Թվային հմտությունների ցանցն «EU4Digital» ծրագրի կողմից դեկտեմբերի 1-ին կազմակերպված առցանց միջոցառմանը հաստատել է Արևելյան գործընկեր երկրներում ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար նախատեսված կոմպետենցիաների շրջանակի օգտագործման ուղեցույցը:
Միջոցառման նպատակն ուղեցույցի վերջնական տարբերակի ստուգումն ու «EU4Digital» ծրագրի և Արևելյան գործընկեր երկրների կողմից ձեռնարկվելիք հետագա քայլերի որոշումն էր, ներառյալ ապագա ուսումնական միջոցառումները:
Հանդիպման ընթացքում դիտարկվեցին ելակետային եվրոպական շրջանակների միջև հնարավոր սիներգիաները, դրանց ինտեգրված կիրառման վերաբերյալ առաջարկությունները, աշխատանքի նկարագրությունների մշակման և e-CF-ում, DigComp-ում ու ESCO-ում օգտագործվող տերմինաբանության վերաբերյալ հատուկ առաջարկությունները:
Ուղեցույցի քննարկման ընթացքում հստակեցվեցին համապատասխան ներքին փաստաթղթերի, ռազմավարությունների և շրջանակների մշակումներն ու վերջնական տեսքի բերվեցին հիմնական սահմանումները: Մանրամասն քննարկումից հետո Թվային հմտությունների ցանցը հաստատեց ուղեցույցը:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին նաև ուսումնական կարիքների սահմանված առաջնահերթությունները, ինչպես նաև ձևաչափերը, որոնցով իրականացվելու են հետագա դասընթացները, ճանաչողական այցերն ու համաժողովները.
- Ազգային դասընթացներ՝ նվիրված թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծմանն ու կառավարմանը.
- Տարածաշրջանային դասընթաց՝ նվիրված Եվրոպական էլեկտրոնային կոմպետենցիաների շրջանակի և Թվային կոմպետենցիաների շրջանակի օգուտներին.
- Տարածաշրջանային դասընթաց՝ նվիրված թվային հմտությունների չափման ԵՄ պրակտիկաներին ու մեթոդաբանությանը.
- Տարածաշրջանային դասընթաց՝ նվիրված ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար կոմպետենցիաների շրջանակի կիրառմանը.
- Տարածաշրջանային դասընթաց՝ նվիրված ՏՀՏ հատվածի հետ կապ չունեցող հատուկ ոլորտներում ներգրավված աշխատուժի թվային հմտությունների բարելավման և վերաորակավորման ուղղությամբ ԵՄ լավագույն պրակտիկաներին.
- Իռլանդիա և Բասկերի երկիր ծրագրված երկու ճանաչողական այցերից առնվազն մեկը կկազմակերպվի առցանց միջոցառման ձևաչափով՝ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների պատճառով.
- «Թվային հմտություններ արդյունաբերության համար 4.0» համաժողովը կանցկացվի 2021 թվականի ընթացքում:
«EU4Digital» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկեր երկրներում ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար նախատեսված թվային կոմպետենցիաների շրջանակի մշակմանը, ինչպես նաև քաղաքականություն մշակողների և ուսումնական ծառայություն տրամադրողների համար դասընթացների, համաժողովների և դեպի ԵՄ անդամ երկրներ ճանաչողական այցերի կազմակերպմանը՝ ԵՄ պրակտիկաների տարածման նպատակով: