Միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման թվային լուծումներ

  • Ամսաթիվ: 04/11/19
  • Կիսվել:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և Եվրոպական միության հետ համագործակցությամբ, նոյեմբերի 18-ից 19-ը Երևանում կանցկացնի «Միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման թվային լուծումներ» թեմայով համաժողով՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի շրջանակներում:

Համաժողովը հարթակ կծառայի միջազգային առևտրի խթանման և առևտրի դյուրացման ուղղությամբ ներկա վիճակի քննարկման, տարածաշրջանում առևտրային արտադրանքի ու գործիքների թվայնացման վերաբերյալ գիտելիքների, փորձի և նորարարական մեթոդաբանությունների փոխանակման, մաքսային անցակետերի միջև տվյալների միջսահմանային փոխանակման խթանմանն ուղղված առաջնային միջամտությունների ու թվային լուծումների սահմանման համար: Համաժողովի շրջանակներում կքննարկվեն նաև միջսահմանային համագործակցության ընդլայնմանը, առևտրի դյուրացմանը և ռիսկերի կառավարման բարելավմանն ուղղված այլ հնարավոր տարբերակներ: Համաժողովին իրենց մասնակցությունը կբերեն տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող երկրների մաքսային մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ և պատվիրակներ՝ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը