«EU4Digital» ծրագիրը դեկտեմբերի 1-ին կազմակերպում է թվային հմտություններին նվիրված ցանցային միջոցառում:
Միջոցառման նպատակն Արևելյան գործընկեր երկրներում ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար նախատեսված թվային կոմպետենցիաների շրջանակի օգտագործման ուղեցույցի վերջնական տարբերակի ստուգումը և «EU4Digital» ծրագրի ու Արևելյան գործընկեր երկրների կողմից ձեռնարկվելիք հետագա քայլերի սահմանումն է, ներառյալ առաջիկա դասընթացային միջոցառումները:
Միջոցառումը կանցկացվի հետևյալ օրակարգով.
- Ուղեցույցի վերջնական տարբերակի ներկայացում և քննարկում.
- Քննարկում հետագա քայլերի, ներառյալ դասընթացների, ճանաչողական այցերի և համաժողովների վերաբերյալ:
Միջոցառման ընթացքում կքննարկվեն սահմանված դասընթացների կարիքների առաջնահերթությունները, ինչպես նաև դասընթացների, ճանաչողական այցերի և համաժողովների անցկացման ձևաչափերը:
«EU4Digital» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկեր երկրներում ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար նախատեսված թվային կոմպետենցիաների շրջանակի մշակմանը, ինչպես նաև քաղաքականություն մշակողների և ուսումնական ծառայություն տրամադրողների համար դասընթացների, համաժողովների և դեպի ԵՄ անդամ երկրներ ճանաչողական այցերի կազմակերպմանը՝ ԵՄ պրակտիկաների տարածման նպատակով: