Կիբերհանցավորությունը և կորոնավիրուսը. նախազգուշացում «CyberEast» նախագծի կողմից

  • Ամսաթիվ: 31/03/20
  • Կիսվել:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «CyberEast» նախագիծը նախազգուշացնող հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ժամանակ կիբերսպառնալիքների մասին:

Այն ժամանակ, երբ մենք բոլորս աշխատելու, հաղորդակցվելու, գնումներ կատարելու, տեղեկություններով կիսվելու և տեղեկատվություն ստանալու ու այլ միջոցներով սոցիալական հեռավորության ազդեցությունը մեղմելու համար առավել քան երբևէ ապավինում ենք համակարգչային համակարգերին, բջջային սարքերին ու համացանցին, հայտնվում են առանձին դերակատարներ, որոնք այս խոցելի իրավիճակը չարամտորեն ծառայեցնում են սեփական նպատակներին:

Օրինակ.

  • Թվացյալ իրական կայքերի կամ փաստաթղթերի միջոցով ֆիշինգային արշավների իրականացում և վնասակար ծրագրերի տարածում, որոնք COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվության կամ խորհրդատվության տրամադրումն օգտագործում են համակարգիչները վարակելու և օգտատերերի տվյալները դուրս բերելու համար.
  • Դրամաշորթ ծրագրային հարձակումներ COVID-19-ի համար անհատների թեստավորմամբ կամ պատվաստանյութերի մշակմամբ զբաղվող բժշկական, գիտական կամ այլ առողջապահական հաստատությունների դեմ.
  • Հարձակումներ կարևոր նշանակության ենթակառուցվածքների կամ միջազգային կազմակերպությունների դեմ, ինչպիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է.
  • COVID-19-ի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն տրամադրելու մասին պնդում անող հավելվածներ օգտագործող անհատների բջջային հեռախոսների դրամաշորթ ծրագրային թիրախավորում.
  • Իրավախախտների կողմից ընկերությունների կամ այլ կազմակերպությունների համակարգերի նկատմամբ մուտքի ձեռք բերում՝ թիրախավորելով հեռահար սկզբունքով աշխատող աշխատակիցներին.
  • Խարդախության սխեմաներ, որոնց դեպքում մարդկանց խաբում են այնպիսի ապրանքներ ձեռք բերելիս, ինչպիսիք են դիմակները, ձեռքի ախտահանող միջոցները, ինչպես նաև, իբրև թե, SARS-CoV-2-ի կանխարգելման կամ բուժման համար նախատեսված կեղծ դեղամիջոցները.
  • Տրոլների և կեղծ լրատվական հաշիվների միջոցով ապատեղեկատվության կամ կեղծ լուրերի տարածում՝ խուճապ, սոցիալական անկայունություն և կառավարությունների կամ առողջապահական մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ անվստահություն ստեղծելու նպատակով:

Մամուլի հաղորդագրությունը բոլորին հորդորում է ցուցաբերել խիստ զգուշավորություն և ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ մատնանշելով Եվրապոլի տրամադրած տեղեկատվությունը, այդ թվում՝ ձեր տունը կիբերանվտանգ հենակետ դարձնելու (տեղեկատվությունը մատչելի է մի քանի լեզուներով), ինչպես նաև հեռահար աշխատանքի անվտանգ կազմակերպման մասին ուղեցույցներն ու ENISA-ի խորհուրդները՝ տնից աշխատելիս կիբերանվտանգության վերաբերյալ: Ինտերպոլի կազմած «COVID-19 համավարակ – իրավապահների ուղեցույց»-ն էլ օգտակար կլինի քրեական արդարադատության մասնագետների համար:

«Քրեական արդարադատության մարմինները պետք է լիարժեք համագործակցեն՝ վերը նշված հանցագործությունները հայտնաբերելու, հետաքննելու, վերագրելու և հետապնդելու ուղղությամբ, ինչպես նաև դատական պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր COVID-19 համավարակը ծառայեցնում են իրենց հանցավոր նպատակներին»,- հայտարարել է Եվրոպայի խորհուրդը (ԵԽ), որն իրականացնում է «CyberEast» նախագիծը:

Բուդապեշտի կոնվենցիայի գոյությամբ 65 պետությունների համար հասանելի է օրինականության պահպանման անհրաժեշտ երաշխիքներով արդյունավետ համագործակցության շրջանակ: Կարողությունների զարգացման ծրագրերի արդյունքում բազմաթիվ պետություններ այժմ պետք է կարողանան գործողությունների դիմել:

ԵԽ-ն նշել է, թե արդեն իսկ պարզ է, որ հետագա ճգնաժամերը հաղթահարելու համար անհրաժեշտ են լրացուցիչ լուծումներ: Քրեական արդարադատության մարմինների կարողությունների զարգացումը պետք է ավելի խորացվի: Բուդապեշտի կոնվենցիայի 2-րդ լրացուցիչ արձանագրությունն էլ, որի շուրջ այժմ ընթանում են բանակցություններ, վճռական նշանակություն կունենա հրատապ և արտակարգ իրավիճակներում անհետաձգելի համագործակցության համար:

«Եվրոպայի խորհուրդը, ինչպես բազմաթիվ այլ կազմակերպություններ, որոշել է արտակարգ միջոցներ ձեռք առնել` վիրուսի տարածումը սահմանափակելու և անձնակազմի ու փորձագետների համար ռիսկերը նվազեցնելու համար: Կիբերհանցագործությունների հետ կապված ֆիզիկական հանդիպումներ կամ միջազգային ճանապարհորդություններ ենթադրող գործողությունները նույնպես հետաձգվել են: Այնուամենայնիվ, մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի կիբերհանցագործությունների դեմ մեր ջանքերը դադար ունենան: Ստրասբուրգում տեղակայված «Կիբերհանցագործությունների մասին» կոնվենցիայի հանձնաժողովի քարտուղարության և Բուխարեստում տեղակայված Կիբերհանցագործությունների ծրագրի գրասենյակի (C-PROC) աշխատակազմերը շարունակում են աշխատել հեռավար կարգով ու տեսակոնֆերանսների միջոցով՝ աջակցելով գործընկերներին և առաջ մղելով կիբերհանցագործությունների դեմ մեր ընդհանուր ջանքերը»:

«EU4Digital» նախաձեռնության ներքո գործող «CyberEast» նախագիծն ուղղված է «Կիբերհանցագործությունների մասին» Բուդապեշտի կոնվենցիային և հարակից գործիքներին համապատասխանող օրենսդրական և քաղաքականության շրջանակների ընդունմանը, դատական և իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդմանն ու միջգերատեսչական համագործակցությանը, ինչպես նաև  արդյունավետ միջազգային համագործակցության ու վստահության բարձրացմանը՝ քրեական արդարադատություն, կիբերհանցագործությունների և էլեկտրոնային ապացույցների ուղղությամբ, այդ թվում՝ ծառայություն մատուցողների և իրավապահների միջև:

Մամուլի հաղորդագրություն

Կորոնավիրուս. Եվրոպական միությունն իր Արևելյան գործընկերների կողքին է

Նորություններ

Ցուցադրել բոլորը