«EU4Digital» ծրագիրն աշխատում է Արևելյան գործընկեր երկրների ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար նախատեսված թվային կոմպետենցիաների ընդհանուր շրջանակի վրա, որը հիմնված է լինելու ԵՄ գործող շրջանակների վրա: Կոմպետենցիաների շրջանակը նպատակ ունի աջակցել ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների աշխատակիցների թվային հմտությունների բարելավմանը:
Թվային կոմպետենցիաների դերը շարունակաբար մեծանում է բոլոր ճյուղերում և ոլորտներում, քանզի ՏՀՏ ոլորտում և դրա հետ կապ չունեցող ոլորտներում դերերի սահմաններն ավելի ու ավելի են տարրալուծվում: ՓՄՁ-ներում և միկրոձեռնարկություններում ներգրավված մասնագետներն ավելի հաճախ են կատարում բազմաթիվ և (կամ) միջոլորտային (հիբրիդային) աշխատանքային դերեր, այդ թվում այնպիսիք, որոնք տարբեր մակարդակի թվային կոմպետենցիաներ են պահանջում:
Արևելյան գործընկեր երկրների համար թվային կոմպետենցիաների շրջանակը հիմնված է թվային հմտությունների առնչությամբ առավել հաճախ օգտագործվող կոմպետենցիաների շրջանակների՝ Քաղաքացիների համար ԵՄ թվային կոմպետենցիաների շրջանակի (DigComp) և էլեկտրոնային կոմպետենցիաների եվրոպական շրջանակի (e-CF) վրա:
Նշված երկու շրջանակները կարող են օգտագործվել թվային կարողությունները նկարագրելու նպատակով` սկսած հիմնական օգտագործողի մակարդակից (DigComp) մինչև փորձառու օգտագործողի և ՏՀՏ մասնագետի մակարդակ (e-CF):
DigComp-ը նկարագրում է, թե ինչ է նշանակում լինել թվային առումով կոմպետենտ քաղաքացի՝ օգտագործելով 21 տարբեր կոմպետենցիաներ: Թվային կոմպետենցիան սահմանվում է որպես առանցքային կարողություն, որը թվային տեխնոլոգիաների քննադատական, համագործակցային և ստեղծագործական եղանակով օգտագործում է ենթադրում:
e-CF-ն ՏՀՏ մասնագետների համար նախատեսված ընդհանուր տեղեկատվական աղբյուր է և մշակվել է ՏՀՏ ոլորտի տարբեր
փորձագետների ու շահագրգիռ կողմերի համագործակցության արդյունքում: E-CF-ը նկարագրում է ՏՀՏ ոլորտին առնչվող բիզնես գործընթացների հետ կապված 41 կոմպետենցիա:
Միկրոձեռնարկությունների և ՓՄՁ-ների աշխատակիցների շրջանում թվային հմտությունների զարգացումը կենսական նշանակություն ունի, քանի որ ՓՄՁ-ներն Արևելյան գործընկեր երկրների տնտեսությունների առանցքային դերակատարներ են: Արևելյան գործընկեր երկրներում ՓՄՁ-ներին բաժին է ընկնում բոլոր ընկերությունների 99%-ը, թեև դրանք ներկայացնում են մասնավոր հատվածի զբաղվածության ընդամենը 57%-ը: Ի հակադրություն դրան, ԵՄ-ում ՓՄՁ-ները նշանակալի շարժիչ ուժ են զբաղվածության համար (դրանց բաժին է հասնում նորաստեղծ աշխատատեղերի 85%-ը):
Իրենց ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար Արևելյան գործընկեր երկրներում գործող ձեռնարկատիրական և արագ զարգացող ՓՄՁ-ները կունենան բազմազան թվային իմացական կոմպետենցիաների անհրաժեշտություն, ինչպիսիք են՝ մեծ տվյալների վերլուծությունն ու գործիքակազմը, ամպային հաշվարկներն ու վիզուալացումը, բջջային հավելվածների մշակումն ու զարգացումը, վեբ ծրագրավորումն ու գործիքակազմը, ՏՏ ճարտարապետությունը և անվտանգային հմտությունները:
Արձագանքելով այս կարիքին՝ EU4Digital-ն այժմ աշխատում է կոմպետենցիաների շրջանակի ուղղությամբ, որը կօգնի ընդհանուր լեզու հաստատել թվային կոմպետենցիաների համար ու աջակցել կարիերայի զարգացմանը և ուսման ուղիներին: Շրջանակը բաղկացած կլինի երեք տարրերից.
- Կոմպետենցիաների շրջանակի զարգացման մեթոդները, գործընթացը և նպատակները նկարագրող մեթոդաբանություն.
- Արևելյան գործընկեր երկրների ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար նախատեսված կոմպետենցիաների շրջանակի օգտագործման ուղեցույցներ.
- ՓՄՁ-ի կամ միկրոձեռնարկության ներսում կոնկրետ աշխատանքային դեր կատարելու համար հիմնական կոմպետենցիաներն ու հմտությունները ներառող աշխատանքի նկարագրություններ՝ Թվային հմտությունների ցանցի կողմից իրականացված ընտրության համաձայն:
Արևելյան գործընկեր երկրներում
- ՓՄՁ-ի կամ միկրոձեռնարկության ներսում կոնկրետ աշխատանքային դեր կատարելու համար հիմնական կոմպետենցիաներն ու հմտությունները ներառող աշխատանքի նկարագրություններ՝ Թվային հմտությունների ցանցի կողմից իրականացված ընտրության համաձայն:
Արևելյան գործընկեր երկրներում ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների աշխատակիցների քանակը, ճյուղային ոլորտները և թվային կոմպետենտության մակարդակները տարբեր են: Կոմպետենցիաների շրջանակը նպատակ ունի կիրառելի լինել Արևելյան գործընկեր երկրների ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների մեծամասնության համար՝ անկախ ոլորտից, ձեռնարկության չափից և թվային կոմպետենցիային տիրապետման մակարդակից:
Շրջանակը կօգտագործի ԵՄ գործող շրջանակները՝ միաժամանակ աջակցելով դրանց ինտեգրված օգտագործմանը և հարմարեցմանը Արևելյան գործընկեր երկրների ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների կարիքներին: Աշխատանքի նկարագրությունների, ուղեցույցների և մեթոդաբանության սահմանման գործընթացում ներգրավված են Արևելյան գործընկեր երկրների փորձագետներ:
«EU4Digital» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկեր երկրներում ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար նախատեսված թվային կոմպետենցիաների շրջանակի մշակմանը, ինչպես նաև քաղաքականություն մշակողների և ուսումնական ծառայություն տրամադրողների համար դասընթացների, համաժողովների և դեպի ԵՄ անդամ երկրներ ուսումնական այցերի կազմակերպմանը՝ ԵՄ պրակտիկաների տարածման նպատակով: