CyberEast. կանանց դեմ կիբերբռնության վերաբերյալ վեբինար

  • Ամսաթիվ: 24/11/20
  • Կիսվել:

Նոյեմբերի 12-ին կայացավ նոր առցանց միջոցառում, որը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «CyberEast» ծրագրի շրջանակներում կազմակերպվող կիբերբռնության վերաբերյալ C-PROCի վեբինարների շարքի մաս էր կազմում: Վեբինարի քննարկման առանցքում կանանց դեմ ուղղված կիբերբռնությունն էր:

Այս վեբինարը ներառում էր շնորհանդեսներ և քննարկումներ Ստամբուլյան կոնվենցիայի, Սեքսիզմի կանխարգելմանը և դրա դեմ պայքարին նվիրված 2019 թվականի երաշխավորության (ռեկոմենդացիայի) և այլ առնչվող թեմաների վերաբերյալ, որոնք ըստ էության կապված են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ: Քննարկվեցին տարբեր հաստատությունների և սուբյեկտների, այդ թվում՝ օրինապահ մարմինների դերն ու պարտականություններն այդ սպառնալիքները կանխելու և դրանց կարգավորման գործում, ինչպես նաև՝ կիբերբռնության տարբեր ձևերի դեմ պայքարի լավագույն պրակտիկաները:

Վեբինարին կարող էին մասնակցել կիբերհանցավորության և կիբերանվտանգության, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության համար պատասխանատու պաշտոնյաներ և քաղաքականություն մշակողներ, քրեական արդարադատության մարմինների (դատավորներ, դատախազներ, իրավապահներ), հասարակական կազմակերպությունների և թեմայով հետաքրքրված հետազոտական / ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Վեբինարի կայքէջում կարելի է գտնել այդ մասին լրացուցիչ տեղեկատվություն, հրավիրված բանախոսների ցանկը և աղբյուրների ընտրանին, ինչպես նաև միջոցառման ընթացքում բանախոսների կողմից օգտագործված շնորհանդեսները:

Սույն վեբինարը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «CyberEast» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների կիբերդիմակայունությանը: Միջոցառման կազմակերպմանը մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի բաժինն ու Գենդերային հավասարության բաժինը:

C-PROC-ի հաջորդ վեբինարների մասին տեղեկատվությունը շուտով կհայտարարվի ու կհրապարակվի «Վեբինարներ» բաժնի ներքո:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը