«EU4Digital» տարածաշրջանային հանգույցի «Եվրամիության նմանատիպ ջանքերի հիման վրա ԱլԳ տարածաշրջանի ՓՄՁ-ների ու միկրոձեռնարկությունների համար ընդհանուր իրավասությունների շրջանակի սահմանում» գործողության (Գործողություն 6.2) մեկնարկային միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 1-ից 2-ը՝ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ իրավասությունների շրջանակի մեթոդաբանությանը նվիրված զուգահեռ աշխատաժողովի հետ մեկտեղ:
Միջոցառման նպատակն է համախմբել ոլորտի փորձագետներին` Արևելյան գործընկեր երկրներում ՓՄՁ-ների ու միկրոձեռնարկությունների իրավասությունների շրջանակի ձևավորման մեթոդաբանության տարրերի ընտրության և զարգացման համար: Մեթոդաբանությունը կմշակվի՝ հաշվի առնելով ԵՄ նմանատիպ նախաձեռնությունները, ինչպիսիք են՝ «DigComp»-ը, «EntreComp»-ը և «eCompetency» շրջանակը (e-CF): Այս աշխատաժողովի արդյունքում մշակված մեթոդաբանությունը հիմք կծառայի ՓՄՁ-ների ու միկրոձեռնարկությունների իրավասությունների շրջանակի ձևավորման հետագա առաջադրանքը կատարելիս: