EU4Digital-ի Թվային հմտությունների ցանցը 2020թ.-ի հունիսի 25-ին ունեցավ վիրտուալ հանդիպում՝ քննարկելու «EU4Digital» ծրագրի աջակցությամբ թվային հմտությունների բացերի չափման և կանխատեսման մեթոդաբանության ու ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար կոմպետենցիաների շրջանակի մշակմանն առնչվող արդյունքները:
Ցանցը քննարկեց նաև առաջիկա դասընթացներն ու կոնֆերանսները, որոնք անցկացվելու են այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ «Արդյունաբերություն 4.0»-ի համար թվային հմտությունները, կանանց մենթորության ծրագրերն ու թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների հիմնադրումն ու կառավարումը: Հանդիպման նպատակն էր ներդաշնակեցնել նախորդ գործողությունների արդյունքները և համաձայնեցնել հետագա քայլերը՝ կապված 2020թ.-ի ամռանը և աշնան սկզբին նախատեսված միջոցառումների անցկացման հետ:
Սա Ցանցի այս տարվա 2-րդ հանդիպումն էր: Առաջին վեբինարը կայացել էր ապրիլի 29-ին, որտեղ մասնակիցները առաջնահերթություններ սահմանեցին միջոցառումների (դասընթացներ, համաժողովներ, ուսումնական այցեր) համար, քննարկումներ ունեցան թվային հմտությունների խթանման արշավի և ՓՄՁ-ների ու միկրոձեռնարկությունների համար «EU4Digital» ծրագրի աջակցությամբ թվային հմտությունների կոմպետենցիաների շրջանակի մշակման վերաբերյալ:
EU4Digital-ի Թվային հմտությունների ցանցը հարթակ է ծառայում Արևելյան գործընկերության վեց երկրների միջև և ԵՄ-ի հետ առաջավոր փորձի փոխանակման, սիներգիաների խթանման և համատեղ ներդաշնակեցման նախագծերի շուրջ գաղափարների մշակման համար:
«EU4Digital» ծրագիրը տվյալ ցանցին աջակցում է մի շարք գործողությունների, այդ թվում՝ դասընթացների, աշխատաժողովների ու քաղաքականություն մշակողների և կրթական ծառայություններ մատուցողների համար դեպի ԵՄ անդամ պետություններ ուսումնական այցերի կազմակերպման, ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար թվային կոմպետենցիաների շրջանակի մշակման, ինչպես նաև թվային հմտությունների բացերի չափման և կանխատեսման միջոցով: