EU4Digital-ի Թվային հմտությունների ցանցը 2020թ.-ի հունիսի 25-ին նախատեսել է վիրտուալ հանդիպում, որպեսզի քննարկի «EU4Digital» ծրագրի աջակցությամբ թվային հմտությունների բացերի չափման և կանխատեսման մեթոդաբանության ու ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար կոմպետենցիաների շրջանակի մշակմանն առնչվող արդյունքները: Ցանցը կկազմի նաև առաջիկա դասընթացների ու կոնֆերանսների պլանը այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ «Արդյունաբերություն 4.0»-ի համար թվային հմտությունները, կանանց մենթորության ծրագրերն ու թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների հիմնադրումն ու կառավարումը:
Սա կլինի 2020թ.-ին Ցանցի անցկացրած 2-րդ հանդիպումը: Ցանցը նախընտրել է իր գործունեության մի շարք ձևեր, այդ թվում՝ ցանցային հանդիպումները տեղափոխել առցանց միջավայր, քանի դեռ, COVID-19-ով պայմանավորված, ուժի մեջ են ուղևորությունների սահմանափակումները: Հանդիպման նպատակն է ներդաշնակեցնել նախորդ գործողությունների արդյունքները և համաձայնեցնել հետագա քայլերը՝ կապված «EU4Digital» ծրագրի աջակցությամբ 2020թ.-ի ամռանը և աշնան սկզբին նախատեսված միջոցառումների անցկացման հետ:
EU4Digital-ի թվային հմտությունների ցանցը հարթակ է ծառայում Արևելյան գործընկերության վեց երկրների միջև և ԵՄ-ի հետ առաջավոր փորձի փոխանակման, սիներգիաների խթանման և համատեղ ներդաշնակեցման նախագծերի շուրջ գաղափարների մշակման համար: «EU4Digital» ծրագիրը տվյալ ցանցին աջակցում է մի շարք գործողությունների, այդ թվում՝ դասընթացների, աշխատաժողովների ու քաղաքականություն մշակողների և կրթական ծառայություններ մատուցողների համար դեպի ԵՄ անդամ պետություններ ուսումնական այցերի կազմակերպման, ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար թվային կոմպետենցիաների շրջանակի մշակման, ինչպես նաև թվային հմտությունների բացերի չափման և կանխատեսման միջոցով: