IoT սարքերը միացնելով ամպային սերվերներին. նոր նախագիծ Հայաստանում գործող ԵՄ ԹՈՒՄՈ համալիրից

  • Ամսաթիվ: 02/09/20
  • Կիսվել:

Համացանցը, իսկ ավելի պարզ ասած IoT սարքերը պետք է ապահով կերպով ցանց մուտք գործելու և իրենց նույնականացնելու հնարավորություն ունենան: Այժմ սա խնդիր է, քանի որ ամպային ծառայության մատակարարը չունի ֆիզիկական հասանելիություն IoT սարքին, իսկ սարքերի ճանաչման և թույլտվության ամբողջ գործնթացը կատարվում է մեխանիկական եղանակով յուրաքանչյուր սարքի համար, որը դժվար և ժամանակատար է մեծ քանակների դեպքում։ ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի սրտում գործող կրթական ծրագրի՝ Թումո լաբորատորիաների և բրիտանական «Viciniti» ընկերության համատեղ նախագծի նպատակը հենց այս գլոբալ խնդիրը կարգավորելն է։ Այս նախագծի մասնակից ուսանողները ստեղծում են հավելված, որը վավերացնում, հաստատում և թույլատրում է IoT սարքերի անվտանգ ու ամբողջական մուտքը ամպային սերվեր։

Viciniti-ն, որը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում, ենթակառուցվածքային ծրագրակազմ է մշակում ոլորտային կազմակերպությունների համար: Տվյալ ծրագրակազմի միջոցով օգտատերերը ձեռք են բերում պարզ, անվտանգ և հուսալի միջոցներ, որոնք նրանց սարքերում (դարպաս, սենսորներ, սերվերներ) հավելվածներ տեղադրելու ու կառավարելու հնարավորություն են ընձեռում անմիջապես տեղում՝ փոխարինելով սովորաբար ավելի հեռու վայրում տեղակայված ավանդական ամպային կամ տվյալների կենտրոններին:

Նախագծի միջոցով Vicinti-ի ներկայացուցիչները ցանկանում են օգնել նոր կարիերա սկսող երիտասարդներին՝ տալով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ և նրանց հետ համատեղ ջանքերով դնել մի նոր ծրագրի հիմք։ «Երբ լսեցինք Թումո լաբորատորիաների մասին, միանգամից ցանկացանք դրա մաս կազմել, քանի որ սա սովորել ՑԱՆԿԱՑՈՂ ուսանողների հետ մեր փորձով և գիտելիքներով կիսվելու հրաշալի հնարավորություն է», նշում է Viciniti-ի գլխավոր գործադիր տնօրեն և Արմին Սաիդին:

Բջջային հավելվածը մշակելու համար մասնակիցները բաժանվել են մի քանի խմբի և աշխատում են տարբեր բաժինների վրա։ Սրա համար օգտագործում են React Native՝ Javascript, HTML, CSS, իսկ արդեն զարգացման համար վիրտուալ մեքենաներ, որոնք IoT սարքերի կրկնօրինակներն են: «Այս բջջային հավելվածը հեշտացնելու և արագացնելու է Viciniti-ի արդյունաբերական հաճախորդների բազայի աշխատանքը: Այժմ օգտագործողը կարող է թույլտվություն տալ և անխափան ու անհրաժեշտ ծավալով ընդունել չգրանցված IoT սարքերը՝ կրճատելով ժամանակատար, ձեռքով արվող ու ծախսատար գործընթացը», – ասում է ուսանող Հայկանուշ Կարապետյանը:

Չնայած նախագիծը դեռ ընթացքի մեջ է, բայց կազմակերպիչներն արդեն ոգևորիչ արդյունքներ են տեսնում: «Բաժինների մեծ մասն արդեն մշակված են և աշխատում են այնպես, ինչպես սպասում էինք: Այժմ մենք այս բոլորը մեկտեղելու և շրջանը փակելու փուլում ենք: Հրաշալի է այս ամենը տեսնելը», – ասում է Դավիթ Էսթևսը:

«ԹՈՒՄՈ լաբորատորիաներ»-ը ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի սրտում գործող կրթական ծրագիր է, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից:

Ամբողջական նյութ

Նորություններ

Ցուցադրել բոլորը