Արևելյան գործընկերության հիմնական շահագրգիռ կողմերը սեպտեմբերի 27-ին կհավաքվեն Արևելյան գործընկերության թվային համաժողովի շրջանակներում, որտեղ կքննարկեն տարաբնույթ հարցեր՝ գերարագ ինտերնետից մինչև թվային բիզնես և առցանց առևտուր:
Համաժողովը կանցկացվի վիրտուալ ձևաչափով՝ EU4Digitial-ի ղեկավար կոմիտեի՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը կայանալիք տարեկան հանդիպման շրջանակներում: Համաժողովին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել շուրջ 450 հոգու, այդ թվում՝ երկրների և ԵՄ պաշտոնատար անձանց, ինչպես նաև արևելյան գործընկեր երկրներում թվային փոխակերպման գործընթացում ներգրավված պետական և մասնավոր հատվածի այլ շահագրգիռ կողմերին:
Համաժողովը կմեկնարկի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, և անգլերեն լեզվով կհեռարձակվի EU4Digital-ի ղեկավար կոմիտեի կայքէջից:
Վիրտուալ համաժողովը կկենտրոնանա Արևելյան գործընկերության տարածաշրջանում թվային փոխակերպմանն աջակցելու գործում «EU4Digital» նախաձեռնության դերի վրա՝ ներառելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մանրածախ գների իջեցմանը, 5G-ին և մատչելի գերարագ ինտերնետին նպաստող հեռահաղորդակցության ենթակառուցվածքները, ՓՄՁ-ների և ստարտափ էկոհամակարգերի միջոցով թվային բիզնեսի ամրապնդումը, ԵՄ-ի և արևելյան գործընկեր երկրների միջև առցանց առևտրի խթանմանն ուղղված էլեկտրոնային կոմերցիայի լուծումները:
Համաժողովը կբացի Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:
Միջոցառումը բաղկացած կլինի հինգ նիստից, որոնցից յուրաքանչյուրը կկենտրոնանա տարածաշրջանում թվային փոխակերպման որոշակի ասպեկտի վրա.
Արագություն. թվային դարաշրջանում՝ առանց սահմանափակումների.
Հեռահաղորդակցության ենթակառուցվածքներ. ռոումինգի մանրածախ գների նվազեցման, 5G-ի և մատչելի գերարագ ինտերնետի համար հիմքերի ստեղծում.
Արևելյան գործընկերության տարածաշրջանում հաջորդ սերնդի թվային բիզնեսի ամրապնդում՝ ՓՄՁ-ների և ստարտափ էկոհամակարգերի միջոցով.
ԵՄ-ի և ԱլԳ-ի միջև առցանց առևտրի խթանում՝ էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային լուծումների միջոցով.
Կրթական տեխնոլոգիաների (Ed Tech) վերաբերյալ պանելային քննարկում. ինչպես թվայնապես հզորացնել ԱլԳ տարածաշրջանի 1 միլիոն քաղաքացու:
Համաժողովի հիմնական զեկուցողը EY-ի գլոբալ թվային և նորագույն տեխնոլոգիաների թիմի ղեկավար, իրերի ինտերնետի ոլորտում 2020 թվականի համաշխարհային առաջնորդ, «Առանց սահմանափակումների ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ՝ թվային դարաշրջանում» գրքի հեղինակ Ալեքսանդր Պոնևերսկին է: Այլ բանախոսների թվում են թվային արդյունաբերության նշանավոր դեմքեր, «EU4Digital» ծրագրի փորձագետներ և արևելյան գործընկեր երկրների և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ:
EU4Digital-ը նպատակ ունի Եվրոպական միության միասնական թվային շուկան ընդլայնել դեպի Արևելյան գործընկերության երկրներ` զարգացնելով թվային տնտեսության և հասարակության ներուժը` տնտեսական աճի ապահովման, ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի որակի բարելավման և գործարարությանն աջակցելու նպատակով:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: