Քուքիների օգտագործման քաղաքականություն

Քուքիների օգտագործման քաղաքականություն

Ստորեւ ներկայացված է «EU4Digital» ծրագրի համար նախատեսված քուքիների օգտագործման քաղաքականությունը։

  1. Ի՞նչ են քուքիները

Գրեթե բոլոր մասնագիտացված կայքերի շրջանում ձեւավորված գործելաոճի համաձայն՝ այս կայքը եւս օգտագործում է քուքիներ։ Դրանք իրենցից ներկայացնում են մանր ֆայլեր, որոնք ներբեռնվում են ձեր համակարգիչ՝ կայք այցելությունից Ձեր բավարարվածության մակարդակը բարձրացնելու համար: Տվյալ էջը պարունակում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ տեղեկություններ են դրանք հավաքում, ինչպես ենք մենք օգտագործում այդ տեղեկությունները եւ թե ինչու է երբեմն անհրաժեշտ լինում պահպանել այդ քուքիները: Մենք Ձեզ հետ կկիսվենք նաեւ տեղեկատվությամբ, թե ինչպես կարող եք թույլ չտալ, որպեսզի այդ քուքիները պահպանվեն Ձեր համակարգչում, սակայն պետք է ի նկատի ունենալ, որ դա կարող է «խաթարել» կայքի ֆունկցիոնալության հետ կապված որոշակի տարրերի աշխատանքը կամ բացասաբար ազդել դրանց արդյունավետության վրա:

Կայքում հայտնվելիս Ձեզ հնարավորություն ընձեռվեց ընդունելու կայքում օգտագործվող քուքիների տեղադրումը, ընդունելու որոշակի կատեգորիաների քուքիների տեղադրումը եւ մերժելու մյուսներինը, կամ մերժելու բոլոր տեսակի քուքիների տեղադրումը: Եթե Դուք ընդունել եք մեր կողմից օգտագործվող որոշ կամ բոլոր կատեգորիաների քուքիների օգտագործումը, ապա հետեւյալ տեղեկատվությունը վերաբերում է բացառապես կայքում օգտագործվող քուքիներին:

Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին Wikipedia–ի հոդվածին:

  1. Ինչպե՞ս ենք մենք օգտագործում քուքիները

Մենք օգտագործում ենք քուքիներ՝ ելնելով տարբեր նկատառումներից, որոնք մանրամասն շարադրված են ստորեւ: Ցավոք, դեպքերի մեծամասնությունում գոյություն չունեն քուքիների օգտագործումը բացառող համընդունելի չափորոշիչներ՝ առանց ամբողջապես խաթարելու այս կայքի աշխատանքին դրանց ավելացրած գործառույթներն ու հնարավորությունները: Խորհուրդ է տրվում թույլատրել բոլոր քուքիների օգտագործումը, եթե համոզված չեք՝ ունեք դրանց կարիքը, թե ոչ, քանի որ դրանք կարող են օգտագործվել Ձեր կողմից օգտագործվող ծառայության մատուցման համար:

  1. Ինչպե՞ս վերահսկել, անջատել կամ ջնջել քուքիները

Դուք իրավունք ունեք կատարել ընտրություն՝ ընդունելու քուքիների օգտագործումը կամ՝ ոչ։ Ստորեւ կբացատրենք, թե Դուք ինչպես կարող եք կիրարկել այս իրավունքը գործնականում: Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի առնել, որ քուքիների օգտագործումը մերժելու դեպքում Դուք, հնարավոր է, չկարողանաք օգտվել կայքի լիարժեք ֆունկցիոնալությունից:

Դուք կարող եք ցանկացած պահի քուքիների օգտագործման քաղաքականության էջում փոփոխել քուքիների կարգավորումները։

Որպես այլընտրանք, Դուք կարող եք արգելափակել բոլոր տեսակի քուքիների տեղադրումը՝ Ձեր դիտարկիչում (բրաուզերում) ակտիվացնելով այն կարգավորումը (որպեսզի իմանաք, թե ինչպես դա անել, այցելե՛ք Ձեր դիտարկչի «Օգնություն» բաժին), որը թույլ է տալիս մերժել բոլոր կամ որոշ տեսակի քուքիների տեղադրումը: Այնուամենայնիվ, եթե Դուք օգտագործում եք Ձեր բրաուզերի կարգավորումները բոլոր քուքիների տեղադրումն արգելափակելու համար (ներառյալ՝ անհրաժեշտ քուքիները), հնարավոր է, որ չկարողանաք մուտք գործել մեր կայքի բոլոր կամ որոշ բաժիններ։

Եթե Դուք թույլատրում եք այս կայքում եղած որոշ կամ բոլոր քուքիների տեղադրումը, Դուք դեռ հնարավորություն ունեք կարգավորելու ձեր դիտարկիչն այնպես, որպեսզի քուքիի ստացման պահին ստանաք նաեւ ծանուցում՝ որոշեու համար՝ ընդունեք այն, թե ոչ:

Իմացած եղեք, որ քուքիների տեղադրումը մերժելը կազդի Ձեր այցելած այս եւ շատ այլ կայքերի գործունակության վրա: Քուքիների տեղադրումը մերժելը սովորաբար կհանգեցնի նաեւ այս կայքի ֆունկցիոնալության եւ հնարավորությունների որոշ ձեւերի անջատման: Ուստի խորհուրդ է տրվում, որպեսզի Դուք չմերժեք քուքիների տեղադրումը:

  1. Ինչպիսի՞ տվյալներ ենք մենք հավաքում

Երբ Դուք այցելում եք մեր կայք, մենք ավտոմատ կերպով որոշակի անձնական տվյալներ ենք հավաքում Ձեր սարքից, ինչպիսիք են.

  • Ձեր IP հասցեն․
  • Ձեր կողմից հարցված դոմենային անունը․
  • Երբեմն արձանագրվում է Ձեր ինտերնետ-ծառայությունների մատակարարի (ISP) անունը` կախված ձեր ISP–կապի կազմաձեւից․
  • Ձեր կողմից կայք այցելելու ամսաթիվն ու ժամը․
  • Ձեր աշխատաշրջանի երկարությունը․ 
  • Ձեր մուտք գործած էջերը․
  • Յուրաքանչյուր ամսվա ընթացքում Ձեր կողմից մեր կայք մուտք գործելու քանակը․
  • Ձեր դիտած URL ֆայլը եւ դրան առնչվող տեղեկատվությունը․
  • Այն կայքը, որը Ձեզ վերահասցեավորել է դեպի մեր կայք․
  • Ձեր համակարգչի կողմից օգտագործվող օպերացիոն համակարգը․
  • Մեր կայքի հոսքերին հետեւելու համար մենք օգտագործում ենք Google Analytics ծառայությունը, իսկ օգտատիրոջ տվյալների պահպանման ժամկետը կազմում է 26 ամիս:

Նշված տեղեկատվության հավաքագրումը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ովքեր են այցելում մեր կայք, որտեղից են նրանք գալիս եւ մեր կայքի որ բովանդակությունն է նրանց հետաքրքրում: Այս տեղեկատվությունը մենք օգտագործում ենք՝ ելնելով մեր ներքին վերլուծության, ինչպես նաեւ մեր այցելուների համար կայքի որակն ու համապատասխանությունը  բարելավելու նկատառումներից: Տեղեկատվությունը հավաքվելու է քուքիների եւ նմանատիպ հետեւման տեխնոլոգիաների միջոցով։

  1. Մեր կողմից օգտագործվող քուքիների տեսակները

Քուքիները կարող են տեղադրվել կամ www.eufordigital.eu–ի («առաջին կողմի քուքիներ»), կամ էլ երրորդ կողմ հանդիսացող կայքերի («երրորդ կողմի քուքիներ») կողմից: Քուքիները կարող են օգտագործվել կամ պահանջվել մի շարք պատճառներով, որոնց մանրամասն նկարագրությունը տրված է հաջորդ բաժիններում:

Կայքն օգտագործում է քուքիներ, որոնք կատարում են ստորեւ թվարկված երկու գործառույթները․

  • Ֆունկցիոնալ քուքիները կարեւոր են կայքի գործունեության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաեւ չափել կայքի կատարողականը եւ բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաեւ հիշել Ձեր կողմից ընտրած ցանկացած կարգավորում
  • Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին եւ աշխատաշրջաններին հետեւելու համար, որպեսզի կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն։ Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք գովազդային արշավներ ենք իրականացնում։ Այդ քուքիները մեզ թույլ են մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, եւ օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից։

