«EU4Digital» ծրագիրը հոկտեմբերի 27-29-ին կազմակերպել էր «Թվային հմտությունների ֆորում» խոշոր եռօրյա միջոցառումը: Այն համախմբել էր ներկայացուցիչների և փորձագետների բոլոր վեց արևելյան գործընկեր երկրներից և օգտակար հարթակ էր ստեղծել նրանց միջև կապերի հաստատման, գաղափարների, նախաձեռնությունների և լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև թվային հմտությունների նախաձեռնությունների վերաբերյալ ԵՄ փորձից դասեր քաղելու համար:
Ընդհանուր առմամբ, ֆորումն արժեքավոր գաղափարներ տվեց թվային հմտությունների (ներառյալ աշխատուժի վերաորակավորումը և վերապատրաստումը) ու թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների կառավարման վերաբերյալ:
Ֆորումի առաջին օրը նվիրված էր հստակ նպատակների սահմանման և թվային հմտությունների ազգային նախաձեռնությունների համակարգման, ինչպես նաև ազգային կոալիցիաների գործառնականացման հարցերին: Օրը սկսվեց Մալթայի ազգային կոալիցիայի՝ eSkills Malta հիմնադրամի համակարգող Կարմել Կաչիայի և fit4internet-ի գլխավոր քարտուղար, Ավստրիայի ազգային կոալիցիայի համակարգող Ուլրիկե Դոմանի-Ֆունտանի զեկուցումներով: Այնուհետև «EU4Digital» ծրագրի կողմից անցկացվեց ազգային կոալիցիաների գործառնականացման վերաբերյալ աշխատաժողով:
Ֆորումի երկրորդ օրը նվիրված էր աշխատուժի հմտություններին, ներառյալ թվային հմտությունների պահանջների վրա COVID-19 համավարակի ազդեցությանը: Օրը սկսվեց իտալական ազգային կոալիցիայի և թվային հմտությունների նախաձեռնության (Repubblica Digitale) համակարգող Ջուզեպպե Յակոնոյի ու Բալթյան համակարգչային ակադեմիայի տնօրեն Սիգնե Բրիկեի զեկուցումներով: Օրը շարունակվեց «EU4Digital» ծրագրի կողմից կոմպետենցիաների եվրոպական շրջանակների, դրանց օգտագործման դեպքերի և աշխատանքային նկարագրությունների հավելվածի վերաբերյալ շնորհանդեսով, ինչպես նաև արևելյան գործընկեր երկրների համար նախատեսված սեմինարով, որում վերջիններս կիսվեցին COVID-19 համավարակի ազդեցության հետ կապված իրենց փորձով:
Ֆորումի վերջին օրը կազմակերպվեց վիրտուալ ճանաչողական այց Իռլանդիա, որի շրջանակում Իռլանդիայի ազգային կոալիցիայի անդամները ներկայացրին իրենց թվային հմտությունների նախաձեռնությունները, ինչպես նաև Իռլանդիայի ազգային կոալիցիայի նախապատմությունը և գործնական ասպեկտները: Ճանաչողական այցի ընթացքում արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան սովորել Իռլանդիայի ազգային կոալիցիայի մի շարք անդամներից.
- Մերի Քլիրի, Իռլանդիայի համակարգչային ընկերակցության գլխավոր քարտուղար.
- Ալան Փաուեր, Ձեռնարկատիրության, առևտրի և զբաղվածության դեպարտամենտ.
- Էյլիս Մերնա, Կառավարության գլխավոր տեղեկատվական գրասենյակ.
- Դեյվ Ֆինան, ICT Skillnet.
- Թոմ Ֆարել, CareersNews.
- Մարկ Քելլի, An Cosán.
- Ադրիեն Վեբ, «Համակարգիրները Իռլանդիայի կրթական հանրությունում»
Ֆորումի բոլոր օրերի զեկուցումները կարելի է գտնել այստեղ: