Կապը մշակույթի հետ՝ Արևելյան գործընկերության Էլեկտրոնային ենթակառուցվածքների գիտաժողովում

  • Ամսաթիվ: 30/09/19
  • Կիսվել:

Երևանում տեղի է ունեցել Հայաստանում նմանը չունեցող մշակութային-տեխնոլոգիական իրադարձություն, որի շրջանակում Իտալիայում և Հայաստանում գտնվող երգչախմբերը համաժամ կենդանի ելույթ են ունեցել՝ շնորհիվ տվյալների փոխանցման տեխնոլոգիայի , որը Հայաստանում ներդրվել է ԵՄ ֆինանսավորմամբ գործող «EaPConnect» ծրագրի կողմից: Ելույթը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ից 26-ը կայացած Արևելյան գործընկերության Էլեկտրոնային ենթակառուցվածքների 4-րդ գիտաժողովի շրջանակներում (EaPEC 2019):

«EaPConnect» ծրագրի կողմից «Կապը մշակույթի հետ» խորագրի ներքո կազմակերպված միջոցառումը բացվել է Երևանում և Վենետիկում գտնվող երգչախմբերի կատարմամբ համերգով, որոնք հանդես են եկել համաժամ ելույթով՝ չնայած շուրջ 5000 կմ հեռավորությանը:

EaPEC 2019-ի շրջանակներում ելույթով հանդես են եկել մի շարք բարձր մակարդակի բանախոսներ, ինչպես նաև կայացել է «Հետազոտական և կրթական ցանցերի փոխակերպող ուժը» հիմնական թեմայով շնորհանդես:

Կապը մշակույթի հետ

«Կապը մշակույթի հետ» խորագրի համատեքստում EaPEC 2019-ում կարևորվեց, թե ինչպես են էլեկտրոնային ենթակառուցվածքները ոչ միայն աջակցում «մեծ գիտությանը», այլև՝ թվային գրադարաններին ու մշակութային ժառանգությանը, հումանիտար և հասարակական գիտություններին, ինչպես նաև՝ կատարողական արվեստի ոլորտում միջազգային համագործակցություններին: Համերգն աշխուժացրեց այս թեման` շնորհիվ ցածր հապաղման տեսաձայնային համակարգի (LOLA – LOw LAtency audio visual streaming system) միջոցով գերարագ հետազոտական և կրթական ցանցերի համակցմանը: Համակարգը մշակվել է Իտալիայում և Հայաստանում ներդրվել է «EaPConnect» ծրագրի միջոցով:

Այլ կարևոր պահեր

Համաժողովում քննարկվել են նաև կիբերանվտանգության և արհեստական բանականության տեխնոլոգիական, էթիկական, հասարակական ու քաղաքական ասպեկտները, ինչպես նաև ԵՄ ֆինանսավորման ծրագրերի և Եվրոպական բաց գիտության ամպային տեխնոլոգիաների (European Open Science Cloud) առնչությամբ Հայաստանի հնարավորությունները:

Իրենց ներկայացրած ծրագրային առաջարկների համար պարգևատրվեցին նաև EYR@EaP2019-ի (Արևելյան գործընկերության «Լուսավորիր քո հետազոտությունը» ծրագիր – 2019) հաղթողները: Վերջիններս յոթն էին ու ներկայացնում էին Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան: EaPEC 2019-ը և «Կապը մշակույթի հետ» համերգը հյուրընկալել էր հայկական ASNET-AM ազգային հետազոտական և կրթական ցանցը (ԱՀԿՑ), որն Արևելյան

գործընկերության (ԱլԳ) այլ երկրների երկրների (Բելառուս, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա և Ուկրաինա) ԱՀԿՑ-ների հետ մեկտեղ հանդիսանում է «EaPConnect» ծրագրի գործընկեր:

«EaPConnect»-ը կազմակերպում է EaPEC-ը՝ որպես Արևելյան գործընկերության և Եվրոպական միության հետազոտական ու կրթական համայնքները միմյանց կապելու իր նպատակի մաս: EaPEC 2019-ը հայ հետազոտողների, քաղաքականության մշակողների, գիտնականների ու էլեկտրոնային ենթակառուցվածքների հարցերով փորձագետների համար իրենց կոլեգաների հետ հանդիպելու առիթ էր` միասին ընդհանուր հայտարարի գալու և հետագա համագործակցության համար հիմքեր ստեղծելու առումով:

«EaPConnect» ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանային հետազոտական և կրթական ցանց ստեղծել Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի համընդհանուր նպատակը թվային խզման մեղմացումը, ներտարածաշրջանային կապակցելիության բարելավումը և գլոբալ հետազոտական ու կրթական համագործակցություններում տեղի գիտաշխատողների, ուսանողների և գիտնականների մասնակցությունը դյուրացնելն է:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը