Հոկտեմբերի 27-ից 29-ը «EU4Digital» ծրագիրը կկազմակերպի թվային հմտություններին նվիրված լայնածավալ միջոցառում: «Թվային հմտությունների ֆորումը» կհավաքվի ներկայացուցիչների բոլոր վեց արևելյան գործընկեր երկրներից և կներկայացնի թվային հմտությունների, աշխատուժի որակավորման բարձրացման և վերապատրաստման ու թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների կառավարման ոլորտների համար կարևոր նշանակություն ունեցող լավագույն միջազգային պրակտիկաները:
Ֆորումի առաջին օրը նվիրված կլինի թվային հմտությունների ազգային նախաձեռնությունների իրականացման և կառավարման հստակ նպատակների սահմանմանը, ինչպես նաև ազգային կոալիցիաների աշխատանքի գործառնականացմանն ու ազգային կոալիցիաների արժեքային և գործնական ասպեկտների վերաբերյալ արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչների ունեցած ցանկացած բաց հարցի համար հարցուպատասխանի կազմակերպմանը: Ֆորումի մասնակիցները կկարողանան ուսումնասիրել թվային հմտությունների ռազմավարության մշակման և ազգային կոալիցիայի համակարգման լավագույն փորձը անմիջապես ԵՄ անդամ երկրների ազգային կոալիցիաների համակարգողներից, ներառյալ Ավստրիան, Իտալիան, Իռլանդիան և այլն:
Ֆորումի երկրորդ օրը նվիրված կլինի աշխատուժի հմտություններին, ներառյալ թվային հմտությունների պահանջների վրա COVID-19 համավարակի ազդեցությանը: Մասնակիցները արժեքավոր տեղեկատվություն կստանան աշխատուժի որակավորման բարձրացման և վերապատրաստման լավագույն պրակտիկաների ու արևելյան գործընկեր երկրների ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար «EU4Digital» ծրագրի կողմից մշակված թվային կոմպետենցիաների շրջանակի գործնական ասպեկտների վերաբերյալ: Այս օրը կկազմակերպվի նաև աշխատաժողով, որի ընթացքում երկրները կներկայացնեն ու կքննարկեն COVID-19 համավարակի ազդեցության դեմ պայքարին ուղղված իրենց նախաձեռնությունները։
Ֆորումի վերջին օրը կկազմակերպվի վիրտուալ ուսումնական այց Իռլանդիա, որի շրջանակում տեղի ազգային կոալիցիայի անդամները կներկայացնեն իրենց թվային հմտությունների նախաձեռնությունները, ինչպես նաև Իռլանդիայի ազգային կոալիցիայի պատմությունն ու գործնական ասպեկտները:
Ֆորումի գրանցումը բաց է մինչև հոկտեմբերի 26-ը: Գրանցվելու համար այցելեք այստեղ: