EU4Digital-ը կբարելավի պետական կառավարման մարմինների աշխատանքը, տնտեսական աճի և զբաղվածության խթանման միջոցով կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև կբարելավի Ադրբեջանի քաղաքացիների կյանքի որակը: Թվային շուկաների ներդաշնակեցման արդյունքում կբարելավվեն առցանց ծառայությունները, որոնք ավելի մատչելի գներով և ավելի լայն ընտրությամբ կհրամցվեն բոլոր մարդկանց:
Ադրբեջանն ակտիվորեն ներգրավված է «Թվային շուկաների ներդաշնակեցում» նախաձեռնության վեց ուղղություններից յուրաքանչյուրում՝ ստանձնելով «Նորարարություններ և ստարտափ էկոհամակարգեր» ու «Էլեկտրոնային մաքսային ծառայություններ» ենթաբաժինների ուղղությամբ համակարգող երկրի դերը:
«Ադրբեջանի Հանրապետության տեղեկատվական հասարակության զարգացման ազգային ռազմավարություն 2014-2020 թվականների համար» կառավարական փաստաթղթի համաձայն՝ թվային տնտեսության զարգացումը առաջնային խնդիր է Ադրբեջանի համար: 2016 թվականի վերջին ընդունված Ադրբեջանի Հանրապետությունում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզը ևս ուղղված է ավելի արագ և անվտանգ թվային անցման ապահովմանը:
ԵՄ-ն Ադրբեջանին աջակցություն է ցուցաբերել նաև «Էլեկտրոնային ծառայությունների (ներառյալ էլեկտրոնային առևտրի) զարգացման խթանում» ծրագրի միջոցով, որն իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ մեկտեղ:
Դիտել բոլոր առնչվող ծրագրերը