CyberEast. 2020 թվականի սեպտեմբերից մեկնարկում է կիբերհանցագործությունների հետաքննության և համակարգչային քրեագիտության ուղղվածությամբ հեռակա ուսուցմամբ մագիստրոսական ծրագիր

  • Ամսաթիվ: 27/08/20
  • Կիսվել:

Արևելյան գործընկեր հինգ երկրների (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) իրավապահ / քրեական արդարադատության մարմինների 10 աշխատակից Եվրոպական միություն և Եվրոպայի խորհրդի համատեղ «CyberEast» ծրագրի միջոցով կստանան աջակցություն՝ մասնակցելու կիբերհանցագործությունների հետաքննության և համակարգչային քրեագիտության ուղղվածությամբ առաջիկայում մեկնարկելիք հեռակա հիմունքներով մագիստրոսական ծրագրին, որն առաջարկում է Դուբլինի համալսարանական քոլեջը (Իռլանդիա):

Ծրագիրը կմեկնարկի 2020թ.-ի սեպտեմբերին և կշարունակվի 24 ամիս: Այն կընդգրկի այնպիսի մոդուլներ, ինչպիսիք են համակարգչային քրեագիտությունը, ցանցային հետաքննությունները, ֆինանսական հետաքննության մեթոդները, իմա՝ ֆինանսավորման աղբյուրների վեր հանումը, շարժական սարքերի օգտագործմամբ հետաքննության իրականացումը, հետաքննական ծրագրավորումը, օպերատիվ տվյալների քրեագիտական փորձաքննությունը, VoIP և անլար տեխնոլոգիաների օգտագործմամբ հետաքննությունների իրականացումը և այլն:

Ուսուցման մեթոդները բաղկացած կլինեն դասախոսություններից, գործնական պարապմունքներից, դեպքերի ուսումնասիրություններից, ընթերցանությունից, փոքր խմբային և անհատական վարժություններից, գործիքների ցուցադրությունից և խորքային քննարկումներից:

Մագիստրոսական ծրագրի ավարտին ուսանողներն, ավելի լավ ծանոթանալով առցանց հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտների խուզարկության, առգրավման ու  բռնագրավման հետ կապված հիմնահարցերին, կամրապնդեն իրենց կոմպետենցիաներն ու վերլուծական և գործնական հմտությունները՝ կիբերհանցագործությունների հետաքննություններ և համակարգչային քրեագիտական վերլուծություններ իրականացնելու համար: Քանզի հեռակա հիմունքներով իրականացվելիք մագիստրոսական ծրագիրը համապատասխանելու է ամենաբարձր ակադեմիական չափանիշներին, նշված կոմպետենցիաներն ու հմտությունները կվավերացվեն Դուբլինի համալսարանական քոլեջի (Իռլանդիա) կողմից: Տվյալ գործողությունը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «CyberEast» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների կիբեր դիմակայունությանը՝ ԵԽ համատեղ «iPROCEEDS-2» ծրագրի հետ համագործակցությամբ, որն, իր հերթին, ուղղված է Հարավարևելյան Եվրոպայում ու Թուրքիայում ինտերնետային հանցագործություններից ստացված հասույթի վերհանմանը և էլեկտրոնային ապացույցների հուսալիության ապահովմանը:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը