Եվրոպայի խորհրդի Կիբերհանցագործությունների ծրագրի գրասենյակը (C-PROC) մշակել է վեբինարների շարք՝ սեփական ուղերձներն իր թիրախային լսարանին հասցնելու և ամբողջ աշխարհում արդարադատության մարմինների կարողությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքները շարունակելու նպատակով:
Առաջին վեբինարի թեման կկրի «Գլոբալ իրադրությունը կիբերհանցագործությունների օրենսդրական կարգավորման բնագավառում» խորագիրը, և կկայանա ապրիլի 27-ին (երկուշաբթի), Գրինվիչի ժամանակով՝ առավոտյան 9:00-ին:
Այցելեք վեբինարների կայքէջ և յուրաքանչյուր վեբինարի էջում գրանցվեք առցանց ձևաթղթի միջոցով:
C-PROC-ն իրականացնում է «CyberEast» նախագիծը, որը գործում է «EU4Digital» նախաձեռնության ներքո: Նախագիծն ուղղված է «Կիբերհանցագործությունների մասին» Բուդապեշտի կոնվենցիային և հարակից գործիքներին համապատասխանող օրենսդրական և քաղաքականության շրջանակների ընդունմանը, դատական և իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդմանն ու միջգերատեսչական համագործակցությանը, ինչպես նաև արդյունավետ միջազգային համագործակցության ու վստահության բարձրացմանը՝ քրեական արդարադատություն, կիբերհանցագործությունների և էլեկտրոնային ապացույցների ուղղությամբ, այդ թվում՝ ծառայություն մատուցողների և իրավապահների միջև: