17/11/2023
Միացե՛ք DESI աքսելերատորի շրջանակներում EU4Digital-ի կազմակերպած տարածաշրջանային միջոցառմանը նոյեմբերի 24-ին
Արեւելյան գործընկերության երկրներում Թվային տնտեսության եւ հասարակության համաթվին (DESI) առնչվող ցուցանիշներ հավաքող հաստատությունների ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու «EU4Digital» ծրագրի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ին կայանալիք առցանց միջոցառմանը: Դրա ընթացքում «EU4Digital» ծրագրի «Թվային հմտություններ» թեմատիկ ուղղության փորձագետները կներկայացնեն DESI համաթվի իրականացման գործընթացի վերլուծությունը, կքննարկեն DESI-ի չափման ամբողջական համակարգի ներդրման շուրջ տարածաշրջանի ու առանձին երկրների համար նախատեսված առաջարկությունները եւ կանդրադառնան «EU4Digital» ծրագրի DESI աքսելերատորին վերաբերող գաղափարներին ու հիմնական ձեռքբերումներին։
Իմանալ ավելին10/11/2023
EU4Digital-ի շահագրգիռ կողմերի աշխատաժողովում քննարկվել է ազգային մակարդակում արդյունքների ներդրման արագացումը
«EU4Digital» ծրագրի գործունեությունը պայմանավորված է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի կարիքներով: Այդ գործունեությունն իրականացվում է ԵՄ-ԱլԳ համատեղ օրակարգի շրջանակներում ԵՄ պատվիրակությունների կողմից կառավարվող երկկողմ գործողությունների հետ սերտ համագործակցության պայմաններում։ «EU4Digital» ծրագրի ներկայիս՝ երկրորդ փուլի ընթացքում արդյունքները առավելագույնի հասցնելու համար EU4Digital-ը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Բրյուսելում անցկացրել է աշխատաժողով՝ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց գնահատել ծրագրի արդյունքները, կիսվել հետադարձ արձագանքով եւ ուսումնասիրել, թե ինչպես արագացնել EU4Digital-ի գործունեության ներդրումը ազգային մակարդակում:
Իմանալ ավելին09/11/2023
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է փոխել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածության կարգավիճակը
2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության խորհրդին առաջարկել է սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության պաշտոնական բանակցությունները եւ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Վրաստանին՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։ Հանձնաժողովը նաեւ ընդունել է 2023 թվականի ընդլայնման փաթեթը, որում առաջին անգամ գնահատվել է նշված երկրների կատարած աշխատանքը։
Իմանալ ավելին07/11/2023
ԱԿԼԿ ՓԱԽ հանդիպմանը համաձայնեցվել են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում լայնաշերտ կապի զարգացման հետագա քայլերը
2023 թվականի հոկտեմբերի 25-26-ը Երեւանում տեղի է ունեցել Անկախ կարգավորողների եւ լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) հանդիպում, որի շրջանակներում համաձայնեցվել են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում լայնաշերտ կապի զարգացման կոնկրետ հաջորդ քայլերը: Հիմնական ուշադրությունն ուղղվեց լայնաշերտ կապի հասանելիության մեծածախ շուկայի վերլուծությանն ու լայնաշերտ կապի հասանելիության մոնիտորինգին:
Իմանալ ավելին05/10/2023
EU4Digital-ի նոր զեկույցը լայնաշերտ կապի վերաբերյալ. միակցվածությունն ու թվային տեխնոլոգիաների բարելավումը Արեւելյան գործընկերության տարածաշրջանում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է զեկույց մրցունակ լայնաշերտ կապի խթանման ուղղությամբ ԵՄ լավագույն պրակտիկաների վերաբերյալ: Զեկույցը վերլուծում է ԵՄ անդամ հինգ երկրների գործնական փորձին վերաբերող դեպքեր։ Արեւելյան գործընկերության երկրները կարող են կիրառել այդ փորձը լայնաշերտ շուկայի զարգացումները մշտադիտարկելիս եւ լայնաշերտ կապի քաղաքականություն իրականացնելիս: Այս աշխատանքը EU4Digital-ին եւ Արեւելյան գործընկերության երկրներին հնարավորություն կտա հասնել թվային միակցվածության ոլորտի թիրախներին, որոնք աջակցում են միակցվածության վերաբերյալ Եվրոպական միության հիմնական քաղաքականությանը։
Իմանալ ավելին15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետային պայմանների վերաբերյալ ԵՄ թարմացված զեկույցը։ Այն ներկայացնում է Եվրոպական միությունում անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ընդհանուր պատկերը, ինչպես նաեւ լավագույն պրակտիկաներն ու կանոնակարգերը, որոնք օրինակ կծառայեն ԱլԳ երկրներում անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի վիճակը գնահատելիս: Զեկույցում վերլուծության են ենթարկվել երեք հիմնական ոլորտներ՝ իրավական դաշտ, չափորոշիչներ եւ էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգ:
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատմությունների եւ այլ հրապարակումների համար պատասխանատու թիմը ձեզ առաջարկում է ծանոթանալ նշված բովանդակության հասանելիության նոր եղանակների, մասնավորապես՝ Twitter-ի բոլորովին նոր օգտահաշվի հետ։ Միացե՛ք մեզ հետ զրույցին։
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքականության օրակարգի մասին: «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպում է երկու միջոցառում՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպման թեմային: 2023 թվականի նոյեմբերի 15-ին կհանդիպեն «EU4Digital» ծրագրի II փուլի ղեկավար կոմիտեի հրավիրյալ* անդամները՝ քննարկելու տարածաշրջանային դրոշակակիր «EU4Digital» նախաձեռնությունն ու վերջինիս նախագծերը: Նոյեմբերի 14-ին անցկացվելիք Արեւելյան գործընկերության թվային համաժողովն էլ տարածք կապահովի ավելի լայն քննարկումների համար: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու։ Գրանցման մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում. բաց մի՛ թողեք:
Իմանալ ավելին01/09/2023
EU4Digital-ի միջոցառումներում սահմանվել են նորարարությունների եւ ստարտափների ինկուբացիան խթանելու առաջնահերթությունները
Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում նորարարությունների եւ ստարտափների ինկուբացիոն էկոհամակարգի կատարողականն ու աճը խթանելու համար «EU4Digital» ծրագիրը սահմանել է հիմնական առաջնահերթություններ եւ դրանք ներկայացրել երկու միջոցառման շրջանակներում: Այս իրազեկող առցանց հանդիպումներում իրականացվել է Արեւելյան գործընկերության երկրների ստարտափ էկոհամակարգերի կատարողականի, բացթողումների եւ կարիքների մասին ինտենսիվ ուսումնասիրություն: Երկու միջոցառումների մասնակիցները ունկնդրել են տարածաշրջանային էկոհամակարգի դերակատարներին եւ քննարկել հիմնական կարիքները. Արեւելյան գործընկերության երկրները պետք է առաջնահերթություն տան էկոհամակարգ ստեղծողների հզորացմանը եւ ինկուբատորների կարողությունների զարգացմանը:
Իմանալ ավելին