Կրիտիկական ենթակառուցվածքներն ու 5G գործիքակազմն՝ արևելյան գործընկերների տարածաշրջանային հանդիպման ուշադրության կենտրոնում

  • Ամսաթիվ: 01/03/21
  • Կիսվել:

Փետրվարի 25-26-ին Թայեքսի՝ արևելյան գործընկեր երկրների համար նախատեսված տարածաշրջանային միջոցառումն հավաքել էր ավելի քան 70 մասնակիցների՝ քննարկելու թվային կրիտիկական ենթակառուցվածքներին, ինչպես նաև 5G ցանցերի անվտանգության ապահովման միջոցառումներին վերաբերող հարցեր:

EU4Digital-ի վստահության և անվտանգույթան ու հեռահաղորդակցության կանոնների (EaPeReg) ցանցերի անդամները, ինչպես նաև շոշափվող հիմնահարցերով զբաղվող հանրային կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան տեղեկանալու «Կրիտիկական սուբյեկտների դիմակայունության» (CER) ու «Ցանցային և տեղեկատվական համակարգերի անվտանգության» (NIS2) հրահանգների մասով Եվրոպական հանձնաժողովի առաջարկի մասին, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների փորձագետների հետ քննարկելու ԵՄ շրջանակն ազգային օրենսդրություններում ներդնելու հետ կապված գործնական ասպեկտները:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումներին ու միջադեպերին լավագույն արձագանքման մի շարք մեխանիզմներ և լուծումներ՝ շեշտը դնելով ենթակառուցվածքների անվտանգ և բավարար տարածման ապահովման անհրաժեշտության վրա: Այս առնչությամբ համապարփակորեն բացատրվեցին 5G գործիքակազմի ներդրումն ու ԵՄ անդամ երկրների կողմից 5G աճուրդի համար ձեռնարկված կարգավորիչ միջոցառումները:

Երկօրյա քննարկումների ավարտին մասնակիցները եզրակացրեցին, որ երկու տարածաշրջանների (ԵՄ և ԱլԳ) երկրների միջև տեղեկատվության փոխանակումը՝ «EU4Digital» ծրագրի շրջանակներում տրամադրվող տեխնիկական օժանդակության հետ մեկտեղ, արևելյան գործընկեր երկրների թվային փոխակերպման նպատակին ծառայող միջոցառումների հաջող իրականացման հիմնական տարրերն են:

Հաջորդ նմանատիպ միջոցառումը կկազմակերպվի 2021 թ. մարտի 4-5-ին և կանդրադառնա եվրոպական նոր կառուցակարգի և այլ մեխանիզմների ներքո համընդհանուր ծառայությանը՝ ուղղված բոլորի համար կապի թիրախների և թվային ներառականության ապահովմանը:

Նորություններ

Ցուցադրել բոլորը