«EaPConnect» ծրագրի շրջանակներում անցկացված աշխատաժողովի առանցքում հետազոտությունների համար նախատեսված ամպային հարթակներն էին

  • Ամսաթիվ: 28/11/19
  • Կիսվել:

Հետազոտությունների և կրթության ոլորտում ամպային հարթակների օգտագործման վերաբերյալ գիտելիքների փոխանակումը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EaPConnect» ծրագրի ու Իտալիայի ազգային հետազոտությունների և կրթական «GARR» ցանցի կողմից նոյեմբերի 21-ից 22-ը Հռոմում կազմակերպված երկօրյա աշխատաժողովի նպատակն էր:

Աշխատաժողովին մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների ազգային հետազոտությունների և կրթական ցանցերի (ԱՀԿՑ-ներ) ներկայացուցիչներ Հայաստանից (ASNET AM), Ադրբեջանից (AzScienceNet), Բելառուսից (BASNET), Վրաստանից (GRENA) և Մոլդովայի Հանրապետությունից (RENAM):

Ծրագիրը ներառում էր GARR-ի ամպային ադմինիստրատորների և փորձագետների մատուցմամբ դեպքերի ուսումնասիրությունների ներկայացումներ ու կլոր սեղան – քննարկումներ՝ հարցերով, ընդհանուր մարտահրավերներով ու առաջավոր փորձով կիսվելու նպատակով: Հիմնական նպատակն էր կիսվել այս բնագավառի վերաբերյալ քաղած դասերով ու ոգեշնչել և ուղղորդել այն ԱՀԿՑ-ներին, որոնք իրենց համայնքներին չեն առաջարկում ամպային ծառայություններ կամ որոնք կցանկանային ընդլայնել իրենց ծառայությունների շրջանակը:

AzScienceNet-ում որպես ադմինիստրատոր աշխատող Թուրալ Մուստաֆաևն ասաց. «Աշխատաժողովին մասնակցելու հիմնական օգուտը փորձի փոխանակումն էր: Մենք նոր ենք սկսել մեր «OpenStack» ամպային միջավայրի մշակումը, և աշխատաժողովն ի ցույց դրեց «OpenStack»-ի հեշտ, արագ ու ավտոմատացված տեղադրման գործընթացը: Մենք հավատացած ենք, որ այս աշխատաժողովը կարագացնի մեր տեղադրման գործընթացն ու այն կդարձնի շատ ավելի հեշտ»:

GRENA-ից Ցոտնե Գոզալիշվիլին էլ հայտնեց, որ «ամպային ենթակառուցվածքների և ծառայությունների մշտադիտարկման ուսումնասիրությունը հետաքրքիր էր և տեղեկատվությամբ լի», մինչդեռ նրա գործընկեր Թեմուր Մայիսուրաձեն ավելացրեց. «Հատկապես հետաքրքիր էր «OpenStack»-ի մասին քննարկումը, քանի որ այն շատ օգտակար կլինի մեր հետագա աշխատանքի համար»:

Աշխատաժողովը կազմակերպվել էր «EaPConnect» ծրագրի՝ իր գործընկեր երկրներում հմտությունների ու կարողությունների զարգացման ուղղությամբ գործունեության շրջանակներում՝ նպատակ ունենալով այդ երկրներին ինտեգրել «GÉANT» համաեվրոպական ցանցում, ինչպես նաև դյուրացնել տեղի գիտնականների, ուսանողների ու գիտաշխատողների հետ համագործակցությունը, այդ թվում՝ ընդհանուր ծառայությունների տեղակայման միջոցով:

«EaPConnect» ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանային հետազոտական և կրթական ցանց ստեղծել Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի համընդհանուր նպատակը

թվային խզման մեղմացումը, ներտարածաշրջանային կապակցելիության բարելավումը և գլոբալ հետազոտական ու կրթական համագործակցություններում տեղի գիտաշխատողների, ուսանողների և գիտնականների մասնակցությունը դյուրացնելն է:Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը