«EU4Digital»-ը հիմնվում է էլեկտրոնային կառավարման և թվայնացման ոլորտում Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության երկարամյա պատմության ու ԵՄ-Հայաստան համագործակցությանհետագա ամրապնդման վրա` կենտրոնանալով հեռահաղորդակցության կարգավորումների, վստահության ևանվտանգության, էլեկտրոնային առևտրի, ՏՀՏ նորարարության, էլեկտրոնային առողջապահության և էլեկտրոնային հմտությունների ուղղությամբ: Ծրագրի արդյունքները կբերեն Հայաստանի Հանրապետությանքաղաքացիների համար ավելի լավ գներով և ավելի լայն ընտրությամբ առցանց ծառայությունների բարելավմանը՝ներգրավելով ներդրումներ, խթանելով առևտուրն ու զբաղվածությունը, ինչպես նաև ամրապնդելով Եվրամիության անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը:
ԵՄ-ն նաև ֆինանսավորում է «ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլ. Կառավարմանը» (2017-2020թթ.) եռամյածրագրին, որը նպատակ ունի ստեղծել պետական փոխգործելիության հարթակ՝ ստեղծելով ՀայաստանիՀանրապետության պետական կառավարման բոլոր կառույցների միջև պարզեցված և ստանդարտացվածանվտանգ կապի հնարավորությունը, ինչպես նաև ներմուծել ՙՄեկ պատուհան՚ համակարգ՝ սահմանայինանցակետերի համար: Ծրագիրը կբարձրացնի թափանցիկությունը, հանրային վերահսկողությունը և էլեկտրոնայինկառավարման ծառայությունների կանխատեսելիությունը: Այն նաև ուղղված է նպաստելու պետականմարմինների, տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից ժամանակի և ծախսերի խնայողությանը:
Թվային ոլորտում նախորդ համագործակցությունը ներառում է Եվրոպական միության աջակցությունըՀայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնայինհամակարգին, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգին, իրավաբանական անձանցպետական գրանցման էլեկտրոնային համակարգին (e-register), էլեկտրոնային քրեակատարողական համակարգին (e-penitentiary), էլեկտրոնային ապոստիլի համակարգին (e-apostille), իրավական ակտերի նախագծերի թափանցիկու հեշտ քննարկումը հնարավոր դարձնող միասնական հարթակին (e-draft), կառավարությանը դիմումներ, բողոքներ կամ առաջարկություններ ներկայացնելու համար նախատեսված էլեկտրոնային հարցումներիմիասնական հարթակին (e-request), և այլն:
2019 թվականի մայիս ամսին Հայաստանում ստեղծվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ինչը կարևոր նշանակություն ունի այդ թվում ձեռքբերված, ընթացիկ և պլանավորվածնախաձեռնությունների համակարգման, ինչպես նաև թվային հատվածի աճող արդյունավետությանհամատեքստում: Նախարարության թիրախային նպատակներից է երկրի թվային փոխակերպման օրակարգիմշակումը, իրականացումը և արդյունքների գնահատումը: Նշված օրակարգը, որդեգրելով ամբողջական մոտեցում, հիմնվելու է հետևյալ հիմնական բնագավառների վրա.
- թվային կառավարում.
- թվային տնտեսություն.
- թվային հասարակություն.
- թվային ենթակառուցվածքներ:
Կիբեռանվտանգությունը ևս ունի միջսեկտորիալ նշանակություն:
Դիտել բոլոր առնչվող ծրագրերը