Թվային լուծումներն իրական օգուտներ են բերում. EU4Digital-ի արշավը կենտրոնանում է էլեկտրոնային առողջապահության վրա

  • Ամսաթիվ: 29/01/21
  • Կիսվել:

Ինչպե՞ս է էլեկտրոնային առողջապահությունն ազդում արևելյան գործընկեր երկրներում առողջապահական գործունեության ծավալման վրա, և ի՞նչ է անում Եվրոպական միությունը դրան ի օգնություն: EU4Digital-ն անցկացրել է արշավ՝ ընդգծելով ծրագրի աջակցությունը գործընկեր երկրներում էլեկտրոնային առողջապահության ոլորտի լուծումներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ներկայիս համավարակային իրավիճակում էլեկտրոնային առողջապահության կենսական նշանակության, ինչպես նաև նրա վրա, թե ինչ կարող ենք ակնկալել գալիք տարիներին:

Տեղական մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով անցկացված արշավը կառուցվել էր տեղական լրատվական գործընկերների հետ համագործակցությամբ մշակված մի շարք նյութերի շուրջ: Դրանք լուսաբանել են արևելյան գործընկեր երկրներում ներդրված էլեկտրոնային առողջապահական լուծումները, դրանց առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև Եվրոպական միության և նրա «EU4Digital» նախաձեռնության աջակցությունը:

Նշված նյութերը կարող եք կարդալ այստեղ՝

Մի շարք ինֆոգրաֆիկ տեսանյութերի և սոցիալական ցանցերում գրառումների միջոցով ընդգծվել է էլեկտրոնային առողջապահության կարևորությունը, ինչպես նաև ի ցույց են դրվել հաջողված ոլորտային նորարարությունները:

Արշավն EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ուղղության աշխատանքի առաջխաղացմանը նպաստեց նաև հիմնարար ոլորտներում գործողությունների ընդհանուր նկարագրությամբ տեղեկատվական թերթիկով, ինչպես նաև խնդրո առարկա հարցերին գործնական պատասխաններ տվող էլեկտրոնային քարտերի հավաքածուով:

Նորություններ

Ցուցադրել բոլորը