Վրաստան

Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնությունն աջակցում է Վրաստանում թվային բարեփոխումների օրակարգին` իր մի շարք գործողություններով նպաստելով թվային տնտեսության և հասարակության առանցքային ոլորտների զարգացմանը՝ ԵՄ նորմերին և փորձին համապատասխան: Այն նպատակ ունի ապահովել տնտեսական աճ, ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, բարելավել մարդկանց կյանքի որակը և օգնել բիզնեսներին:

Նորություններ Միջոցառումներ Հաջողակ պատմություններ

Նախաձեռնությունը նպատակ ունի Եվրոպական միության միասնական թվային շուկան ընդլայնել դեպի Վրաստան և Արևելյան գործընկերության այլ երկրներ՝ ԵՄ աջակցությունն ուղղորդելով թվային տնտեսության և հասարակության ներուժի զարգացման ուղղությամբ՝ տնտեսական աճի ապահովման, ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի որակի բարելավման և բիզնեսին սատարելու նպատակով: 

Մասնավորապես, EU4Digital-ի միջոցով ԵՄ-ն Վրաստանին կաջակցի ռոումինգի սակագների աստիճանական իջեցման ու հետագայում Եվրոպական միության ռոումինգի սակագների հետ դրանց ներդաշնակեցման, տնտեսության խթանման համար գերարագ լայնաշերտ ցանցի մշակման և ներդրման, ինչպես նաև հասարակությունում թվային կառուցակարգերի ներդաշնակեցման գործընթացներին՝ լոգիստիկայից մինչև էլեկտրոնային առողջապահություն, կիբեռանվտանգություն ու թվային հմտություններ:

Վրաստանի կառավարությանն ուղղված այս աջակցության միջոցով ԵՄ-ն հույս ունի տեսնել ոչ միայն ուժեղ թվային տնտեսություն, այլ նաև այն ազդեցությունները, որ այդ աջակցությունը կհաղորդի ոլորտներին, որոնցում Վրաստանն ունի աճի ներուժ. բիզնես, ձեռներեցություն, զբոսաշրջություն, ՏՀՏ արդյունաբերություն, նորարարություններ: Եվրոպական միության աջակցությունը նաև կապված է ու լրացնում է Լայնաշերտ կապի զարգացման ռազմավարության ուղղությամբ երկրի կառավարության ընթացիկ աշխատանքներին:

Ի լրումն EU4Digital-ի, Եվրոպական միությունը Վրաստանի թվային տնտեսությանն ու հասարակությանն աջակցում է մի շարք այլ երկկողմ նախագծերի միջոցով.

  • Աջակցություն Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովին` էլեկտրոնային հաղորդակցությունները կարգավորող շրջանակի մշակման ու գործառնական կարողությունների զարգացման գործում` ԵՄ կարգավորող շրջանակին համապատասխան (թվինինգ).
  • «SAFE» (ԵՄ-ն հանուն Վրաստանում անվտանգության, հաշվետվողականության և հանցավորության դեմ պայքարի) նախագիծ.
  • «Վստահություն և անվտանգություն» նախագիծ (թվինինգ), որն իրականացվում է   Տվյալների փոխանակման գործակալության հովանու ներքո.
  • Էլեկտրոնային ծառայություններ քաղաքացիական ծառայության բյուրոյի համար (թվինինգ).
  • Աջակցություն էլեկտրոնային կառավարությանը:

Թվային օրակարգը կարևոր առաջնահերթություն է Վրաստանի կառավարության համար: «Վրաստան 2020» սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը նախանշում է թվային էկոհամակարգի բարելավման մի շարք թիրախային ոլորտներ, այդ թվում՝ գերարագ լայնաշերտ ինտերնետային կապը՝ հանուն հետագա զարգացման, էլեկտրոնային գրագիտությունն ու կարողությունների զարգացումը, նորարարություններն ու բարձր տեխնոլոգիաները, ինչպես նաև էլեկտրոնային կառավարումը:

Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2020 թվականը գերարագ լայնաշերտ ինտերնետը հասանելի դարձնել բոլոր բնակեցված տարածքներում, ինչպես նաև ապահովել, որպեսզի բոլոր դպրոցները, գրադարանները, քաղաքապետարանները, փոստային և ոստիկանության գրասենյակներն ու հիվանդանոցները միացված լինեն գերարագ ենթակառուցվածքներին: 

Վրաստանը նաև նպատակ է սահմանել մինչև 2020 թվականն ունենալ արտահանման ուղղվածությամբ 40.000 որակավորված ՏՏ և նորարար մասնագետներ:

Դիտել բոլոր առնչվող ծրագրերը

Նորություններ

Ցուցադրել բոլորը