներն էլ ուղղված էին նորարարական եւ ինկուբացիոն էկոհամակարգերում տարբեր դերակատարների դերերի ու գործառույթների մասին կարծրատիպերի հաղթահարմանը եւ ԱլԳ էկոհամակարգի արդյունավետության …

EU4Digital-ի միջոցառումներում սահմանվել են նորարարությունների եւ ստարտափների ինկուբացիան խթանելու առաջնահերթությունները Read More »

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ստարտափների ներկայացուցիչները «Ստարտափ կամուրջ. Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» (Startup Bridge: East meets West) միջոցառման շրջանակներում հանդիպել են Ֆրանսիայի եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) նորարարական էկոհամակարգերի ներկայացուցիչների հետ։ «EU4Digital» ծրագիրը ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ուղղված այս միջոցառումը կազմակերպել էր Expertise France-ի հետ համագործակցությամբ: 2023 թվականի հունիսի 16-ին Փարիզում անցկացված միջոցառումը …

Արեւելքի եւ Արեւմուտքի հանդիպում ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործնական կապերի ընդլայնման «Startup Bridge» միջոցառմանը Read More »

Փնտրու՞մ եք նորություններ, ռեսուրսներ եւ այլ տեղեկատվություն Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) թվային փոխակերպման վերաբերյալ: EU4Digital-ը հրավիրում է ձեզ այցելելու իր նոր վերագործարկված վեբկայք՝ https://eufordigital.eu/: Վեբկայքի վերագործարկմամբ «EU4Digital» ծրագիրն իր լայն թվային համայնքին առաջարկում է թարմացված բովանդակություն եւ բարելավված ինտերֆեյս: EU4Digital-ը ձեւավորել է թվային ոլորտի 35,000 մասնագետներից բաղկացած մշտական համայնք՝ չհաշված սովորական օգտատերերը, ովքեր պարբերաբար այցելում են վեբկայք: «EU4Digital» …

Այցելեք EU4Digital-ի վերագործարկված եւ բարելավված վեբկայք Read More »

2023 թվականի մայիսի 18-ին EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցն անցկացրեց վիրտուալ հանդիպում, որը կենտրոնացած էր միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների պիլոտավորման գաղափարների մշակման վրա: Սա համագործակցության զարգացման նպատակով այս տարվա համար նախատեսված միջոցառումների շարքի երկրորդ հանդիպումն էր։ Այն կառուցողական համագործակցության հիմք դրեց Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում էլեկտրոնային առողջապահության զարգացման համար: Միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների պիլոտավորման թեման բարձրացվել է …

EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցը մշակում է միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների պիլոտային գաղափարներ Read More »

«EU4Digital» ծրագիրը 2023 թվականի մայիսի 30-ին մեկնարկեց իր Թվային տնտեսության եւ հասարակության համաթվի (DESI) աքսելերացիոն գործունեությունը: DESI աքսելերատորի մեկօրյա մեկնարկային միջոցառումը ուշադրություն հրավիրեց վերջինիս գործունեության, դրա առավելությունների եւ Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) DESI-ի ներդրման պլանների վրա: DESI-ն Եվրոպական միության տնտեսությունների եւ հասարակությունների թվայնացման աստիճանը գնահատող գործիք է: Այն օգտագործվում է հինգ հիմնական ոլորտների զարգացմանը հետեւելու համար՝ …

Մայիսի 30-ին կայացել է «EU4Digital» ծրագրի DESI աքսելերատորի գործարկումը Read More »

Եվրոպական միության եւ Մոլդովայի Հանրապետության կապի օպերատորները ստորագրել են համատեղ հռչակագիր՝ երկու տարածաշրջանների միջեւ ճանապարհորդող գործարարների եւ քաղաքացիների համար ռոումինգի սակագները նվազեցնելու մասին: Եվրոպական հանձնաժողովը եւ Մոլդովայի իշխանությունները նպաստել են 2023 թվականի մայիսի 31-ին հրապարակված կամավոր հռչակագրի ստորագրմանը, որն արտացոլում է ռոումինգի վերաբերյալ երկարաժամկետ պայմանավորվածություն ապահովելու եւ Մոլդովային ԵՄ միասնական շուկայինմոտեցնելու ընդհանուր նպատակը: ԵՄ-ն այս գործընթացին, …

ԵՄ-ի եւ Մոլդովայի կապի օպերատորները 2024 թվականից կիջեցնեն ռոումինգի սակագները Read More »

Scroll to Top