Մոլդովայի Հանրապետություն

Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնությունն աջակցում է Մոլդովայի Հանրապետությունում թվային բարեփոխումների օրակարգին` իր մի շարք գործողություններով նպաստելով թվային տնտեսության և հասարակության առանցքային ոլորտների զարգացմանը՝ ԵՄ նորմերին և փորձին համապատասխան: Այն նպատակ ունի ապահովել տնտեսական աճ, ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, բարելավել մարդկանց կյանքի որակը և օգնել բիզնեսներին:

Նորություններ Միջոցառումներ Հաջողակ պատմություններ

Մոլդովայում թվային շուկաների ներդաշնակեցումը կհանգեցնի մրցակցության աճին, ինչն ավելի մատչելի գներով և առավել լայն ընտրությամբ բարելավված առցանց ծառայություններ է ենթադրում: Այն կներգրավի ներդրումներ, կխթանի առևտրի ու զբաղվածության ծավալների աճին՝ նպաստելով երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը:

Այս նախաձեռնության միջոցով ԵՄ-ն աջակցում է ռոումինգի սակագների իջեցմանը, գերարագ լայնաշերտ ցանցի զարգացմանը՝ տնտեսությունների խթանման և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման, կիբեռանվտանգության համակարգման ու հասարակությունում թվային շրջանակների ներդաշնակեցման նպատակով: Նախաձեռնությունը ներառում է տարբեր ոլորտներ՝ լոգիստիկայից մինչև առողջապահություն, կատարելագործված հմտություններ և թվային արդյունաբերությունում աշխատատեղերի ստեղծում:

EU4Digital-ի թիրախային նպատակներից մեկը մինչև 2020 թվականը Արևելյան գործընկերության երկրների շրջանում համընդհանուր ռոումինգ տարածության ձևավորումն է: Դա նշանակում է, որ տարածաշրջանի ներսում ճանապարհորդող մոլդովացիները կստանան ավելի էժան գներով հեռազանգելու հնարավորություն, ինչպես նաև հատուկ աջակցություն է ենթադրում թվային հմտությունների զարգացման ուղղությամբ՝ զարգացող ոլորտների պահանջներին բավարարելու համար: Այն նաև բարենպաստ պայմաններ կստեղծի նորարարությունների ու ստարտափերի համար:

Միջսահմանային էլեկտրոնային առևտրի (eTrade) ուղղությամբ աջակցությունը կդյուրացնի արտահանման ընթացակարգերը, կնվազեցնի սահմանային հետաձգումները և կբարձրացնի գործողությունների անվտանգության ու թափանցիկության մակարդակը՝ խթանելով Մոլդովայի Հանրապետությունում թվային տնտեսության զարգացմանն ու սպառողների համար մատչելի ծառայությունների շրջանակի ու որակի բարելավմանը: Էլեկտրոնային առողջապահության (eHealth) մասով, Մոլդովայի առողջապահության համակարգը, խնամքի մասնագետները և, ի վերջո, հիվանդները կօգտվեն ազգային իշխանությունների հետ համագործակցության արդյունքում մշակված էլեկտրոնային առողջապահական ծառայությունների, տվյալների փոխանակման և առողջապահական գրառումների վերաբերյալ ուղեցույցներից:

EU4Digital-ը նաև լրացնում է ԵՄ-ի՝ Մոլդովային ուղղված երկկողմանի աջակցությունը՝ էլեկտրոնային գնումների նոր պետական համակարգի («M-tender» ՏՏ համակարգ) մշակմանը՝ ԵՄ-ի  հանրային գնումների հրահանգներին համապատասխան, ինչպես նաև՝ կիբերկայունության բարձրացմանը, հատկապես՝ ընտրությունների նախաշեմին:

Դիտել բոլոր առնչվող ծրագրերը

Նորություններ

Ցուցադրել բոլորը