Բացի այդ, մենք նաեւ քուքիներ ենք օգտագործում կայքի որոշակի էջերում` Ձեր թվային վարքագիծն արտարկելու նպատակով երրորդ կողմի տվյալների մատակարարների հետ կապի համար: Սա մեզ օգնում է ավելի լավ ըմբռնել եւ ապագայում ավելի համապատասխան գովազդային թիրախավորում կատարել: Մեր ստացած տեղեկատվությունն ամբողջությամբ ընդհանրացված է եւ անանուն, բայց ներառում է այնպիսի վիճակագրական տվյալներ, ինչպիսիք են ժողովրդագրությունը, առցանց վարքը, Ձեզ հետաքրքրող ապրանքները եւ ապրելակերպը: Թիրախային եւ հետեւող քուքիները տրամադրվում են երրորդ կողմի վստահելի մատակարարների միջոցով: Եթե ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ մեր մատակարարների եւ այդ քուքիների գործառնության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ EU4Digital@lt.ey.com։

Քուքիները կարող են Ձեր համակարգչում կամ շարժական սարքի մեջ մնալ տարբեր ժամանակահատվածներում: Որոշները «աշխատաշրջանային քուքիներ» են, ինչը նշանակում է, որ դրանք գոյություն ունեն միայն այն ժամանակ, երբ Ձեր դիտարկիչը բաց է: Սրանք ինքնաբերաբար ջնջվում են Ձեր դիտարկիչը փակելուն պես։ Մյուսները «մշտական քուքիներ» են, ինչը նշանակում է, որ դրանք շարունակում են գոյություն ունենալ նույնիսկ Ձեր դիտարկիչը փակելուց հետո: Դրանք կայքի կողմից կարող են օգտագործվել Ձեր համակարգիչը ճանաչելու համար, երբ Դուք բացում եք դիտարկիչն ու կրկին թերթում ինտերնետը:

5.1 Ֆունկցիոնալ քուքիներ

Ֆունկցիոնալ քուքիները ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը եւ անհրաժեշտ են կայքի անվտանգ բաժիններ մուտք գործելն ապահովելու համար: Եթե Դուք թույլ չեք տալիս այդպիսի քուքիների տեղադրումն ու օգտագործումը, ապա հնարավոր է, որ կայքը ճշգրիտ չցուցադրվի։ Դրանք նաեւ օգտագործվում են, որպեսզի մեր կայքից օգտվելը Ձեզ համար ավելի հարմարավետ դառնա։

5.2 Գովազդային / Թիրախային քուքիներ

Ֆունկցիոնալ քուքիներն օգտագործվում են, որպեսզի մեր կայքից օգտվելն ավելի հարմարավետ դառնա: Դրանք թույլ են տալիս հիշել օգտատերերի կատարած ընտրությունները, ինչպես նաեւ առաջարկել առավել անհատականացված ծառայությունների մատուցում: Մենք նաեւ հետեւող քուքիներ ենք օգտագործում մարքեթինգային արշավների համար՝ դրանց արդյունավետությունը չափելու նպատակով: Այդ տեղեկատվությունն ու քուքիները մենք օգտագործում ենք, որպեզի Ձեզ առավել համապատասխան գովազդ առաջարկենք։

5.3 Երրորդ կողմի քուքիներ

Որոշ հատուկ դեպքերում մենք օգտագործում ենք նաեւ երրորդ կողմերի կողմից տրամադրված քուքիներ։ Հաջորդ բաժինը մանրամասնում է, թե երրորդ կողմի ինչպիսի քուքիների կարող եք հանդիպել այս կայքի միջոցով:

Սույն կայքն օգտագործում է Google Analytics ծառայությունը, որը համացանցում ամենատարածված եւ վստահելի վերլուծական լուծումներից մեկն է եւ մեզ օգնում է հասկանալ, թե ինչպես եք Դուք օգտվում կայքից, ինչպես նաեւ այն եղանակները, որոնցով մենք կարող ենք Ձեզ համար առավել հարմարավետ դարձնել կայքը: Այս քուքիները կարող են փնտրել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ կայքում Ձեր անցկացրած ժամաքանակն ու Ձեր այցելած էջերը, ինչը մեզ օգնում է շարունակել գրավիչ բովանդակության արտադրությունը:

Google Analytics–ի քուքիների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք Google Analytics-ի պաշտոնական էջ:

Հետեւյալ աղյուսակներում նշված են մեր կայքում օգտագործվող քուքիները եւ բացատրված է յուրաքանչյուր քուքիի նպատակը:

Քուքիի մատակարարՔուքիի անվանումՔուքիի նպատակՔուքիի տեսակՔուքիի գործողության ժամկետ
Google Analytics_gaՍա Google Analytics–ի քուքի է, որն օգտագործվում է եզակի օգտատերերի նույնականացման համար:Գովազդային2 տարի
Google Analytics_gidՍա Google Analytics–ի քուքի է, որը նախատեսված է օգտատերերի վարքագծին հետեւելու համար:ԳովազդայինԼրանում է ապաակտիվացումից 24 ժամ անց
Google Analytics_utmaՍա Google Analytics–ի քուքի է, որն օգտագործվում է առաջին, վերջին եւ ընթացիկ այցելություններին, ինչպես նաեւ այցելությունների քանակին հետեւելու համար:ԳովազդայինԼրանում է վերջին թարմացումից 2 տարի անց
Google Analytics_gat_UA-145356388-1Սա Google Analytics–ի քուքի է, որն օգտագործվում է հարցումների տեմպը կարգավորելու համար։ԳովազդայինԼրանում է 1 րոպեից
Google Analytics1P_JARՍա Google Analytics-ի քուքի է, որը ստեղծվել է Google DoubleClick-ի կողմից եւ օգտագործվում է նախորդ այցելությունների հիման վրա անհատականացված գովազդներ ցուցադրելու համար:Գովազդային1 ամիս
Google Tag Manager_gat_gtag_UA_145356388_1 Սա Google Analytics-ի քուքի է, որը ստեղծում է կայքի գլոբալ թեգ (gtag. js), JavaScript-ի վրա հիմնված թեգերի շրջանակ եւ API ինտերֆեյս, որոնք մեզ թույլ են տալիս իրադարձության տվյալներ ուղարկել Google Ads-ին, Campaign Manager-ին, Display & Video 360-ին, Search Ads 360-ին եւ Google Analytics-ին:Գովազդային1 րոպե
Mailpoetmailpoet_page_viewՏրամադրում է բաժանորդային ծառայություն։Ֆունկցիոնալ1 տարի
Mailpoetmailpoet_subscriberՆկարագրում է, թե արդյոք այս հատուկ քուքին, localStorage-ը կամ այլ ռեսուրսը պատասխանատու է անձնական տվյալների ուղղակի կամ անուղղակի համօգտագործման, հավաքման կամ պահպանման համար:Ֆունկցիոնալ1 տարի
Doubleclick – Google_uetvidՄարքեթինգային քուքի, որը կիրառվում է կայքում՝ ռեմարքեթինգ իրականացնելու նպատակով կայք այցելող օգտագործողներին հետեւելու համար:Գովազդային12 ամիս
Առաջնային__cfduidՍա ֆունկցիոնալ քուքի է, որն օգտագործվում է ընդհանուր IP հասցեի ներքո գործող առանձին հաճախորդներին նույնականացնելու եւ յուրաքանչյուր առանձին հաճախորդի համար անվտանգության կարգավորումներ կիրառելու նպատակով:Ֆունկցիոնալ12 ամիս
Font Awesome__utmxԱյս քուքին օգտագործվում է միեւնույն կայքէջի երկու դրսեւորումները տարբերակելու համար, որոնք այցելուն կարող է տեսնել A/B թեստավորման շրջանակներում: Սա կայքի սեփականատերերին օգնում է որոշել, թե էջերից որ տարբերակն է ավելի լավ աշխատում, եւ, հետեւաբար, օգնում է բարելավել կայքը:Ֆունկցիոնալ6 ամիս
Font Awesome__utmzԱյս քուքին պարունակում է հոսքերի աղբյուրի վերաբերյալ տեղեկություններ՝ Urchin հետեւման ծրագրի ձեւաչափով: Այն պարունակում է տեղեկություններ այն մասին, թե ինչպես եւ երբ է անհատ այցելուն առաջին անգամ հայտնվում ձեր կայքում: Դա նշանակում է, որ ամեն անգամ, երբ այցելուն վերադառնում է տվյալ կայք, այս արժեքը մնում է անփոփոխ:Ֆունկցիոնալ6 ամիս
Eufordigital.eumoove_gdpr_popupՄենք տեղադրում ենք այս քուքիները, որպեսզի հիշենք քուքիների օգտագործման քաղաքականության վերաբերյալ մեր ծանուցման առնչությամբ Ձեր նախապատվությունները: Լինելով ֆունկցիոնալ քուքի՝ այն տեղադրվում է քուքիների օգտագործման վերաբերյալ ծանուցմամբ՝ ստուգելու համար, թե արդյոք քուքիները կարող են տեղադրվել՝ Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորմանը համաձայն:Ֆունկցիոնալ1 տարի
Google AEC Ապահովում են, որպեռսզի դիտարկման ընթացքում հարցումները կատարվեն օգտատիրոջ, այլ ոչ թե այլ կայքերի կողմից: Այս քուքիները թույլ չեն տալիս վնասակար կայքերին գործել օգտատիրոջ անունից՝ առանց այդ վերջինիս իմացության։6 ամիս 
Google CONSENT Google-ն օգտագործում է «CONSENT» քուքին, որի գործողության ժամկետը 2 տարի է, որպեսզի պահպանի քուքիների ընտրության առնչությամբ օգտատիրոջ կարգավորումները։2 տարի 
Google Analytics OTZ Օգտագործվում է Google analytics-ի կողմից՝ կայքի թրաֆիկի մասին տեղեկատվությանը հետեւելու համար։Գովազդային1 ամիս
Google NID Օգտագործվում է կայքում զետեղված YouTube հոլովակները նվագարկելու համար:ԳովազդայինԳործողության ժամկետն ավարտվում է ցանկացած ժամանակ՝ 6 ամսից 10 տարվա ընթացքում։
Google __Secure-3PSID __Secure-3PSIDCC __Secure-1PSID __Secure-1PAPISID __Secure-1PSIDCC Կառուցում է կայքի այցելուների հետաքրքրությունների պրոֆիլ՝ վերաթիրախավորման միջոցով վերաբերելի եւ անհատականացված գովազդ ցուցադրելու համար:Գովազդային2 տարի 
Google SSID SAPISID Google-ը այցելուների մասին տեղեկություններ է հավաքում Google Maps-ին ինտեգրված քարտեզներին YouTube-ի տեղադրած հոլովակների համար։ԳովազդայինՄշտական 
Google SIDCC SID HSID Անվտանգության քուքի՝ այցելուի իսկությունը հաստատելու, մուտքի տվյալների խարդախությամբ օգտագործումը կանխելու եւ այցելուների տվյալները չարտոնված մուտքից պաշտպանելու համար:Գովազդային2 տարի
Google APISID Անհատականացնում է վեբկայքերում Google-ի գովազդները՝ հիմնվելով վերջին որոնումների եւ գործողությունների վրա:ԳովազդայինԳործողության ժամկետն ավարտվում է ցանկացած ժամանակ՝ 6 ամսից 10 տարվա ընթացքում։
MatomoMATOMO_SESSIDՆկարագրում է, թե արդյոք այս հատուկ քուքին, localStorage-ը կամ մեկ այլ ռեսուրս պատասխանատու է անձնական տվյալների ուղղակի կամ անուղղակի համօգտագործման, հավաքման կամ պահպանման համար:ՖունկցիոնալԱշխատաշրջան

Սույն Քուքիների օգտագործման քաղաքականությունը կարող է ենթարկվել փոփոխությունների` մեր պրակտիկայում եւ ծառայություններում արձանագրված փոփոխություններն արտացոլելու նպատակով: Սույն քուքիների օգտագործման քաղաքականության մեջ փոփոխությունների իրականացման դեպքում մենք կփոփոխենք տվյալ Քաղաքականության վերին հատվածում գտնվող «Վերջին թարմացման» ամսաթիվը: Եթե մենք որեւէ էական փոփոխություն կատարենք քուքիներում պահվող տեղեկատվության հավաքման, օգտագործման եւ / կամ տարածման գործընթացում, Ձեզ այդ մասին կտեղեկացնենք՝ կայքում տեղադրելով փոփոխությունների մասին ծանուցում: Խորհուրդ ենք տալիս ժամանակ առ ժամանակ ստուգել այս էջը, որպեսզի տեղեկանաք սույն Քուքիների օգտագործման քաղաքականության կամ մեր ցանկացած այլ քաղաքականության մեջ կատարված փոփոխությունների մասին:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պարբերաբար վերանայում ենք հետեւյալ տեղեկատվությունը եւ մեր կողմից որոշակի քուքիների օգտագործումը: Վերեւում բերված աղյուսակներում ներկայացված են մեր կողմից օգտագործվող քուքիները 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ։ Եթե մեր կայքի հետ աշխատելիս հայտնաբերեք որեւէ տեղադրված քուքի, որը նշված չէ վերեւում, ապա խնդրում ենք կապվել մեզ հետ EU4Digital@lt.ey.com հասցեով: Մենք կանցկացնենք մանրակրկիտ ուսումնասիրություն եւ համապատասխանաբար կթարմացնենք սույն էջը:

Scroll to Top