Ուշադրության կենտրոնում թվային հմտություններն են, քանի որ մասնագիտական կրթությունը հարմարվում է կորոնավիրուսային իրավիճակին

  • Ամսաթիվ: 08/05/20
  • Կիսվել:

Կորոնավիրուսային իրավիճակը բոլորի համար հնարավորություն է՝ զարգացնելու իրենց թվային հմտությունները: Միևնույն ժամանակ, ըստ Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող առցանց հարցման նախնական եզրակացությունների, այն ավելի է խորացրել թվային անջրպետը: Հարցումն ուղղված է պարզելու մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) վրա համավարակի ազդեցությունը:

Հարցումը մեկնարկել է մարտի 18-ին, և այս պահին հրապարակվել է ակնարկ՝ ապրիլի 24-ի դրությամբ ստացված 252 պատասխանների հիման վրա:

Պատասխանները ցույց են տալիս, որ բոլոր երկրները ստեղծում են առցանց միջավայրեր՝ սկսած հաղորդագրություններ ուղարկելու պարզունակ ծառայությունների օգտագործումից, ինչպիսին WhatsApp-ն է (օրինակ այն դեպքերում, երբ սովորողները տանը համակարգիչ չունեն), մինչև առավել բարդ ՏՏ ուսումնական հարթակների կամ նույնիսկ ազգային հեռուստատեսության կիրառում՝ հեռարձակման և սովորական դասարանային դասերի փոխարինման համար: Այն նաև հնարավորություն է՝ էլեկտրոնային ուսուցման որոշ գործող նյութերի ու գործիքների խթանման և վերջիններիս ուսումնասիրությունների շարունակման համար՝ այդպիսիք ստեղծելու նպատակով:

«Դրական տեսանկյունից՝ այս արտակարգ իրավիճակը բոլորի համար հնարավորություն է՝ զարգացնելու կամ խորացնելու իրենց թվային հմտությունները: Այնուամենայնիվ, այն նաև խորացնում է  համակարգչի և ինտերնետի հասանելիություն չունեցող տնային տնտեսությունների ու սովորողների համար դրա առաջացրած թվային անջրպետն ու անհավասար և անբարենպաստ վիճակը», – ասված է հետազոտության նախնական բացահայտումներում:

Դասընթացավարների և քաղաքականություն մշակողների համար առաջարկությունների թվում նշված է. «Այս ճգնաժամը ապագայում ավելի թվային դառնալու խթան է: Միևնույն ժամանակ, հարկ է ուշադրություն դարձնել սովորողների կողմից ինտերնետում անցկացրած ժամանակին, որպեսզի նրանք չկտրվեն «իրական աշխարհից»»:

Ակնարկում կարևորվել է նաև ուսուցիչների, դասընթացավարների, մարզիչների և մենթորների համար թվային հմտությունների դասավանդման առցանց մոդուլների անհրաժեշտությունը:

Հարցվածները Եվրոպական հանձնաժողովին հորդորել են գործակցել գործատուների և սոցիալական գործընկերների հետ` իրենց նյութերով համացանցում կիսվելու կամ թվային ուսուցման գործիքներ ստեղծելու, ՄԿՈՒ-ի համար վիրտուալ սիմուլյացիոն համակարգեր մշակելու ու ֆինանսավորելու (նույնիսկ եթե նրանք ի վիճակի չեն ամբողջությամբ փոխարինել իրական աշխատավայրում ուսուցումը), ինչպես նաև առցանց հարթակում մասնագիտական բաց առցանց դասընթացների (VOOC) ՄԿՈՒ բաժնի ստեղծման ուղղությամբ:

Այստեղ կարող եք գտնել տարատեսակ ռեսուրսների ցանկ, որը կազմվել է հարցման և այլ աղբյուրների միջոցով: Առկա են բազմաթիվ ընդհանուր համագործակցության գործիքներ, որոնք մատչելի են մի քանի լեզուներով, ինչպես նաև՝ բազմաթիվ հարթակներ, որոնք հեշտացնում են թվային բովանդակության ստեղծումը:

Հարցումը կշարունակվի մինչև մայիսի 22-ը

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը